ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Ֆուտբոլային կամուրջ, Գերմանիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2000 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ֆուտբոլի երկրպագուների համար հետաքրքիր կլինի այցելել Մյունխեն, որտեղ գտնվում է «ֆուտբոլային տեսանկյունից» աշխարհի ամենախորհրդանշական ու նշանակալի կամուրջներից մեկը։ Կամուրջն իրենից ներկայացնում է Գերամանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Բավարիա» ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի հսկա ֆիգուրը։

Կամուրջի բացման արարողությունը տեղի է ունեցել 2006 թվականին՝ Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Գնդակը բռնելու համար թռիչք կատարած դարպասապահի հսկա ֆիգուրը տեղադրված է Մյունխենի ամենաաշխույժ մայրուղիներից մեկի վրա։ Անսովոր այս կամուրջը ներկայացրել է Adidas սպորտային ընկերությունը։ Այն նախատեսված է բացառապես հետիոտնի համար։

Որպես գլխավոր դեկորատիվ էլեմենտ բարձր որակի ու չթրջվող նյութ է օգտագործվել։ Ինքնատիպ «ֆուտբոլային» կամուրջը երկկողմանի է։ Մայրուղիով անցնող վարորդներն ու ուղևորները հնարավորություն ունեն դարպասապահին տեսնել և՛ առջևից, և՛ հետևից։ Կամուրջը ստեղծելուն Օլիվեր Կանը անմիջական մասնակցություն է ունեցել։ Նա երկարատև ու բարդ ֆոտոսեսիայի է մասնակցել։ Ֆոտոսեսիայի միջոցով ֆուտբոլիստի՝ տարբեր, անհրաժեշտ դիրքերով լուսանկարներն են ստացվել, որոնք էլ արդյունքում օգտագործել են կամուրջը ձևավորելիս։

Անսովոր կամուրջներ. Ֆուտբոլային կամուրջ, Գերմանիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2000 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/4