ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամենահին աստղագուշակն ըստ տարեթվերի
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 9470 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Աշխարհում հնագույն կրոններից մեկը՝ զրադաշտական ​​կրոնը, չի անցել աննկատ ոչ իսլամի, ոչ էլ քրիստոնեության համար։ Զրադաշտության դիցաբանությունը հիմնվում է բազմաթիվ պաշտամունքային կենդանիների կամ բույսերի /տոտեմ/ վրա աստղագուշակ կազմելու ժամանակ, որից առավել հայտնին է 32-ժամանակաշրջանային զրադաշտական ​​աստղագուշակը։

Տոտեմը, ըստ զրադաշտական քահանաների, ունի մեծ իշխանություն մարդու նկատմամբ, ով ներդաշնակ ապրում է նրա հետ, կլինի հաջողակ և երջանիկ։ Եվ եթե մարդ արտաքնապես նման է պաշտամունքի կենդանուն կամ բույսին ստորև բերված հատկանիշներով, ապա նա հատկապես հաջողակ կլինի կյանքում:

Ավեստյան աստղագուշակը հիմնված է 32-ամյա Սատուրնի փուլի վրա, որն աստղագուշակության մեջ խորհրդանշում է ներքին առանցքը: Ահա թե ինչու է այս աստղագուշակը արտացոլում մարդու ներքին էությունը, նրա ներսի մարդուն։ Կարևոր է իմանալ, որ ամեն տոտեմի ​​տարին սկսվում է մարտի 21-ին՝ Խոյի նշանի տակ արեգակի ծագման առաջին պահից։ Այսինքն, նրանց, ովքեր ծնվել են հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը հովանավորում են նախորդ տարվա պաշտամունքները։

Եղջերու

1938, 1970, 2002, 2034 

Եղջերուի տոտեմի տակ ծնվածները ունեն պարգև՝ ճանաչելու չարն իր բոլոր դրսևորումներով: Որպես կանոն, այն հպարտ, ուժեղ մարդիկ են, որոնք երբեք չեն կանգնի հասածի վրա։ Նրանք շատ ստեղծագործող են, ծեփում են գաղափարներով և պատրաստ են ոչ միայն իրենք իրականացնեն իրենց երազանքներն, այլ նաև տանել առաջ ուրիշներին: Եղջերուները կարողանում են առաջնորդել ցանկացած գործ, նրանք խարիզմատիկ առաջնորդներ են։ Սակայն, նրանք կարող են ունենալ ինքնավստահության պակաս։ Ձերբազատվեք ներքին կասկածանքից, հավատացեք ձեզ, և դուք կկարողանաք լեռներ շուռ տալ։ Եղջերուները սովորաբար նիհար, բարձրահասակ, և երկարասրունք են:

Ոչխար

1939, 1971, 2003, 2035 

Ոչխարի տարում ծնվածների համար կարևոր է զգալ իրենց, որպես մի թիմի մասնիկ`ընտանիքի, ժողովրդի, համախոհների։ Նրանց համար շատ կարևոր են ավանդույթները, հավերժական արժեքները և տոհմական կապերը։ Ի դեպ, այդ մարդիկ գտնվում են նախնիների պահպանության ներքո, այնպես, որ կյանքի դժվար պահին բավական է  մտավոր խնդրել նախնիներին  աջակցության համար, և օգնությունը կգա։ Նրանք գերազանց կատարողներ են, սակայն կարիք են զգում արտաքին ուղղորդման, այլապես նրանք կկորցրեն իրենց և իզուր կվատնեն ժամանակը։ Արտաքնապես ոչխարը նման է իր տոտեմին, ոչ բարակ, ոչ հաստ, գանգուր մազերով, թեթևակի ուռուցիկ աչքերով և խոշոր ատամներով։

Մանգուստ

1940, 1972, 2004, 2036 

Մանգուստի տարում  ծնվում են ստեղծագործող մարդիկ, շարժունակ, ցանկացած իրավիճակում կարողանում են գտնել առավել բարդ խնդիրների ճիշտ լուծումը: Այս մարդիկ նվիրված և շատ անկեղծ են, գաղտնիությունը անբնական է նրանց համար, այնպես որ պահել գաղտնիքները մանգուստը ոչ միայն չի կարող, այլև անհրաժեշտ չի համարում։ Մանգուստները հետաքրքրաշարժ են և հաճախ հաջողակ են։ Նրանք անփոխարինելի են ճգնաժամային իրավիճակներում և ի վիճակի են իրենց սիրելիներին հանել ցանկացած իրավիճակից, բայց առօրյա կյանքում հեշտ չէ նրանց հետ։ Նրանք չափազանց անկանխատեսելի են։ Այս մարդկանց հեշտ է առանձնացնել ամբոխում՝  երկարաթև և երկարաոտ, նրանք այնպես են քայլում, կարծես թե պարում են։

