ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 12-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 20:43-ից՝ Ցուլի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:30-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ է տրվում վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 1-ին որը, որը սկսվում է 05:30-ից և շարունակվում մինչև 06:12-ը, պետք է ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե այսօր մարդը ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու և տաք ուտեստներից:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 06:12-ից մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Ուշադրություն դարձրեք բերանին և ատամներին:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ինչ-որ գործունեություն իրականացնել, աշխատել ծառերի ու ցանկապատների հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել և զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և լավ կլինի, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2