Ամսի 12-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3397 | 13:00 | |
12-ի կազմում 1-ը նախաձեռնող, խիզախ, ղեկավարի լավագույն հատկանիշներով օժտված համարձակ թիվ է: Այս մարդիկ խելացի են, ակտիվ: Մյուս կողմից 2-ը նուրբ է, ռոմանտիկ, երազող, անինքնավստահ, շատ խելացի, բայց պասիվ: 1-ի ու 2-ի գումարը՝ 3-ը նույնպես շատ ուժեղ թիվ է: Արդյունքում 12-ը դրական բնավորություն ունի, որի ներքո մեղմություն ու անինքնավստահություն է թաքնված: 2-ի մեղմությունը դրսևորվում է նրանում, որ այս մարդկանց ուժով ստիպելու փոխարեն կարելի է համոզել: 12-ը կարող է լավ ենթակա աշխատող լինել, եթե նրա ղեկավարը նրբանկատ ու դիվանագետ է: Կոպիտ մեթոդներն այս դեպքում անընդունելի են, իսկ ահա սիրո միջոցով շատ բանի կարելի է հասնել: Իսկ անինքնավստահությունը հաղթահարել օգնում են 1-ի ու 3-ի վստահությունը: 12-ը գործելուց առաջ միշտ խորհրդակցում է ուրիշների հետ: Այս մարդիկ օժտված են 2-ի ինտելեկտով, 1-ի գործնականությամբ, 3-ի նման կազմակերպված են: Նրանցից լավ ղեկավարներ են դուրս գալիս, կոպիտ չեն ենթակաների հետ, ձգտում են խաղաղ պայմաններում իշխել: 12-ը հիանալի թիվ է, քանի որ ունի 1-ի ու 3-ի բոլոր դրական գծերը, իսկ 2-ի թերություններն էլ հավասարակշռության մեջ են: Հուզական առանձնահատկությունները: Այս մարդկանց հետ հեշտ է ապրել: Նրանք խրախուսանքի կարիք ունեն, բայց 2-ի նման աջակցություն չեն փնտրում: Ուժեղ բնավորություն ունեն, բայց պեդանտ չեն: Իրենց կապվածությունների մեջ անկեղծ են ու ցանկանում են իրենց հավասար զուգընկեր ունենալ: Նրանք լավ ամուսնություն են կնքում, եթե զուգընկերներն իրենց սեփական թերություններից չունեն: Նրա զուգընկերը պետք է ազատ լինի նախապաշարմունքներից ու տաբուներից: 12-ը անկախ է ու սիրում է փորձարկումներ անել, նուրբ սիրեկան է, հոգևոր բավարարվածությունն էլ նրա համար պակաս կարևոր չէ: Բավարարված զգալու համար ինտելեկտուալ շփման կարիք ունի: Թերությունները: Զգայունությունը հաճախ բերում է նրան, որ այս մարդիկ դժվարությամբ են ներում ու մոռանում: Իրական կամ երևակայական վիրավորանքը երկար է մնում նրանց ներսում: Դա կարող է դժբախտացնել: Անինքնավստահությունը թույլ չի տալիս բացեիբաց պարզել հարաբերությունները: Բացի այդ նրանք բռնկուն են ու նյարդայնանում են, երբ իրենց փորձում են խորհուրդներ տալ: Նրանք շրջապատի խրախուսանքի կարիքն ունեն, բայց չեն սիրում, երբ իրենց կարծիքից տարբերվող կարծիքներ են հնչում: Դժվարությունների հանդիպելով՝ կորցնում են ինքնավստահությունն ու ունակ չեն ավարտին հասցնել սկսածը: Երջանիկ թվերը՝ 1, 2, 3, 6, 10, 28, 11, 20, 12, 21, 30: Թշնամի թվերը՝ 4, 7, 13, 22, 31, 16, 25: Ուրախ ամսաթվերը՝ 3, 12, 21, 2, 11, 20, 30: Հաջող օրերը՝ երկուշաբթի, հինգշաբթի: Անհաջող ամիսները՝ փետրվար, հունիս, հուլիս: Գույները՝ երկնագույն ու սպիտակ: Քարը՝ սպիտակ շափյուղա: Հիվանդությունները՝ արյան բարձր ճնշում, ստամոքսի խանգարումներ, մաշկային հիվանդություններ: Խորհուրդ: Սա շատ լավ թիվ է, 12-ն էլ շատ հավասարակշռված անձնավորություն է: Սակայն երբեմն այս մարդիկ կարող են անինքնավստահ ու երազող դառնալ: Պետք է պայքարեն իրենց այս գծերի դեմ: Բացի այդ պետք է իրենց մեջ համբերատարություն դաստիարակեն ու հասկանան, որ կյանքն իր լավ ու վատ կողմերն ունի: Եթե պլանները արգելքների են հանդիպում, պետք չէ դրանցից հրաժարվել: Ամեն ինչ միշտ չի կարող շատ լավ լինել և հանձնվելու փոխարեն պետք է շարունակեն պայքարել: 12-ները, որպես կանոն, հաջողակ են, նրանց կյանքի 2-րդ փուլն էլ առաջինից հաջող է: |
|