Անհատականության կարման ըստ ծննդյան թվի
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 8653 | 12:00 | |
Ըստ բուդդայականների՝ հոգին կարող է 9 անգամ ծնվել: Այսինքն՝ 9 անգամ այն մարդկային տեսքով կարող է հայտնվել երկրի վրա: Հերթական կերպափոխման բնութագիրն էլ Մևան է, որը թարգմանվում է որպես Նշան: Մևան ցույց է տալիս, թե քանի անգամ եք արդեն հայտնվել այս կյանքում, ինչ կարմա է ձեզ սպասվում ու քանի կյանք դեռ ունեք: Ձեր Մևան պարզելու համար նայեք ստորև բերված ցուցակը: Կարմայի բնութագիրն էլ կարդացեք ցուցակի տակ: Մևա 1 Անհանգիստ խառնվածք ունի, բնույթով վատատես է: Մեծ մասամբ հարմարվում է իրադրությանը: Հազվադեպ է փորձում ինչ-որ բան փոխել: Արտաքինից բաց ու բարեհամբույր է, իսկ ներսում փոքր երեխա է նստած: Չի բացառվում կախվածության մեջ ընկնի ալկոհոլից կամ թմրանյութերից: Առողջությունը հեռու է իդեալական լինելուց: Հաճախ հնարավոր են խնդիրներ մարմնի ներքևի մասում (երիկամներ, միզապարկ, սեռական օրգաններ): Տրամադրության կտրուկ անկումների ու դեպրեսիաների հակվածություն: Ռոմանտիկ չէ, սակայն սիրվելու սուր պահանջ ունի: Լարված աշխատանքը նրա համար չէ: Հանգիստ պլանավորելու ու մտածելու, մտքերը կարգի բերելու կարիք ունի: Գործունեության բնույթը, աշխատանքը կարող է կապված լինել ջրի հետ: Մևա 2 Բարեհամբույր մարդ է, առանց մի կաթիլ ագրեսիայի: Ամբիցիոզ ու նախաձեռնող չէ, բայց մանրուքներում բծախնդիր է: Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ: Լավագույն տարիքը՝ 45-47: Քաղցրակեր է, կլորիկ կառուցվածք ունի: Հնարավոր են մեջքի, մաշկի, աղիների, արյան հիվանդություններ: Հարաբերություններում ուշադիր է սիրելիի հանդեպ: Ավելի շատ առաջնորդվում է զգացմունքներով, քան խելքով: Պետք է խուսափի մոլի խաղերից, դրանցով շատ տարվածությունը կարող է լետալ ավարտ ունենալ (սպանություն, ինքնասպանություն, բռնություն): Մասնագիտությունը հաճախ կապված է հասարակության, մարդկանց, բնության կամ ագարակագործության հետ: Մևա 3 Արագ է հասունանում: Բնավորությունն անկախ է, միշտ երիտասարդ ու լավատես է: Դրական, բայց համառ ու անհամբեր անձնավորություն է: Դժվարությամբ է հաշտվում իրավիճակների հետ: Լավագույն տարիքը՝ 34-38 տարեկան: Մտածում է միայն այսօրվա մասին: Լավ կառուցվածք ունի, ուժեղ ու գործունյա է, սակայն թույլ ոտնաթաթեր ունի ու կարող է նյարդային խնդիրներ ունենալ: Հակված է կախվածության, հատկապես՝ թմրանյութերից: Եթե արդեն ձեռք է բերել այդ վատ սովորույթը, հրաժարվելը դժվար կլինի: Իմպուլսիվ ու ուղղախոս է: Խնայող չէ: Աշխատանքի համար հարմար են մասնագիտությունները, որտեղ հնարավոր է ինքնարտահայտվել՝ ուսուցիչ, հռետոր, գրող, երաժիշտ: Մևա 4 Ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց կարող է թուլակամ ու վախկոտ լինել: Բնույթով զգայուն է ու շատ բարի: Իդեալական տարիքը՝ 38: Մարմնակազմվածքը թույլ է, ճակատը՝ լայն ու մեծ: Բարձր է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Թույլ են շնչառական համակարգն ու աղիները: Այս կարմայով կանայք հաճախ են ունենում սեռական օրգանների հետ կապված խնդիրներ: Արտաքինից գեղեցիկ են, շուտ են հասունանում: Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցելը: Ընտանիք դժվարությամբ են կազմում: Նրանց հեշտ է մատների վրա խաղացնելը, նրանցից