ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 22-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2884 | 12:00 Ավելացրեց: Moder-003

22-ը շատ վատատես թիվ է: Այն իր մեջ երկու 2 ու դրանց գումար 4-ն է ներառում: Նրանում 2-ի զգայունությունն ու անինքնավստահությունը կրկնակի ուժեղ են դառնում: Այս թիվը կանացիության մարմնացում է: Այն նուրբ է, թույլ, համարյա ունակ չէ անկախ գործողությունների: Միակ փրկությունը խելքն ու բարձր հոգևոր արժեքներն են, սակայն դրանք էլ լավ չեն ծառայում նրան, քանի որ չեն օգնում կյանքի կոչել մտածածը: 22-ները կյանքում հազիվ թե հաջողակ լինեն, նրանց մեծ հիասթափություններ են սպասվում: Այս մարդիկ ծախսող են, չեն կարողանում գումար հավաքել, միշտ ֆինանսական խնդիրների մեջ են: Կարող են ծախսել ավելին, քան աշխատում են:

Հուզական առանձնահատկությունները: Հուզական առումով նրանք այնքան էլ ուժեղ չեն: Դժվարությամբ են սիրում, բայց սիրելու դեպքում մինչև վերջ նվիրված են: Սիրային հարցերում շատ հուսալի են, երբեք չեն լքի սիրելիին, միայն թե երբեմն նրանց վատատեսությունը անինքնավստահություն ու խանդ է ծնում: Նրանք կասկածամիտ են շրջապատի հանդեպ, դրա պատճառով կարող են շատ ընկերների կորցնել: Սեռական առումով միջին պոտենցիալ ունեն, բայց գերզգայուն են, ցանկացած մանրուք կարող է զրկել նրանց ցանկությունից և այդ ցանկությունը նորից առաջ բերելը բարդ կլինի: Նույնիսկ սխալ ընտրված բառը կարող է ազդել նրանց վրա: 22-ի հետ դժվար է ապրել, քանի որ նա մշտական խրախուսանքի ու աջակցության կարիք ունի, ինչն էլ բեռ է նրան շրջապատողների համար: 22-ը կարող է երջանիկ լինել մի մարդու հետ, ում վրա կարելի է հենվել դժվար պահերին: Նրա ընկերները, գործընկերներն ու զուգընկերը պետք է համբերատարության մարմնացում լինեն ու բարոյական աջակցություն ցուցաբերեն:

Թերությունները: Անինքնավստահությունն ու վատատեսությունը նրա ամենամեծ թերություններն են: Չնայած իրենց լավ հատկանիշներին՝ խելքին, նվիրվածությանը, արդյունավետությանը, բարձր ինտելեկտին, կյանքում հազվադեպ են մեծ հաջողությունների հասնում հենց վատատեսության պատճառով: Ամեն ինչ մռայլ գույների մեջ տեսնելու հակվածությունը հանգեցնում է նրան, որ նրանք կորցնում են լավ շանսերը:

Երջանիկ թվերը՝ 2, 11, 20:

Թշնամի թվերը՝ 4, 22, 13, 31:

Ուրախ ամսաթվերը՝ 2, 11, 20:

Հաջող օրերը՝ շաբաթ, երկուշաբթի:

Գույնը՝ բաց երկնագույն:

Քարերը՝ մարգարիտ ու մարջան:

Վատ ամիսները՝ ապրիլ, օգոստոս, հոկտեմբեր:

Հիվանդությունները՝ գլխացավեր, միգրեն:

Խորհուրդ: 22-ները պետք է խուսափեն վատատեսությունից, որը 0-ի է հավասարեցնում նրանց բոլոր լավ հատկանիշները: Չնայած  նվիրվածությանը՝ այդ վատատեսությունը դժվարացնում է նրանց հետ համատեղ կյանքը ու վանում մարդկանց, որոնց աջակցության կարիքն իրենք ամենից շատ են զգում: Պետք է սովորեն ամուր կանգնել հողին, բաց չթողնեն հնարավորությունները: Հնարավոր չէ հաջողակ լինել ստանձնած բոլոր գործերում, բայց փորձել ամեն դեպքում անհրաժեշտ է: Առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է գործել:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2884 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4