Ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 965 | 21:00 | |
Ապրիլի 17-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 22:25-ից՝ Խեցգետնի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:38-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ ամպամած կամ լրիվ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը, այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 07:38-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության և ծանրության զգացումներն այսօր նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջը և ձեր ներսը, պայքարեք չարի դեմ: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կրունկի կոտրվելը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|