Ամսի 15-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3124 | 12:00 | |
Սա 1-ի և 5-ի համադրությունն է: 1-ը ամբիցիոզ է, առաջատար, խելացի ու վճռական, 5-ն էլ բիզնեսի ու ֆինանսների մոլորակի՝ Մերկուրիի հովանու ներքո է գտնվում: Այս երկուսի գումարը՝ 6-ը, ռոմանտիկ թիվ է: Իսկ ինքը 15-ը մագնիսական ձգողականություն ունեցող անձնավորություն է: Նա լիդեր է, գործնական ու ռոմանտիկ: Սա շատ հետաքրքիր համադրություն է: 5-ի փողի հանդեպ սերը մեղմվում է 6-ի ռոմանտիզմի ազդեցությամբ: 15-ը շատ համառ ու հաստատակամ է, մեկ անգամ որոշում ընդունելուց հետո հետևում է դրան: Այս հատկանիշը դրսևորվում է նաև աշխատանքի մեջ. երբեք ոչ մի բան կիսատ չեն թողնի: Նրանք հազվադեպ են շարունակում իրենց թողնված գործը. դա ուրիշի ղեկավարությանն են հանձնում, իսկ իրենք սկսում են նորը: Հուզական առանձնահատկությունները: Գլխավոր գիծը ռոմանտիզմն է, մատերիալիզմն էլ կա, բայց ճնշված վիճակում է: Այս մարդը ռոմանտիկ կողակցի է փնտրում: Եթե վերջինս ֆինանսապես էլ ապահովված լինի, վատ չէ, բայց գլխավորը դա չէ: 15-երը հեշտությամբ են բռնկվում, նրանց բարկացնելը հեշտ է, բայց նույնքան արագ էլ հանդարտվում են: Նրանց հարմար չեն այն մարդիկ, որոնց հանդեպ հոգևոր ու ռոմանտիկ կապվածություն չեն զգում: 15-ը անբուժելի ռոմանտիկ է: Նրա կնքած ամուսնությունն էլ հաջող է լինում, բայց զուգընկերը միշտ պետք է պատասխանի նրա ռոմանտիկ դրսևորումներին. դա նրա համար շատ կարևոր է: Նա պետք է սովորի ապրել 15-ի ստեղծած ռոմանտիկ աշխարհում ու ոչ մի դեպքում չքանդի այն: Թերությունները: 15-ը հեշտությամբ է վատ ազդեցության տակ ընկնում, կարող է անբարո մարդկանց զոհը դառնալ: Բացի այդ փողի հանդեպ սերը նրան կարող է խաղամոլ դարձնել կամ ստիպել խախտել օրենքը: Նա նաև բռնկուն է: Երջանիկ թվերը՝ 6, 15, 24, 14, 23: Թշնամի թվերը՝ 8, 17: Երջանիկ ամսաթվերը՝ 6, 15, 24: Հաջող օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի: Վատ ամիսները՝ մայիս, հունիս, հոկտեմբեր: Գույնը՝ վարդագույն: Քարը՝ փիրուզ ու զմրուխտ: Հիվանդությունները՝ քիթ, կոկորդ, ականջ: Խորհուրդ: Սա խաղաղ թիվ է, 15-երն էլ միշտ նյութականապես ապահովված են: Բայց մի բան սկսելուց առաջ պետք է ամեն ինչ լավ կշռադատեն, չշեղվեն: Իրենց որոշումներն էլ ինքնուրույն պետք է ընդունեն: Պետք է համբերատար լինեն ու չտարվեն մանրուքներով: Այս մարդիկ կարող են հաջողություն ունենալ կյանքում: |
|