Ամսի 30-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3536 | 13:00 | |
30-ը 3-ի երկվորյակ թիվն է, օժտված է նրա բոլոր հատկություններով, միայն՝ մեղմված տարբերակով: Բայց այդ մեղմացումն այնքան չնչին է, որ այս թվերը նույնական կարելի է համարել: 30-ը շատ համարձակ թիվ է: Այս մարդիկ ամբիցիոզ են ու ագրեսիվ: Սիրում են իշխանությունը ու երբեք չեն հաշտվի ենթակա կարգավիճակի հետ: Նրանք պետք է ղեկավարեն ուրիշներին, առանց իշխանություն ունենալու իրենց հիասթափված են զգում: Նրանք հստակ կարգուկանոնի են հետևում ու ուրիշներից էլ նույնն են պահանջում: Դոմինանտում են, հաշվի չեն նստում ուրիշների կարծիքի հետ, երբեք չեն հրաժարվում կազմած պլաններից, ուժեղ են ու դիմացկուն: Հուզական առանձնահատկությունները: Դոմինանտելու ձգտումը կարմիր գծով անցնում է այս մարդու բոլոր գործողությունների, ներառյալ այլ մարդկանց հետ հարաբերությունների միջով: Նրանք պետք է առաջինը լինեն, հակառակ դեպքում՝ ոչ մի հարաբերության մասին խոսք գնալ չի կարող: Ընկերը կամ զուգընկերը պետք է մեղմ լինի ու բավարարվի երկրորդ տեղով: Նրանք որսորդներ են: Նա, ով հետաքրքրել է 30-ին, փախչելու շանս չունի, նա կհետապնդվի այնպիսի վճռականությամբ, որին դիմադրելը անհնարին կլինի: 30-ները գրավիչ արտաքին ու հզոր սեքսուալ պոտենցիալ ունեն: Ձգում են հակառակ սեռին: 30-ի հետ կարող են ապրել միայն նրանք, ովքեր ունակ են ենթարկվել: Ընկերության մեջ ուզում են առաջինը լինել, չեն սիրում մարդկանց, ովքեր սպառնում են նրանց դիրքին: Ընկերներն ու զուգընկերները պետք է լրացնեն նրան, բայց ոչ մի դեպքում չգերազանցեն: Ոչ ոք ոչ մի ձևով չպետք է սպառնա նրանց ազատությանը: Ոչ ոք չպետք է հավասարվի նրանց: Այստեղից դժվար չէ հասկանալ, որ 30-ների հետ ապրելը բարդ գործ է: Թերությունները: Այս մարդիկ բնածին դիկտատորներ են ու իրենց սեփական օրենքներն ունեն: Իրենց պլաններն իրագործելիս ոտնատակ են տալիս դիմադրությունն ու չեն մտածում հետևանքների մասին: Այսպիսի պահվածքը դեպի իրենց է տրամադրում մարդկանց: Անզիջում են իրենցից թույլ մարդկանց հանդեպ: Երջանիկ թվերը՝ 3, 12, 30, 5, 14, 23, 6, 15, 24: Թշնամի թվերը՝ 4, 13, 31: Ուրախ ամսաթվերը՝ 3, 12, 21: Հաջող օրերը՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ: Քարը՝ շափյուղա: Գույները՝ մուգ կապույտ, վարդագույն: Հիվանդությունները՝ մաշկ ու հոդեր: Խորհուրդ: Սա շատ ուժեղ թիվ է, և ամսի 30-ին ծնվածները մեծ բարձունքների կհասնեն, քանի որ դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունեն: Միայն թե պետք է խոհեմ ու դիվանագետ լինեն: Պետք է սովորեն անզիջում չլինել, նվազեցնել ամբիցիաները: Եթե դա անեն, կհասնեն այն հաջողությանը, որին ձգտում են: |
|