Գայլ

1941 1973 2005 2037 

Նրանք բնածին էքստրեմալ են, սիրում են ճգնաժամային իրավիճակներ, որտեղ հնարավորություն են ունենում մենամարտել չար ուժերի հետ և դուրս գալ հաղթող։ Գայլերը համարյա չունեն վախի զգացում և հաճախ իրենց գցում են կրակի մեջ, հանգիստ կյանքը կարող է բերել նրանց դեպրեսիայի, քանի որ այս տոտեմի մարդիկ շատ են ​​ճանապարհորդում և ընտրում են «տաքոտ» աշխատանք։ Նրանց առանձնացնում է մարզված մարմինը, նրանք շատ ամրակազմ են, բայց, ամեն դեպքում, ոչ գեր։

Արագիլ

1942 1974 2006 2038 

Նրանք ազնիվ մարդիկ են, շատ կպած են իրենց հայրենի տանն ու իրենց սիրելիներին։ Նրանք սիրում են ճանապարհորդել, բայց միշտ վերադառնում են իրենց բույնը։ Գնահատում են ջերմությունն ու կարգուկանոնը, թեև ճգնավորի էություն ունեն և ի վիճակի են բավարարվել նվազագույն հարմարավետությամբ։ Միշտ հույսը միայն իրենց վրա են դնում, չեն սիրում լինել բեռ սիրելիների համար, բայց իրենք միշտ պատրաստ են օգնության հասնել։ Արագիլները բարձր են դասում ընտանեկան արժեքները, ամուսնանում են սիրո հիման վրա և ամենակարևորը, պահպանում են  այս զգացումը մինչև կյանքի վերջ։ Երկրոդ ամուսնությունը նրանց մոտ շատ հազվադեպ է։ Արագիլներին տարբերում է բարակությունը, սլացիկությունը, իրենց երկար ոտքերը և երկար դեմքը:

Սարդ

1943, 1975, 2007, 2039 

Ժամանակակից առօրյայում սա մարմնավորում է բացասական կերպար: Եվ իզուր: Զրադաշտության մեջ սա սրբազան կենդանի է։ Նրա ութ ոտքերը հիշեցնում են աշխարհի ութ կողմերը, իսկ պարուրաձև ցանցը՝ ճակատագրի մոդելի թելերը, որոնք  կապված են մեկ ցանցում: Այնպես որ սարդերն ունեն բնածին նվեր՝ միավորել մարդկանց իրենց շուրջը (սակայն, հակված են խուսափել առաջնորդական պաշտոններից, փորձում են խաղալ մոխրագույն կարդինալի դերը), տարանջատված մասերից կարողանում են ստանալ ամբողջական պատկերը։ Այլ կերպ ասած, նրանք հյուսում են  իրենց ցանցը։ Սարդը սիրում է սովորել, որպես կանոն, ունի ձեռքի շնորհք՝ կարում է, գործում և այլն: Նրանք դանդաղկոտ են, բայց նպատակասլաց: Վաղ թե ուշ սարդը կհասնի իր նպատակին։ Սարդերն ունեն երկար ձեռքեր և ամուր մատներ։

Օձ

1944, 1976, 2008, 2040

Օձի տարում ծնված մարդիկ խելացի, անկանխատեսելի, բայց ոչ շատ զրուցասեր են: Նրանք ի ծնե խորհրդավոր են, ունեն բնազդ, փիլիսոփաներ են, խորապես հասկանում են աշխարհի բազմաթիվ խորհուրդները: Օձերը կատարելապես կողմնորոշվում են  բարդ, խճճված իրավիճակներում, բայց հազվադեպ են տալիս խորհուրդներ, միայն այն ժամանակ, երբ հարազատ մարդը շատ կխնդրի։ Նվիրվածությունը, հավատարմությունը - օձի տարբերակիչ որակներից է։ Օձն արտաքուստ սառն է, ոչ շատ զգացմունքային է, բայց սրտի խորքում չափազանց նվիրված է իր ընտրյալին։ Օձերին աջանձնացնում են խորը տեղադրված աչքերը, ճկունությունն ու առաձգականությունը։