գողություն անելը: Որպես մասնագիտություն հարմար են տոնակատարությունների կազմակերպումը, հասարակության հետ կապ ունեցող աշխատանքը: Մևա 5 Ոչ միանշանակ անձնավորություն է: Համ լավը, համ վատը, համ օրինակելին, համ փչացածը, համ նպատակասլացը, համ ծույլը: Բարդ շրջանը վրա է հասնում 42 տարեկանում: Մաքսիմալ զարգացած է ինքնապահպանման բնազդը: Մարմնի կառուցվածքը ամուր է: Հակված է քաղցկեղի, հիպերտոնիայի, աղիների ու արյան հետ կապված հիվանդությունների: Սիրո մեծ պահանջ ունի: Հակված է դոմինանտելու: Հաջողակ չէ, բայց հեշտությամբ է վերականգնվում կորուստներից հետո: Հակված է մոլի խաղերի, ինչի պատճառով կարող է կորցնել ամեն ինչ: Այս մարդու համար նախընտրելի է ղեկավարի դերը: Այստեղ նա ամբողջությամբ կարող է դրսևորել իրեն: Մևա 6 Լավ է զարգացած ինտուիցիան: Բնույթով առաջնորդ ու նորարար է: Միշտ բարձր նպատակներ է դնում ու ինքնավստահ քայլում դեպի դրանք: Ինքնագոհ է ու սարսափելի վախենում է անհաջողություններից: Ամենալավ տարիքը 40-ն է: Նիհարակազմ է: Արագ է հոգնում, հնարավոր են նյարդային նոպաներ: Հաճախ գլխացավեր է ունենում, խնդիրներ կարող են լինել թոքերի, ոսկորների ու սրտի հետ: Հարաբերություններում սիրում է համ իշխել, համ ենթարկվել: Գումարի հետ լավ է վարվում, արագ է աշխատում այն ու ուղղորդված ծախսում: Այնքան էլ հաջողակ չէ: Նրանից լավ առևտրական, ուսուցիչ, հռետոր ու քարոզիչ է դուրս գալիս: Մևա 7 Չի կարողանում կառավարել հույզերը, բնույթով լավատես է: Կարողանում է համոզել մարդկանց, ելույթներ ունենալ: Հիանալի մանիպուլյատոր է: Վիրավորվում ու չարանում է, երբ վրան ուշադրություն չեն դարձնում: Շատ ուշադիր է մանրուքների հանդեպ: Կյանքը կայունանում է 40-ից հետո: Ինքնուրույն չի կարողանում հասնել ցանկալիին, քանի որ չի հերիքում հաստատակամությունը: Մարմնի կառուցվածքը թույլ է, կարող են նյարդերի, սեռական օրգանների, երիկամների, ստամոքսի հետ կապված խնդիրներ լինել: Պաշտում է ազատությունը: Մանրամասն է կյանքի ընկեր ընտրում: Լավ իրավաբան ու ֆինանսիստ է: Մևա 8 Շատ համառ ու ինքնավստահ է: Եթե ինչ-որ հայացքներ ունի, դրանք փոխելը դժվար է: Պահպանողական է, հաճախ է սեփական կարծիքն ուրիշներին պարտադրում: Արտաքինից հանգիստ է, ներքուստ՝ ուժեղ: Բնույթով բարձր ինքնագնահատականով գայլ է: Ուժեղ մարմին ունի: Հավանական են աթերոսկլեռոզը, նյարդերի ու ողնաշարի հետ կապված խնդիրները: Կապերին ընտրողաբար չի մոտենում, սակայն հանգստանում է, երբ ընտանիք է կազմում: Հաջողության բավականին վաղ է հասնում, ֆինանսական դաշտում անկախ է: Աշխատանքում ընտրում է կայունությունն ու հուսալիությունը: Մևա 9 Շատ զգայուն ու հուզական անձնավորություն է: Վառ, բայց անօգուտ կյանք է վարում: Անհամբեր ու իմպուլսիվ է: Հակված է շուրջը գտնվող ամեն ինչ քննադատելու: Շրջապատից շատ բան է սպասում: Զուգընկերներին ձեռնոցի նման փոխում է: Բնույթով իդեալիստ է, արհամարհում է նյութականը: Միջին տարիքի հասնելով՝ դեպի անկում է գնում: Բոլոր ոլորտներում: Ուժեղ ու ճկուն է: Հաճախ սրտի, աչքերի, նյարդերի հիվանդություններ կարող է ունենալ, ինչպես նաև՝ անքնություն: Կարողանում է առաջին հայացքից գերել: Հաջողակ է: Գումարի կարիք զգում է, բայց համառ չէ դրան հասնելու ճանապարհին: Հաճախ կարելի է հանդիպել դիվանագիտության, արվեստի բնագավառներում: |
|