Ամսի 27-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2794 | 12:00 | |
27-ը ռոմանտիկի ու դիկտատորի համադրություն է: 2-ն ու 7-ը նման են իրար, չնայած 7-ն ավելի ուժեղ ու անկախ է: Այս մարդիկ ինքնատիպ են, վառ արտահայտված անհատականություններ են: Բնույթով մատերիալիստներ են: Ինքնատիպ վարքը առանձնացնում է նրանց շրջապատից: Կանայք հոգևոր շփման համար ձգտում են խելացի զուգընկեր ունենալ, միաժամանակ կայուն, ապահով կյանքի են ձգտում: Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ զգայուն են, լավ երևակայություն ու խելք ունեն: Սիրում են ճամփորդել ու շատ տեղեկացված են: Ռոմանտիկային նրանց հակվածությունը լավ համադրվում է ճամփորդության հանդեպ սիրո հետ: 27-երը ձգտում են դեպի այն մարդիկ, ովքեր կարող են բարոյապես աջակցել իրենց, քանի որ ինքնավստահ չեն, մյուս կողմից էլ ձգտում են մեղմ ու ենթարկվող մարդկանց: Նրանց գրավում են նաև անկանխատեսելի անհատները: Եթե մարդը հասկանալի է, նրանց համար անհետաքրքիր է դառնում: Հակառակ սեռին ավելի շատ ձգտում են սովորույթի, քան ցանկության ուժով: Սեռական բարձր պոտենցիալ ունեն: 27-երը շատերի հետ կարող են ապրել, քանի որ խելացի են, հետաքրքիր ու ուժեղ խառնվածքով: Դեպի իրենց են ձգում մարդկանց: Բայց պետք չէ նրանց վրա իշխանություն բանեցնել. դա կվանի նրանց: Թերությունները: Դոմինանտելու հակվածությունը: Դա կարող է ընկերներին կորցնելու պատճառ դառնալ: Բացի այդ 27-երը անինքնավստահ են: Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 9, 18, 27, 6, 15, 24: Թշնամի թվերը՝ 5, 14, 23, 10, 28: Երջանիկ ամսաթվերը՝ 2, 6, 9: Երջանիկ օրերը՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի: Քարերը՝ սուտակ, նռնաքար, օնիքս: Գույները՝ կարմիր, կանաչ, դարչնագույն: Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր: Հիվանդությունները՝ մաշկ, հոգեկան խանգարումներ, տենդ: Խորհուրդ: 27-ը լավ թիվ է, եթե կարողանա նվազեցնել մարդկանց վրա դոմինանտելու իր հատկության ուժը: Դիկտատորի հատկությունները մարդուն ավելի լավը չեն դարձնում: Բացի այդ, պետք է կամքի ուժ ու ինքնավստահություն զարգացնեն իրենց մեջ: |
|