Կուղբ

1945, 1977 թ., 2009 թ., 2041 

Սրանք նախանձախնդիր սեփականատերեր են և  բոլոր արհեստների վարպետներ, նրանք երբեք անգործ չեն նստում և ուրախ են հյուր ընդունելուն։ Չափազանց աշխատասեր են, գնահատում են հարմարավետությունը, դիմացկունությունն ու գեղեցկությունը: Իհարկե, կուղբի վրա  միշտ կարող եք ապավինել: Եթե նա խոստացել է, չի ամաչեցնի, կօգնի ցանկացած գնով: Նրանք ընտանիքի գեղեցիկ հայրեր ու մայրեր են, հավատարիմ ամուսիններ և նվիրված որդիներ ու դուստրեր: Այս  մարդկանց առանձնահատկությունն է կարողանալ դիմակայել հուսահատությանը: Անկախ նրանից, թե որքան դժվար է եղել, կուղբերը հավատում են լավագույնին։ Եվ անում ամեն բան՝  վերականգնելու ճակատագրի ողորմությունը։ Որպես կանոն, սրանք հզոր, կարճ մարդիկ են, ուժեղ և շատ դիմացկուն.

Կրիա

1946, 1978 թ., 2010 թ., 2042 

Այս մարդիկ գաղտնապահ և դանդաղաշարժ են, կյանքում ընտրում են ստուգված, հուսալի ճանապարհներ, և գնում են վստահությամբ՝ օգնելով ճանապարհի ընկերներին։ Զարմանալի չէ, որ կրիաների կողքին միշտ շատ են «կպչուն ձկները»: Նրանց, ում օգնել է կրիան, նա այլևս չի թողնի բախտի քմահաճույքին։ Այս մարդիկ ունեն հրաշալի հիշողություն. նրանք միշտ հիշում են նրանց, ովքեր աջակցել են դժվարին ժամանակներում, և շնորհակալ են մնում մինչև կյանքի վերջ, բայց, իհարկե, նաև հիշաչար են։ Իրենց կարծիքով, այն չպետք է անպատիժ մնա: Վաղ թե ուշ, կրիան կգտնի նեղացնողին  վրեժխնդիր լինելու ճանապարհը՝ վերականգնելով արդարությունը: Կրիա մարդիկ տարբերվում են հաստ մաշկով, նրանցը բնորոշ են «կիայի» սովորությունները՝  դանդաղկոտությունը, վիզը ձգելու սովորությունը, երբ լսում կամ նայում է ինչ-որ բանի։

Կաչաղակ

1947, 1979, 2011, 2043

Կաչաղակի տոտեմի տակ ծնվածները ունեն սուր միտք, գերազանց կազմակերպչական կարողություններ և զարգացած բնազդ։ Նրանք շատ զրուցասեր են, երբեմն շատախոս են թվում, բայց դա սխալ տպավորություն է։ Կաչաղակները երբեք «քամուն չեն գցում խոսքեր», ավելի շուտ վարում են իրենց սեփական խաղը: Իրենք ճկուն, գործարար մարդիկ են, ովքեր ի վիճակի են անել մի քանի բան միաժամանակ, միշտ պատրաստ են ռիսկի: Որպես ընդհանուր կանոն, ռիսկը լինում է արդարացված։ Կաչաղակներն ունեն զարմանալի բախտ, կարծես թե ճակատագիրը նրանց կողմից է։ Կաչաղակները նորարարներ են, ողջունում են ցանկացած փոփոխություն, իրենք են բացում իրենց ճանապարհը, հրաժարվելով գնալ տրորված արահետներով: Այս մարդիկ լավ կառուցվածք ունեն, արագաշարժ են, ճարպիկ և շատ շարժուն։

Սկյուռիկ

1948  1980  2012  2044

Կենսուրախ, խելացի, տնտեսող, արագաշարժ և շատ աշխատասեր սկյուռիկները կարծես մի քիչ թեթև են, բայց դա խաբուսիկ է։ Ի դեպ, այդ տարիներին ծնված մարդիկ խորապես նվիրված են իրենց ընտանիքին և սիրելիներին, գնահատում են ամուսնությունը, հավատարիմ և հուսալի զուգընկերներ են: Այս տոտեմի ներկայացուցիչների համար բնորոշ է տրամադրութան փոփոխականությունը։ Հիմնականում ուրախ սկյուռերը ժամանակ առ ժամանակ կարող են ճնշվել։ Սակայն, զգալով սերն ու աջակցությունը, սկյուռիկները արագ հաղթահարում են իրենց զգացմունքները։ Այս մարդիկ շատ պահպանողական են, ինչպես ճաշակի, այնպես էլ կյանքի արժեքների հարցում: Նրանք բնութագրվում են նիհարությամբ, շարժունությամբ, սկյուռի տարբերակվող նշանն է - կենսուրախ հայացքը։

