Ամենագաղտնապահ 5 նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4278 | 12:00 | |
Ամենագաղտնապահ նշանների 5-րդ հորիզոնականում Ջրհոսներն են: Աստղակերպի այս նշանին պատկանող մարդիկ բաց գրքի նման են: Շատ լավ գլուխ են հանում մյուս մարդկանցից, բայց ամենայն ջանասիրությամբ օտար միջամտությունից պաշտպանում են իրենց ներքին աշխարհը՝ թույլ տալով այնտեղ մուտք գործել միայն շատ մտերիմներին: Նոր ընկերախմբում նրանք նախընտրում են ոչինչ չիմացողի դիրք գրավել կամ պարզապես շեղում են զրույցի՝ իրենց անձնականին վերաբերող թեման: 4-րդ հորիզոնականում Կարիճներն են: Նրանք պատմում են իրենց մասին, բայց գիտեն՝ երբ, ում ու ինչ չափով կարելի է վստահել: Բացի այդ, նրանք ուրիշների գաղտնիքների համար հուսալի գաղտնարան են: Այդ գաղտնիքները նրանք պահում են անձնական շահի համար օգտագործելու նպատակով: Կարիճների աչքերում ողջ կյանքը մի մեծ խարդավանք է: Գաղտնապահների կամ ծածկամիտների 3-րդ հորիզոնականում Այծեղջյուրն է: Այծեղջյուրների ներքին աշխարհը փակ է նույնիսկ սիրելի հարազատների ու ընկերների համար, իսկ սահմաններն անցնելու ցանկացած փորձ նրանք մեղմ, բայց վճռական ձևով ընդհատում են: 2-րդ հորիզոնականում Ձկներն են: Յուրաքանչյուր ոք, ով ուզենա, կարող է այս մարդկանցից իմանալ ուրիշների գաղտնիքները, որոնց վրա նրանք իրենցից մի երկու բան էլ կավելացնեն, բայց ահա սեփական ներքին աշխարհը նրանք ամեն կերպ թաքուն են պահում: Ընդ որում՝ դա անում են ամենատարբեր ձևերով: Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է դիպչել նրանց ապրումների ու զգացմունքների թեմային, ապա Ձկները կա՛մ սկսում են առանց կարմրելու ստել, կա՛մ ճարպկորեն հեռանում են պատասխանից, կա՛մ ընդհանրապես փոխում են թեման: Իսկ 1-ին հորիզոնականում Խեցգետիններն են: Ծածկամտությունը հաստատ Խեցգետիններից վաղ է ծնվել: Ոչ ոք չի հասկանա, թե ինչ ֆոբիաներ, կոմպլեքսներ ու խնդիրներ են թաքցնում այս նշանի ներկայացուցիչները իրենց հաճելի ժպիտի տակ: Միայն ծանոթությունից մի քանի տարի հետո են Խեցգետինները սկսում մաս-մաս բացել իրենց խաղաքարտերը: Բայց շատ քչերն են այդքան համբերություն ունենում, գործը սովորաբար ավարտվում է փախուստով: |
|