Ամսի 21-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2696 | 12:00 | |
1-ն ու 2-ը խորհրդանշում են Արևն ու Լուսինը: Լուսինը՝ կանացի սկիզբն է, Արև՝ տղամարդկային: Լուսինը ռոմանտիկան է, հույզերը, զգացմունքները, իսկ Արևը՝ ամբիցիաներն ու հաջողությունը: Այս թվերի գումարը՝ 3-ը, դիկտատոր է: Այսպիսով՝ մի կողմից նա վառ երևակայություն ունեցող երազող է, իսկ մյուս կողմից՝ լիդեր, ամբիցիոզ ու ուժեղ: Բոլոր կողմերով սա լավ համադրություն է: 2 թվի թույլ կողմերը հավասարակշռվում են 1-ի դրական կողմերով, իսկ 3-ի դիկտատորի հատկանիշները մեղմվում են 2-ով: Այս մարդիկ, ի տարբերություն 2-ի ու 20-ի, հաճախ հաջողակ են կյանքում, քանի որ մտքի ուժ, երևակայություն ու պլանավորելու ունակություն ունեն: Հուզական առանձնահատկությունները: Նրանց հուզական կյանքը հագեցած է: 21-երին հոգևոր ու ֆիզիկական շփումներ են պետք: Սեռական առումով միջին պոտենցիալ ունեն, հակված են ռոմանտիկային: Դա նրանց լավ սիրեկաններ է դարձնում: Եթե զուգընկերը շատ մեծ սեռական ախորժակ չունենա, կարող են նրան և ֆիզկապես, և հոգեպես բավարարել: 21-ը լավ լեզու է գտնում համարյա բոլոր տեսակի մարդկանց հետ: Նա խոհեմ է, փորձում է ոչ ոքի չվիրավորել, միայն թե երբեմն կարող է վատատես դառնալ: 21-ի զուգընկերը պետք է զգա նրա տրամադրությունն ու համապատասխան կերպով արձագանքի: Պետք չէ այս մարդու առաջ մեծ սեռական պահանջներ դնել: Թերությունները: 21-ը երկու ծայրահեղություն ունի՝ վատատեսություն ու իշխելու հակում: Այդ հակասությունը նրան կարող է դժբախտացնել: Բացի այդ հաճախ բռնկուն են ու կարող են թշնամիներ ձեռք բերել: Երազկոտության պատճառով կյանքում շատ հնարավորություններ են բաց թողնում, որն էլ կարող է հիասթափությունների պատճառ դառնալ: Դրա հետ մեկտեղ, նրանց մեջ նստած դիկտատորը խորհուրդներ չի ընդունում ու փորձում է իր կամքը պարտադրել: Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 1, 10, 28, 3, 12, 21, 30: Թշնամի թվերը՝ 4, 13, 31, 5, 14, 23: Ուրախ ամսաթվերը՝ 2, 11, 20, 3, 12, 21, 30: Վատ ամիսները՝ փետրվար, հունիս, սեպտեմբեր: Գույները՝ մոխրագույն ու կեղտոտ սպիտակ: Քարը՝ մարգարիտ: Հիվանդությունը՝ ստամոքս: Խորհուրդ: Այս մարդիկ հաճախ հաջողակ են: Նրանք պետք է խուսափեն բացասական մտածողությունից ու սեփական կարծիքը պարտադրելուց: Եթե կարողանան դա անել, մեծ հաջողության կհասնեն, քանի որ խելք ու ակտիվություն ունեն: Միակ բանը, որ պետք է անեն, կամքի ուժ ու ինքնավստահություն զարգացնելն է: |
|