Ագռավ

1949 թ., 1981 թ., 2013 թ., 2045

Նրանք միայնակ են և անհատական են: Նրանք չեն սիրում ոչ հրամայել, ոչ էլ ենթարկվել, փախչում են ցանկացած խմբավորումից և չեն հանդուրժում նվազագույն ճնշումն անգամ, նույնիսկ, եթե դա գալիս է ընտանիքի անդմաներից մեկի կողմից։ Ագռավները ընտանիք կազմում են հազվագյուտ, կամ էլ, որպես կանոն, արդեն միջին տարիքում, բայց ավելի հաճախ շարունակում են մնալ միայնակ։ Նույնիսկ եթե ագռավն ամուսնանում է, նրա կերպարը այդքան էլ չի փոխվում ` նա շարունակում է ապրել ինքն իր համար, փորձում է չխանգարել տան անդամներին և թույլ չի տալիս որևէ մեկին ներխուժել իր անձնական տարածության մեջ։ Ագռավը անհավան և մաքրասեր է, ոչինչ չի կարող իրեն հանել հունից, ինչպես կեղտն ու խառնաշփոթը։ Այս տոտեմի ևս մեկ տարբերակող գիծ․ նա միշտ ապրում է իր սեփական միջոցների հաշվին: Ագռավը երբեք պարտք չի վերցնում, քանի որ չի ցանկանում նույնիսկ ինչ - որ բանում կախված լինել ուրիշներից։ Նրանց համար բնորոշ է մարմնի գեղեցիկ կազմվածքը, այսպես կոչված «լայն ոսկորը», նրանք ունեն մաշկի հիասքանչ գույն և լավ մաշկ։

Աքաղաղ

1950, 1982, 2014, 2046

Նրանք, ովքեր ծնվել են այս տոտեմի հովանու ներքո, ճշմարիտ հեղափոխականներ են, բարեփոխիչների, ճշմարտասերներ։ Քաջությունը, վճռականությունը և անարդարության անհանդուրժողականությունը միշտ ստիպում են աքաղաղին գցվել պայքարի մեջ։ Սակայն հաճախ, նրանք չեն հասցնում սկիզբը ավարտին, հենց որ հակամարտությունը վերածվում է երկարատև պայքարի, նա հայացք է գցում դեպի նոր հակամարտություններ։ Այնուամենայնիվ, երբեմն աքաղաղին հաջողվում է լուծել խնդիրը մի ոստյունով, այնպես որ աքաղաղների կրքոտ ճակատամարտերը պտուղ են բերում և նրան, և շրջապատողներին։ Աքաղաղները ոչ միայն  զինվորներ են, այլև ընտանեկան տղամարդիկ, կապված օջախին և երեխաներին: Նրանք սիրում են ցուցամոլությունը, գեղեցիկ զգեստները և բոլոր տեսակի տոնակատարությունները։ Աքաղաղներին բնորոշ է շարժուն դեմքը և հարուստ դիմային ժեստերը։

Խոյ

1951, 1983 թ., 2015 թ., 2047

Խոյերը շատ համառ, աշխատասեր և համբերատար մարդիկ են։ Նրանք բնութագրվում են հոգու մաքրությամբ և  հաճախ միամիտ են։ Խոյերը կարիք ունեն ղեկավարի, հոգևոր առաջնորդի: Բայց  շատ կարևոր է, թե իդեալիստ խոյն ում կընտրի  իրեն որպես հովիվ, որովհետև մեղրամոմի նման փափուկ խոյից հնարավոր է ստանալ ամեն բան։ Խոյերը խոցելի են, շուտ վիրավորվող, նրանց  բնորոշ չէ խիզախությունը և առանձնակի վճռականությունը, սակայն իրենց սիրելիների և արդար գործի համար նրանք պատրաստ են պայքարել մինչև մահ։ Որպես կանոն, այդպիսի մարդիկ տարբերվում են ձիգ մարմնով, կին խոյերի համար բնորոշ է  ծավալուն կուրծքը։

Փորսուղ /барсук/

1952, 1984  2016  2048

Նրանք, ովքեր ծնվել են այս տարիներին գաղտնապահ են, փակ են, դժվար են շփվում մարդկանց հետ։ Սակայն, վստահելով մարդուն, բացելով իր սիրտը, նա կլինի հավատարիմ ընկեր, ով պատրաստ է ցանկացած պահի գալ օգնության։ Բայց ամենակարևորը․ իր կյանքի կարևորագույն բանի մասին, նա չի կարող ասել նույնիսկ ամենամոտ անձնավորությանը։ Այսպիսի մարդիկ  եռանդուն սեփականատերեր են, նրանք շատ համեստ են և գործնական, շատ տնական և աշխատասեր։ Դրանց բնորոշ է պահպանողականությունը և հարգանքն ընդունված արժեքների նկատմամբ։ Որպես կանոն, ցուցադրում են հատուկ ունակություններ մաթեմատիկայի, տրամաբանության և  հոգեբանության ոլորտում։ Շատ փորսուղներ հավանական է, ավելաքաշ են, սակայն նրանց դեմքը սուր է։

