ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1086 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 16-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:06-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսմնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 04:06-ից, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդկանց մեջ այսօր արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կշիռ ունեցող օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, մարմնամարզություն արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, կոտրվածքները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը: Կանաչն ու շագանակագույնը բացասական են: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան միայն, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1086 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1