ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Գյուստավ Ֆլոբերի կամուրջը, Ֆրանսիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 471 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ռուանում՝ Սենա գետի վրա է կառուցված աշխարհի ամենաբարձր բարձրացնովի կամուրջը, որը կրում է գրող Գյուստավ Ֆլոբերի անունը։ Կամուրջի ընդհանուր երկարությունը 91 մետր է։ Նրա կառուցվածքն էլ բավականին անսովոր է՝ այն ուղղաձիգ-բարձրացնովի է, ինչի համար էլ ստացել է ոչ պաշտոնական «կամուրջ-վերելակ» անունը։ Բարձրացնովի մասի երկարությունը 116 մետր է, իսկ ընդհանուր երկարությունը՝ 670 մետր։

Յուրահատուկ կառուցվածը թույլ է տալիս Սենայում տարբեր բարձրության նավեր վարել՝ սկսած փոքրիկ ճամփորդական ջերմանավերից, վերջացրած խոշոր առագաստանավերով, որոնք անցնում են գետով տարբեր փառատոնների ժամանակ։ Կամուրջը տարվա մեջ բարձրանում է 30 անգամից ոչ քիչ։ Բացի ավտոմեքենայի ուղուց, նրա վրա հեծանիվների ու հետիոտնի համար նախատեսված հատուկ մայթ կա։ Զարմանալի կամուրջի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին։

Կամուրջի շարժական մասն ամբողջությամբ 55 մետր բարձրացնելու համար մոտ 12 րոպե է անհրաժեշտ։ Այդ տեսարանը դիտելու համար միշտ մեծաքանակ մարդկանց խումբ է հավաքվում։ Քաղաքային ենթակառուցվածքի համար էլ կամուրջն անփոխարինելի է։ Ամեն օր նրանով մոտ 50․000 մեքենա է անցնում։ Այն ժողովրդականություն է վայելում նաև զբոսաշրջիկների շրջանում, քանի որ կամրջից հիանալի տեսարան է բացվում դեպի Սենա գետն ու նրա ափերը։ Անսովոր նախագծի հեղինակները ճարտարապետներ Միշել Վիլոժոն ու Էմերիկ Զուբլենն են։ Նրանց նախագիծը կյանքի կոչելու համար մոտ 155 միլիոն եվրո է պահանջվել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0