Ուղտ

1953, 1985, 2017, 2049

Մարդիկ, ովքեր ծնվել են այս տոտեմի տակ, ունեն խորը միտք, նրանք խորաթափանց և խորագետ են։ Սրա հետ մեկտեղ նրանք մոլի թերահավատներ են, ոչինչի չեն հավատում, ամեն ինչում և ամենքի մեջ ընդունակ են գտնելու թերություններ, թերևս, առաջին անգամ ուղտն է  հայտարարել, որ արևի վրա կան բծեր։ Այսպիսի մարդիկ ունեն սուր լեզու, սիրում են ակնհայտ ճշմարտությունը և գիտեն սեփական արժեքը: Ուղտի վրա միշտ կարելի է ապավինել․ եթե նա անցել է գործի, ապա ոչինչ նրան չի կանգնեցնի կես ճանապարհին և չի ստիպի հրաժարվել իր ծրագրից։ Ընտանիքի անդամներին, ամուսնուն և երեխաներին ուղտը սիրում է քնքշորեն և հավատարմորեն, սակայն հազվադեպ է ցույց տալիս դա։ Հարազատների հանդեպ պահանջկոտ է, սակայն պատրաստ է ներել նրանց ամեն բան։ Արտաքին տարբերակիչ հատկանիշներ չունի:

Ոզնի

1954, 1986, 2018, 2050

Ոզնիները ոչինչի չեն հավատում, ամեն բանի վերաբերյալ ունեն իրենց սեփական կարծիքը և նրանք վստահում են միայն իրենց աչքերին ու ականջներին։ Եվ եթե ոզնին որոշում է կայացրել, ապա նա դրանից ետ չի քաշվի։ Այն, ինչ նա համարում է չար, ոզնին կփորձի ամեն կերպ վերացնել կամ վնասազերծել, բայց, այն ինչը բարին է, ոզնին կպաշտպանի մինչև վերջ։ Վստահել կարելի է նրան փակ աչքերով, բայց ապրել ոզնու հետ միշտ չէ, որ հեշտ է, քանի որ նա ոչ միայն 100 տոկոսանոց կարգապահ է, այլ պահանջում է նույն վերաբերմունքը տան նկատմամբ հարազատներից, բայց նաև հայտնի ձանձրացնող է։ Այս մարդիկ չափազանց մանրակրկիտ են, սիրում են կպչեն մանրուքներից։ Որպես կանոն, ոզնիներն ունեն խոշոր գլուխ, մազերը «բիզ-բիզ» են, հաճախ նրանց քիթը սրված է։

Էգ եղնիկ

1955, 1987, 2019, 2051

Էգ եղնիկի տոտեմը պարգևատրում է իր հպատակներին արիստոկրատիզմով, արտիստիզմով և նրբանկատությամբ։ Սակայն, այս տարիներին ծնված մարդկանց շատ հաճախ պակասում է զգացմունքների խորությունը․ նրանք սահում են մակերեսին, ընտրելով ամենադյուրին ճանապարհները, նույնիսկ, եթե դրանք այդքան էլ հետաքրքիր չեն։ Եղնիկը երկչոտ է, լուրջ փորձություններն ու խորը զգացմունքները նրան վախեցնում են, վանում են, բայց թեթև սիրախաղի մեջ նրանք ճշմարիտ վիրտուոզ են։ Այս տոտեմի մարդիկ հաճախ օժտված են լինում արվեստի բնագավառում, նրանք շատ զգայուն, ռոմանտիկ են, բայց նրանցը պակասում է ողջամտությունը։ Արտաքուստ, նրանք կարծես թե շատ գրավիչ են․ նազելի, նուրբ, մշուշապատ աչքերով։

