Անսովոր կամուրջներ. Սլաուերհոֆ բարձրացնովի կամուրջը, Նիդեռլանդներ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1907 | 22:00 | |
Դիտելով Սլաուերհոֆ կամուրջի անսովոր կառուցվածքը՝ դժվար է պատկերացնել, որ այն լիարժեք ու անփոխարինելի կամուրջ է։ Հետաքրքիր այս կամուրջը գտնվում է Լեուվարդեն քաղաքում։ Այն իրենից բարձրացնող մեխանիզմով զինված 15 х 15 մետր չափերի քառակուսի պլատֆորմ է ներկայացնում։ Քաղաքի բնակիչների համար անսովոր կամուրջն իսկական ազգային խորհրդանիշ է դարձել։ Պլատֆորմի ներքևի մասը ներկված է դեղին ու կապույտ գույներով՝ քաղաքի դրոշի ու գերբի գույն։ Իր անունը կամուրջը ստացել է հայտնի պոետ Յան Յակոբ Սլաուերհոֆի անունից, որը ծնվել է Լեուվարդենում ու փոքրիկ քաղաքը ճանաչելի է դարձրել ողջ աշխարհով։ Հարուստ երևակայությամբ օժտված մարդկանց կամուրջի կառուցվածը էքսկավատոր է հիշեցնում։ Հարլինգեր գետի վրա կառուցված կամուրջը օրվա մեջ մինչև 10 անգամ բարձրանում է։ Դրա համար նրան մի քանի րոպե է անհրաժեշտ։ Տեղացիները գերժամանակակից ու արագ կամուրջը «թռչող» են անվանում։ Բացված վիճակում կամուրջի պլատֆորմը հայտնվում է ավտոճանապարհի վերևում։ Հաշվի առնելով տեղադրության բարդությունը՝ շատ կարևոր է, որ կամուրջն արագ բարձրանա ու իջնի՝ առանց կանգնեցնելու նավերի ու մեքենաների երթը։ Ավտոճանապարհի մոտով լայնարձակ մայթ է ձգվում՝ իդեալական վայր Սլաուերհոֆ կամուրջը դիտելու ու նրա բարձրացված ֆոնին հիշատակի լուսանկար անելու համար։ |
|