ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 954 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 16-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:10-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:10-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ ամպամած կամ լրիվ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը, այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոներին, հետևել աշխարհին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանքով զբաղվեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 954 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2