Անսովոր կամուրջներ. Պոնտե Վեկո բնակելի կամուրջը, Իտալիա
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2510 | 22:00 | |
Ռոմանտիկ Ֆլորենցիայում է գտնվում աշխարհի միակ բնակելի կամուրջը՝ Պոնտե Վեկոն, որը վաղուց արդեն համաշխարհային նշանակության տեսարժան վայրի կարգավիճակ ունի։ Պոնտե Վեկոն քաղաքի ամենահին կամուրջն է։ Նրա շինարարությունն ավարտվել է 1345 թվականին։ Մի քանի հարյուր տարի հետո էլ կամուրջը կարողացել է առավելագույնս պահպանել իր նախնական տեսքն ու ֆունկցիոնալ նշանակությունը։ Հին կամուրջի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա երկու կողմերում բնակելի տներ են կառուցված։ Կամուրջի կենտրոնում մեծ բաց հարթակ է, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Առնո գետն ու նրա ափերին կառուցված պատմական շինությունները։ Իր վրա բնակելի տների առկայության փաստը Պոնտե Վեկո կամրջի առանձնահատկություններից միայն մեկն է։ Կամուրջը կառուցված է գետի ամենանեղ մասում ու հենց բացման օրվանից առևտրային կրպակների տեղաբաշխման վայր է դարձել։ Ավելի քան 600 տարի առաջ կամուրջի վրա գտնվում էին քաղաքի լավագույն մսի խանութները, իսկ այսօր դրանց տեղում զարդերի ու հուշանվերների խանութներ են։ Քարե կամուրջի երկարությունը 30 մետր է։ Կամուրջը կառուցելուց հետո նրա վրա թույլատրել են կառուցել միայն փայտից տներ։ Պատմական տվյալների համաձայն՝ այստեղ ամենաառաջին կամուրջը կառուցվել է ավելի վաղ՝ 10-րդ դարում, իսկ 1117 թվականին փխրուն փայտե կամուրջը ամբողջությամբ քանդվել է ուժեղ տեղատվության հետևանքով։ Վերականգնված կամուրջը նույնպես երկար կյանք չի ունեցել։ Տեղատվությունն այն ավերել է 1333 թվականին։ Արդեն երրորդ կամուրջը Ֆլորենցիայի հյուրերին ու քաղաքացիներին իր ներդաշնակ տեսքով շարունակում է ուրախացնել արդեն ավելի քան 600 տարի։ Կամուրջի նախագիծն իրականություն դարձրած ճարտարապետի անունը մինչ օրս անհայտ է։ Վարկածներից մեկի համաձայն՝ դա եղել է Թադեո Գադդին, իսկ մյուսի համաձայն՝ Ների դի Ֆյորավանտին։ |
|