Ամսի 23-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3483 | 13:00 | |
Ամսի 23-ին ծնվածները հակասական մարդիկ են: Նրանք մեղմ են 2-ի ազդեցության արդյունքում և մինի-դիկտատորներ են 3-ի ազդեցությամբ: Իսկ այս երկուսի գումար 5-ն էլ փողասիրության մասին է խոսում: Նրանք ուզում են, որ ամեն ինչ իրենց ցանկությամբ լինի, բայց ուժ չունեն իրենցը պնդելու համար: Այդ իսկ պատճառով ուժ են բանեցնում: Կարող են հաղթել միայն թույլերին, իսկ բնածին խորամանկությունը նրանց օգնում է ուժեր չծախսել նրանց վրա, ում դեմ նման մեթոդները չեն աշխատում: Եթե նրան ավելի ուժեղ բնավորությամբ մարդիկ են շրջապատում, 23-ը ճնշված վիճակում է: Հաճախ նրանք այնքան ուժեղ չեն, որքան երևում են: Զգայուն են ու հպարտ, չեն սիրում ոչ ոքի պարտական լինել: Հուզական առանձնահատկությունները: Հուզական պլանում նրանք ձգտում են դոմինանտել. դա 3-ի ազդեցությունն է: Միևնույն ժամանակ զգացմունքային են: Ընկերների հետ հարաբերություններում սեփականատիրական հակումներ են դրսևորում, բայց չեն սիրում, երբ իրենց են այդպես վերաբերվում: Նրանք լավ ամուսնություն են կնքում, եթե զուգընկերը նրանց նման է կամ ենթարկվող: Ամուսնության մեջ փորձում են լիբերալ երևալ, իսկ իրականում սեփականատեր են: Խելացի են ու նախապատվությունը տալիս են խելացի զուգընկերոջ, չնայած՝ դա պարտադիր պայման չէ: Սեռական առումով ուժեղ են, բայց առանց սեքսի էլ կարող են ապրել: Ընդհանուր առմամբ պահանջկոտ սիրեկաններ չեն: Լավ հարաբերություններ հնարավոր են 2 տիպի մարդկանց հետ՝ նրանց, ովքեր կենթարկվեն և նրանց, ովքեր ուժեղ կլինեն: Նրանք կարող են մեղմ մարդկանց հետ ապրել, բայց չեն գնահատի նրանց: Չնայած բավականին խելացի են մարդկանց հասկանալու համար՝ իրենց միշտ ճիշտ են համարում: Նրանց հետ դժվար է, բայց համբերատար լինելու դեպքում կարելի է ստիպել նաև այլ տեսակետ ընդունել: Թերությունները: Գլխավոր թերությունը առանց համապատասխան ուժեղ խառնվածքի դոմինանտելու ցանկությունն է: Միշտ իրենց կամքը կպարտադրեն ավելի թույլերին: Մի քիչ շահամոլ են, ձգտում են կյանքում հաջողությունների հասած մարդկանց: Երջանիկ թվերը՝ 5, 14, 23, 2, 11, 20, 29: Թշնամի թվերը՝ 9, 18, 27, 1, 10, 28: Ուրախ ամսաթվերը՝ 2 և 5: Հաջող օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի: Գույնը՝ վարդագույն: Քարերը՝ մարգարիտ, ադամանդ: Պետք է խուսափել ոսկի կրելուց: Հիվանդությունները՝ հոգեկան խանգարումներ, հոդացավեր: Խորհուրդ: Պետք է մեղմացնել դոմինանտելու ձգտումը: Ուժեղ լինելու համար պետք չէ պարտադիր իշխել: Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել փողին, նայել մարդկանց սրտերին: Պետք չէ լավ վերաբերվել մարդկանց միայն այն պատճառով, որ կյանքում մեծ հաջողությունների են հասել: |
|