ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 28-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3049 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Սա բարդ թիվ է, քանի որ տարբեր հատկություններով օժտված թվեր է ներառում: 2-ը մեղմ, ենթարկվող, շրջապատից կախված է: 8-ը մագնիսական ձգողականությամբ անհատականություն է ու գրավիչ հակառակ սեռի համար: Գումարը՝ 1-ը, ակտիվ ու նախաձեռնող հրամանատար է:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ շատ հետաքրքիր են, խելացի ու զգայուն: Լավ երևակայություն ունեն, կարող են արվեստի բնագավառում փայլել: Դրանից բացի, շատ ամբիցիոզ են:

Սիրային հարցերում ու ընկերության մեջ հավատարիմ են: Չեն դոմինանտում, բայց լավ գիտեն, թե ինչ են ուզում: Մեղմ են, հիշաչար չեն, հեշտությամբ են համոզում ուրիշներին: Շատ խելացի են, հոգևոր ստիմուլի կարիք են զգում: Նրանց հետ հարաբերությունները հավասարապես ֆիզիկական ու հոգևոր պետք է լինեն: Եթե հոգևոր շփում չկա, զուգընկերը արագ հոգնեցնում է: Սեռական առումով ուժեղ թիվ է, նրա զուգընկերն էլ պետք է ուժեղ լինի: Սեքսը նրանց համար նույնքան կարևոր է, որքան հոգևոր ու հուզական շփումը: 28-երը հաճախ հանրահայտ են ու կարողանում են ազդել ուրիշների վրա: Հասնում են իրենց ուզածին առանց բռնության: Անկեղծ ու հավատարիմ են, պահպանում են հին ընկերներին ու անընդհատ ընդլայնում են ընկերների շրջանակը: Նրանք հաջող ամուսնություն են կնքում, իսկ ամուսնու մեջ կարևոր համարում են խելքը: Եթե զուգընկերը խելացի չէ, տառապում են:

Թերությունները: 28-երը կարող է հասկացված չլինեն: Հոգևոր ու բարոյական հատկանիշները փողից ավելին են գնահատում: Եթե նրանց տաղանդներն ու ունակությունները գնահատված չեն, դեպրեսիայի մեջ են ընկնում, կորցնում են ինքնավստահությունը:

Երջանիկ թվերը՝ 11, 20, 29, 17, 26, 10, 28:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23:

Ուրախ ամսաթվերը՝ 1, 2, 8:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, շաբաթ:

Գույները՝ կանաչ ու սպիտակ:

Քարերը՝ ադամանդ, նեֆրիտ:

Վատ ամիսները՝ ապրիլ, մայիս:

Հիվանդությունները՝ հիպերտոնիա:

Խորհուրդ: 28-ը ընդհանուր առմամբ ինքնավստահ թիվ է, բայց չի կարողանում տանել դժվարությունները: Պետք է պայքարել անինքնավստահության դեմ, դա հեշտ է անել, քանի որ 1-ի ուժն ունեն: Պետք է համբերատարություն դաստիարակեն իրենց մեջ: Եթե մարդիկ ձեզ չեն հասկանում, պետք չէ բոլորի հետ վիճել ու բոլորի դեմ պայքարել: Պետք չէ նաև ձեր բոլոր գործողությունները բացատրել շրջապատին. դա ոչինչ չի տա:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3049 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/14