ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 6-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3067 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ամսի 6-ին ծնվածները գտնվում են Վեներայի հովանու ներքո, ինչը նշանակում է, որ նրանց կյանքում գերակշռում է սերը, այն, ինչ կապված է սիրո ու հակառակ սեռի հետ: Այս մարդիկ ձգողական ուժ ու սեքսուալ  գրավչություն ունեն: Հնարավոր է՝ ֆիզիկապես կատարյալ չլինեն, բայց հիշվող արտաքին ու ֆենոմենալ հմայք ունեն: Իրենց վարվեցողությամբ գրավում են հակառակ սեռին: 6-երը ռոմանտիկներ ու իդեալիստներ են, կարող են ստրկանալ այն մարդուն, որին սիրում են: Շատ զգայուն են այն մթնոլորտի հանդեպ, որն իրենց շրջապատում է, հնարավորության դեպքում ձգտում են իրենց գեղեցիկ իրերով շրջապատել: Ամսի 6-ին ծնված կանայք հպարտանում են իրենց տնով ու սիրում են հյուրեր ընդունել:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ ապրում են հուզական կյանքով: Ի բնե ռոմանտիկ են: Նրանք հավասարապես սիրում են և սրտով, և մարմնով, կրքոտ սիրեկաններ են: Ֆիզիկապես շատ գրավիչ են հակառակ սեռի համար: Սիրում են բնությունը, երաժշտությունը, մեծ էսթետներ են: Նրանք անկեղծ են իրենց զգացմունքներում, երբեք չեն դավաճանի նրանց, ովքեր իրենց վրա հույս են դրել: Որոշումներ ընդունելիս վճռական են, կարողանում են հստակ կշռադատել: Չնայած ռոմանտիզմին ու իդեալիզմին՝ պրակտիկ են ու աշխատասեր:

Սա լավագույն թվերից մեկն է, քանի որ օժտված է բոլոր լավագույն գծերով՝ հուզականություն, անհատականություն, գործնականություն, ռոմանտիզմ, անկեղծություն, գրավչություն ու նվիրվածություն. հատկանիշների իդեալականին մոտ համադրություն:

Նրանք լավ լեզու են գտնում բոլոր մարդկանց հետ: 

Բացասական հատկանիշները: Եթե այս մարդուն դավաճանի մեկը, ում նա վստահում է, 6-ը վրեժ կլուծի: Նրա ատելությունը սիրո նման մեծ է: Այլ կերպ ասած՝ այս մարդիկ ծայրահեղությունների մեջ են ընկնում: Նրանց թշնամությունն էլ ժամանակի ընթացքում չի թուլանում, հակառակը՝ գնալով աճում է: Նրանք մինչև վերջ կտանեն թշնամանքը՝ առանց մտածելու հետևանքների մասին:

Երջանիկ թվերը՝ 6, 15, 24, 7, 16, 25:

Թշնամի թվերը՝ 1, 3, 10, 12, 19, 21, 30:

Ուրախ ամսաթվերը՝ 6, 15, 24:

Երջանիկ օրերը՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ:

Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր:

Գույներն են կապույտն ու երկնագույնը, վարդագույնի բոլոր երանգները: Պետք է խուսափեն սևից ու մուգ մանուշակագույնից:

Քարերն են փիրուզն ու զմրուխտը:

Հիվանդություններն են՝ ականջ, կոկորդ ու քիթ:

Խորհուրդ: Սա լավագույն թվերից մեկն է: Այս մարդիկ անկեղծ են, սիրող: Նրանց շրջապատող մարդիկ էլ պետք է հոգատար լինեն, գնահատեն նրանց հատկանիշներն ու չնեղացնեն նրանց, քանի որ 6-երը որքան լավ ընկերներ են, այնքան էլ վատը կարող են լինել որպես թշնամի: Եթե նրանց բարկացնեք, նրանք կկորցնեն վերահսկողությունը: Եվ հենց այս հատկանիշն է, որի դեմ նրանք պետք է պայքարեն: Այդժամ նրանք ամենահաճելի մարդիկ, ընկերներն ու սիրեկանները կլինեն:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3067 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 5.0/8