Ապրիլի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 953 | 21:00 | |
Ապրիլի 18-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:18-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 08:18-ից, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցել, զբաղվել ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում կատարել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, կտրել մազերը, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Լավ նշաններ կլինեն, եթե ձեզ կանչեն ձեր անունով և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|