Փիղ

1956, 1988  2020, 2052

Փղերը մանրակրկիտ և պահպանողական են: Նրանք խմբակային անձեր են, միշտ գերադասում են հանդես գալ որպես թիմի մեջ, և պաշտպանել շահերը իրենց համայնքում - ընտանիքում, կլանում, բարեկամական շրջանակում, հանրապետության մակարդակում։ Նրանք անթերի են ղեկավարում խոշոր ծրագրերը: Փիղը  հավասարակշռված և հանգիստ է, բայց եթե ինչ - որ մեկը կարողանա հասցնել փղին գագաթնակետին, թող մեղքը լինի նրա վզին։ Կատաղած փիղը կվերացնի ամեն բան իր ճանապարհին։ Եվ ընդհանրապես, եթե այդպիսի տոտեմով անձը որոշում է կայացրել, նրան հնարավոր չէ կանգնացնել, նա կստանա դա ցանկացած գնով՝  հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Փղի հիմնական թերությունն է - կասկածամտությունն ու անվստահությունը  իր սեփական ուժերի վրա։ Փղի արտաքինը համապատասխանում է տոտեմին, քանի որ դա մեծ զանգված ունեցող տղամարդիկ են, հաճախ աչքի է ընկնում նրանց երկար քիթը։

Ձի

1957, 1989, 2021, 2053

Ձիերը աշխատասեր և խիզախ մարդկիկ են։ Փղերի նման, նրանք համոզված  կոլլեկտիվիստներ են, նրանց հեշտ է աշխատել թիմում և ապրել  մեծ ընտանիքում։ Նրանք ամուր պահում են իրենց խոսքը, բայց երբեմն էլ իմպուլսիվ և համառ են, սիրում են կառուցել վիթխարի ծրագրեր: Հաճախ այդ մարդիկ չափազանց մոլագարի պես են քննարկում իրենց նախագծերը, բայց եթե ձին սկսում է մարմնավորել իր ծրագրերը, ավելի լավ է իր ճանապարհին չկանգնել: Սովորաբար ձիերը հիանալի կազմվածք ունեն, նրանք մարզիկներ են հպարտ կեցվածքով: Նրանք ունեն կատարյալ ատամներ և, որպես կանոն, կոշտ մազեր:

Վագրակատու /հեպարդ/

1958, 1990, 2022, 2054

Վագրակատուները ազնիվ, ուժեղ և ազնվաբարո մարդիկ են: Իրենք բնածին պաշտպաններ են, որոնք կարող են ոչ միայն հոգ տանել թույլի մասին, այլ նաև կարող են քանդել առավել բարդ իրավիճակները: Վագրակատուները փայլուն հաշվարկում են բոլոր դրական և բացասական կողմերը, ի վիճակի են կանխատեսել վտանգը և միշտ կգտնեն իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը։ Նրանցը տարբերակում է անսանձելի բնույթը, ինքնավստահությունը, խորամանկությունն ու հաստատակամությունը նպատակին հասնելու հարցում։ Եթե վագրակատուն ​​ետ է նահանջում, ապա մեկ նպատակով, որ ուժ հավաքի և վերսկսի պայքարը։ Արտաքուստ նրանք խելացի, նազելի և շատ ուժեղ են: Վագրակատուին բնորոշ է հստակ հայացքը։

Սիրամարգ

1959, 1991,  2023, 2055

Մարդիկ, ովքեր ծնվել են այս տոտեմի հովանու ներքո սիրում են ցուցամոլությունը, դերասանությունը, երազելը, փայլել հասարակության մեջ, սակայն չեն կարողանում զբաղվել ինչ-որ բանով հաստատակամորեն։ Բայց ողջ կյանքի ընթացքում սիրամարգը բացահայտում է նոր տաղանդներ, գտնում է և ցուցադրում է անսպասելի կարողություններ, որոնց մասին նա չէր էլ պատկերացնում։ Այսպիսի մարդու բնույթը նույնպես անընդհատ փոխվում է: Սիրամարգերը քիչ են կապնված նյութական բաներից, երկրային բարիքներից, անմիջապես գումար ունենալուն պես նրանք շռայլում են այն հաճույքների համար: Նրանք շատ վառ, օրիգինալ մարդիկ են, որոնց մասին ասում են. «մարդ-հրավառություն»

Կարապ

1960, 1992, 2024, 2056 

Կարապները իդեալիստներ են։ Դրանք անշահախնդիր, հպարտ և հավատարիմ ծառայում են ամենաբարձր գաղափարներին։ Նյութական աշխարհին կարապն աշխատում է ուշադրություն չդարձնել, և դրա համար երկրի վրա նյութական գործերը նրան չեն հաջողվում։ Այս տոտեմի մարդիկ ​​շատ զգացմունքային են և  զգայուն, շատ են կցված տանը, սակայն իրենք չեն կարող ինքնուրույն կառուցել ընտանեկան բույնը: Ընդհանրապես, բոլոր լուրջ հարցերում նրանց վրա չպետք է հույս դնել: Նրանք իրենք կարիք ունեն օգնության և աջակցության։ Նրանք «բամբակի մեջ պահված են», գեղեցիկ են, ճկուն են, հաճախ այդ մարդիկ ունեն երկար վիզ։

