Ապրիլի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 752 | 21:00 | |
Ապրիլի 15-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 09:34-ից՝ Երկվորյակի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:50-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:50-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Մեծ շահույթի, եկամուտների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տարեք ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպեք, աշխատեք հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինեն օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Նվերներ արեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր իրերի հետ, դրանք գտնելը, ստանալը, նվիրելը, տեսնելը: Լավ նշան կլինեն լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|