Ամսի 10-ին ծնվածների բնավորությունը
| |
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2914 | 12:00 | |
10-ը 1-ի և 0-ի միասնությունն է, իսկ 0-ն մեղմացնում է դիմացի թվի հատկությունները: Եվ այսպիսով՝ 10-ը 1-ի մեղմացված տարբերակն է: Այս մարդիկ առաջնորդներ են, բայց ի տարբերություն 1-ի՝ ավելի քիչ իշխող են: Նրանք 1-ի բոլոր հատկանիշներով են օժտված, միայն թե առանց ավելորդությունների: Ամբիցիոզ են, բայց նաև խելամիտ են: Նրանք ժամանակ չեն կորցնում իրենց պլաններն առաջ տանելիս ու չեն սիրում միջամտություններ: Համառ են ու կանգ չեն առնի, մինչև չիրագործեն մտածածը: Կյանքում հաճախ հաջողակ են, քանի որ ունեն 1-ի բոլոր լավ հատկանիշները ու փոխարենը ավելի մեղմ են: Չնայած հաջողակ լինելուն՝ չեն կարողանա այն բարձունքին հասնել, որին 1-երն են հասնում: Նրանք խելացի են, երևակայություն, ստեղծագործական ունակություններ ու քաջություն ունեն: Հաջողության հասնելու համար շատ բան կարող են խաղասեղանին դնել ու չեն վախենում ռիսկի դիմելուց, առավել ևս, որ հաջողությունը սովորաբար բախում է նրանց դուռը: Հուզական առանձնահատկությունները: Էությամբ առաջնորդ լինելով՝ այս մարդիկ այնպիսի գործընկերների կարիք են զգում, որոնք առանց առարկությունների կընդունեն իրենց գործողությունները: Դրանով նման են 1-երին, որոնց ենթարկվող գործընկերներ են պետք: Սեռական կյանքում ուժեղ են ու նույնպիսի ուժեղ կողակցի կարիք ունեն, քանի որ առաջին տեղում են դնում ֆիզիկական բավարարվածությունը: Միայն թե ի տարբերություն 1-ի՝ 10-ի զուգընկերը կարող է քիչ ենթարկվող լինել: Բնույթով շատ անկեղծ են, նույնը սպասում են նաև մյուսներից: Լավ ընկերներ ու նվիրված սիրեկաններ են, սակայն նման վերաբերմունք սպասում են նաև դիմացինից: Անկախ են, նրանց գլխավոր կարգախոսն է՝ ապրիր ու թող, որ ուրիշներն էլ ապրեն: Չեն սիրում, երբ իրենց կուրորեն հետևում են, պարզապես ուզում են, որ ընդունեն իրենց առաջնորդ լինելն ու ղեկավարող դերը: Չեն սիրում միջամտությունները, նախընտրում են ինքնուրույն աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ ուզում են, որ իրենցով հիանան: Կյանքում հաջողության հասնում են խելացի, ակտիվ ու նախաձեռնող լինելու շնորհիվ: Նրանց հետ դժվար չէ ապրելը: Սա շատ դրական ու հաջողակ թիվ է: Թերությունները: Գլխավոր բացասական գիծը ենթակաների զգացմունքների հետ հաշվի չնստելն է, բացի այդ 10-երը բռնկուն են: Երբ իներտ մարդու են հանդիպում, չեն կարողանում տանել դա, քանի որ իրենք շատ ակտիվ են: Բացի այդ իրենք իրենց համար թշնամիներ ստեղծելու հակում ունեն ու դրա հետ մեկտեղ հաշվի չեն նստում ուրիշների կարծիքի հետ: Կարող են մեկուսացվածության մեջ հայտնվել, բայց չեն էլ մտածում այդ մասին: Եթե նրանց չղեկավարես, ամեն ինչ կկործանեն իրենց ճանապարհին: Չեն կարողանում տանել մարդկանց, ովքեր չեն անում այն, ինչին ունակ են: Նրանք կհիշեցնեն դիմացինին նրա թերությունները ու որպես անկարողի կարհամարհեն նրան: Նրանք պետք է իրենց մեջ համբերատարություն դաստիարակեն: Երջանիկ թվերը՝ 10, 19, 28: Երջանիկ օրերը՝ կիրակի և երկուշաբթի: Գույները՝ ոսկեգույն, բաց դեղին: Քարերը՝ դեղին ադամանդ ու տոպազ: Հիվանդությունները՝ սիրտն ու աչքերը, արյան բարձր ճնշում: Խորհուրդ: 10-ը շատ լավ թիվ է: Այս մարդիկ կարող են բարձր դիրքի հասնել: Նրանք անզիջում են ուրիշների հանդեպ, չեն կարող տեսնել, որ ինչ-որ մեկը իրենցից վատ է աշխատում: Պետք է աշխատեն հաղթահարել իրենց այդ թուլությունը: Իրենց ամբիցիաների պատճառով հաճախ տառապում են ու միշտ լարված վիճակում են: Կարող են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Պետք է խուսափեն ավելորդություններից ինչպես ֆիզիկական աշխատանքի մեջ, այնպես էլ ամբիցիաների ու հույզերի հետ կապված: Պետք է համբերատար լինեն, քանի որ թշնամիներ են ձեռք բերում իրենց բռնկուն բնավորության պատճառով: Մյուս առումներով լավ թիվ է, 10-երն էլ հաջողակ ու երջանիկ մարդիկ են: |
|