Լուսան

1961, 1993, 2025, 2057

Մարդիկ, ովքեր ծնվել են այս տոտեմի մեջ - իրականում արկածախնդիրներ են։ Նրանց համար բնորոշ են  տրամադրության փոփոխությունները։ Հանգիստ, կենցաղային կատուները կարող են մի ակնթարթում վերածվել զայրացած գազանի և այդ փոփոխության պատճառը հայտնի է միայն լուսանին․ շրջապատողները զարմանքի մեջ են մնում։ Հենց այս գիծն է հաճախ խանգարում լուսանին պահպանել ընկերությունն ու սիրային կապը մարդկանց հետ․ նրանց անկանխատեսելիությունը վախեցնում է ընկերներին։ Բայց մեկ այլ առանձնահատկություն փրկում է նրան ամենադժվարին պահերին: Անհրաժեշտության դեպքում նման մարդը կարող է հավաքվել մի քանի վայրկյանում։ Լուսանի առանձնահատկություններից է բարձր ինքնագնահատականի զգացումը։ Իր արտաքինում կա  կատուին բնորոշ հատկություն։

Ավանակ

1962, 1994, 2026, 2058

Այս մարդիկ աշխատասեր և համառ են։ Նրանք լուրջ են, վստահելի և բարեկամական, բայց եթե շուրջը տհաճ իրավիճակ է, կան վեճեր, հակամարտություններ, ավանակները ներփակվում են և դառնում են համառ։ Ունակ են կատարելու առավել բարդ ու պատասխանատու աշխատանքը։ Ավանակի համար կարևոր է ժամանակին լսել քաջալերող և լավ խոսքեր։ Դժվարին առօրյա իրավիճակից նա կարողանում է դուրս գալ անվտանգ, գործում է ողջամտորեն և հավասարակշռված: Բայց հուզումները և հակամարտությունները տանել չի կարող։ Ներփակվում է, խուսափում է գործերից և որոշումներ կայացնելուց։ Սովորաբար այսպիսի մարդկանց մոտ ​երկար դեմք է, ուժեղ, թեթևակի դուրս պրծած ատամներ։

Բևեռային արջ

1963, 1995, 2027, 2059

Բևեռային արջն ունի ուժեղ, կրքոտ, սիրող և ազնիվ էություն: Նա շատ համբերատար է, բայց պետք չէ անցնել նրա համբերության սահմանը։ Դա նույնքան վտանգավոր է, որքան ջղայնացնել իսկական արջի։ Բայց նրանց համար, ովքեր վստահում են բևեռային առջին, նա դառնում է ամենալավ ընկերն ու առավել հուսալի պաշտպանը: Այս մարդիկ  ​​նաև ցանկանում են հովանավորել, հատկապես, եթե համոզվում են, որ իրենց լավ գործերը ընկնում են պարարտ հողի մեջ։ Վառ արտաքին տարբերություններ բևեռային արջուկները չունեն։

Արծիվ

1932, 1964, 1996, 2028

Նրանք, ովքեր ծնվել են արծվի տարում, միշտ իրենց զգում են մի քիչ ավելի բարձր մյուսներից։ Նրանք հպարտ մարդիկ են, առանձնանում են բնածին ազնվազարմությամբ, իրենց արժանապատվությունը պահելու կարողությամբ ցանկացած հասարակության մեջ։ Որպես կանոն, նրանք տաղանդավոր առաջնորդներ են, հակված են արկածների, բայց միշտ պահում են իրենց ասպետի պես։ Արծիվներն ընդունակ են մեծ բաների, և եթե այս մարդիկ ​​հետաքրքրված են ինչ-որ մի բանով՝ ապա կհասնեն դրան ձեռնարկելով ամեն հնարավոր ջանք։ Ամենից լավ արծիվների մոտ ստացվում է ստեղծել թիմ և որոշումներ կայացնել: Նրանք կարողանում են կանխատեսել ապագան: Արտաքուստ արծիվները հպարտ կեցվածք ունեն, ընդգծված դիմագծեր, ինչպես նաև լավ դրված ձայն։

