ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 7-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2698 | 12:00 Ավելացրեց: Moder-003

7 թիվը լրիվ անկախ է, այն ինչ-որ իմաստով նման է 2-ին, բայց ավելի հզոր անհատականություն ու ավելի ուժեղ խառնվածք ունի:

Ամսի 7-ին ծնվածները բնույթով անկախ են ու ինքնատիպ խելք ունեն: Մատերիալիստներ չեն, բայց մյուսներից հաճախ են օգտվում հարստությունից ու նյութական բարիքներից, քանի որ կարողանում են իրենց խելքի ու հնարամտության շնորհիվ աշխատել այն: Իրենց անհատականության ու ինքնատիպության շնորհիվ կարող են հայտնի գրողներ, պոետներ ու նկարիչներ դառնալ: Ամեն ինչում անսովոր լինելը նրանց հատուկ դասի մեջ է մտցնում, և ամսի 7-ին ծնված գրողն էլ ամենայն հավանականությամբ հռչակ կվայելի իր նոր գաղափարների, ինդիվիդուալ գրելու ոճի շնորհիվ: Այս մարդիկ սովորաբար իրենք են նախաձեռնում, չեն նստում իրենց ժառանգված աթոռին: Եթե ինչ-որ գործ էլ ժառանգություն ստանան, նախընտրում են, որ այն ուրիշը ղեկավարի, իսկ իրենք իրենց գործն են սկսում:

Կյանքում նրանք շատ փոփոխություններ են տանում, հաճախ են փոխում բնակության վայրը, շատ ճամփորդում են: Ֆիլանտրոպներ են՝ եթե հարուստ են, մեծ գումարներ են ծախսում բարեգործության վրա: Նրանց կրոնը հումանիզմն է: Իսկ մտերիմների հանդեպ սերը հոգևոր բնույթ է կրում: Նրանք սուր ինտուիցիա ունեն, արագ զգում են շրջապատի տրամադրությունը:

Հուզական առանձնահատկությունները: 7-երը բնույթով անհանգիստ ու փոփոխական են: Հաճախ են տատանվում, հազվադեպ են կյանքի վաղ շրջանում երկար ժամանակով մեկ մարդու կապվում: Հաճախ նրանք մի քանի անգամ են ամուսնանում՝ իդեալական մարդու փնտրտուքներով: Նրանք անընդհատ անվտանգություն են փնտրում ու անհանգստանում են ապագայի համար: Իրենց փոփոխական բնավորությունից ելնելով՝ հետաքրքիր մարդիկ են, բայց երբեք չես իմանա, թե ինչ կանեն հաջորդ պահին: Մեծ սեքսուալ ախորժակ ունեն: Սիրում են ժամանակ առ ժամանակ փոխել զուգընկերոջը: Նրա հետ ամուսնանալով՝ պետք է փորձեք ուշադրություն չդարձնել նրանց փոքրիկ տարվածություններին:

Բացասական հատկանիշները: Այս մարդիկ շատ գրավիչ հատկանիշներ ունեն, սակայն նրանց փոփոխական լինելն ու անկայունությունը մեծ վնաս կարող են հասցնել: Եթե նրանք անդադար մի բանից մյուսը ցատկեն, դրանից ավելի վատ կլինի հենց իրենց համար: Փոփոխությունները լավ բան են, բայց պետք է ամուր հիմք ունենաք, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Երջանիկ թվերը՝ 4, 16, 19, 2, 11, 29, 20:

Թշնամի թվերը՝ 1, 10, 28, 3, 12, 21, 30, 5, 9, 14:

Երջանիկ ամսաթվերը՝ 7, 16, 25:

Հաջող օրերը՝ կիրակի ու երկուշաբթի:

Վատ ամիսները՝ հունվար, փետրվար, հուլիս, օգոստոս:

Գույները՝ վարդագույն, սպիտակ, կանաչի ու դեղինի բոլոր երանգները:

Քարերը՝ լուսնաքար, կատվի աչք, մարգարիտ:

Հիվանդությունները՝ մարսողական օրգաններ, նյարդային հողի վրա սթրեսներ:

Խորհուրդ: 7-ը շատ լավ թիվ է, խորհրդավոր ուժերով է օժտված: Այս մարդիկ մտերիմներին ինտուիտիվ կերպով ճանաչում են, ստեղծագործող են: Միակ թերությունը փոփոխությունների հանդեպ նրանց սերն է, որը կարող է ծայրահեղությունների մեջ գցել: Նրանք պետք է վստահ լինեն, որ փոփոխությունները, որոնք ուզում են, գիտակցված են, հակառակ դեպքում՝ կարող են իրենք իրենց վնաս հասցնել: Մնացած հարցերում նրանք հաճելի մարդիկ են, որոնց հետ հեշտ է շփվել: 7-երը հաճախ հարուստ են լինում կամ ժամանակի ընթացքում հարստանում են: Հաճախ կյանքի 2-րդ կեսն ավելի ապահով են անցկացնում: Նրանք հաջողակ են:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2698 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 5.0/5