Աղվես

1933, 1965, 1997, 2029

Աղվեսները ինտելեկտուալ են և խորամանկ: Նրանք կարողանում են լուծել ցանկացած առավել բարդ գործ։ Նրանց թվում են ընտանեկան և գույքային հարցերի մեջ մասնագիտացած շատ հիանալի իրավաբաններ ։ Որպես կանոն, ճակատագիրը շնորհել է այս մարդկանց դժվար և խառը կյանքի ընթացքով։ Նրանք ունեն ցանկացած տիպի կյանք, բայց ոչ միօրինակ։ Աղվեսները հազվադեպ են տարբերվում անխոհեմ քաջությամբ, նրանք չափազանց զուսպ և խորամանկ են: Եվ ոչ միայն ի վիճակի են գտնել ճանապարհ ցանկացած լաբիրինթոսից դուրս գալու համար, այլև կարողանում են  օգնել մյուսներին, որպեսզի դուրս գան ծուղակից։ Հաճախ այս տոտեմի տակ ծնված մարդիկ ունեն ասթենիկ կազմվածք, նրանք ունեն նեղ դեմք, և նուրբ դիմագծեր։

Դելֆին

1934, 1966, 1998, 2030

Դելֆինները փիլիսոփաներ են։ Նրանք շատ խելացի են, սակայն նույնքան գաղտնապահ, երբեք չեն բացահայտում իրենց իրական մտադրությունները: Միևնույն ժամանակ, նրանք իրական խաղաղարարներ են, ունակ են ընդհանուր լեզու գտնել ցանկացած անձի հետ և կարգավորել բոլոր խնդիրները առավել նուրբ ճանապարհով։ Դելֆինը միշտ պատրաստ է օգնել և երբեք դա չի անում  ​​ցուցադրաբար։ Հաճախ այս մարդիկ ունեն տելեպատիկ ունակություններ, ամեն դեպքում, նրանք զարմանալիորեն խորագետ են։ Դելֆինները կատարելապես են կազմված, նրանք ունեն հարթ ձայն և չնաշխարհիկ են։

Վարազ

1935, 1967, 1999, 2031

Նրանք, ովքեր ծնվել են վարազի տարում, խիզախ, քաջ և վճռական են: Նրանք կարողանում են ճշգրիտ գնահատել իրենց ուժերը, չեն սիրում վատնել դրանք ապարդյուն, բայց, եթե վստահ են իրենց նպատակի իրականացման հարցում, երկար չեն խորհի: Վարազը ձգտում է ղեկավարել, և չի վախենում բաց թշնամանքից: Չնայած նրանց ներհատուկ է ինքնվստահությունը, սակայն նրանք լսում են հարազատների, ընտանիքի և ընկերների կարծիքները, ցուցաբերում են անսահման համբերություն հոգեհարազատ մարդկանց նկատմամբ։ Վարազը կարող է ներել գրեթե ամեն ինչ: Չնայած նրան, որ Վարազին բնորոշ է անկառավարելի բնավորությունը, այնուամենայնիվ նա ի վիճակի է ենթարկվել իշխանություններին, եթե համոզված լինի դրա օրինականության մեջ։ Այդ մարդիկ բնութագրվում են ատլետիկ կազմվածքով, լայն ուսերով և խոշոր գլխով։

Բու

1936, 1968, 2000, 2032

Բուերը ապրում են իրենց համար ցանկալի տեմպով` որպես կանոն, նրանք նախընտրում են քնել օրվա ընթացքում, սակայն, գիշերը ակտիվ են։ Նրանք բնածին գուշակներ են, բուի համար կարևոր է վստահել իրենց բնազդին, լսել ներքին ձայնը: Ցավոք սրտի, հենց դա տրվում է նրանց մեծ դժվարությամբ: Բուն բնութագրվում է ծայրահեղ կասկածամտությամբ։ Բացի այդ, այսպիսի մարդիկ ​​(հատկապես տղաները) շատ փակ են, դժվար են ծանթոանում և ստեղծում ընտանիք: Բուերը ունեն կլոր աչքերը և խռպոտ ձայն:

Բազե

1937 1969 2001 2033

Բազեի տոտեմի տակ ծնվածները ընդունակ են մեծ բաների, բայց կոչել նրանց հավաքված անձնավորություններ, ոչ ոքի լեզուն չի պտտվի։ Նրանք  անհոգ ու անխոհեմ են, բացի այդ, սիրում են խորամանկել։ Ընդհանուր առմամբ, նրանք հակված են թատերական էֆֆեկտների և ուռճացմանը։ Սակայն, գրագետ ղեկավարության շնորհիվ կարող են նաև հաղթահարել լուրջ խնդիրներ։ Նրանց բարի մտադրությունները անհրաժեշտ է զսպել և ուղղել ճիշտ ուղղությամբ: Սակայն, սա շատ բարդ խնդիր է: Բազեները շատ հպարտ մարդկիկ են, չեն հանդուրժում որևէ թելադրանք։ Բազեին բնորոշ է լավ կեցվածքը, միջին մարմնի չափսերը, նրանք արագաշարժ և կտրուկ շարժումներ ունեն։

Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 9470 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հին աշխարհ | Վարկանիշ: 5.0/8