Ականջների դիրքն ու բնավորությունը
Հոնքերի համեմատ ականջների վերին մասի տեղադրությամբ կարելի է պատկերացում կազմել ոչ միայն բնավորության, այլև մարդու ինտելեկտի մասին: Առանձնացնում են ականջների տեղադրության 3 տիպ:
- Ականջները, որոնց վերին հատվածը հոնքերից բարձր է, վկայում են հզոր ինտելեկտի, վաղ քաղաքական կարիերայի, բարեկեցիկ կյանքի մասին: Բարձր տեղադրված ականջները նաև երկարակեցության նշան են:
- Եթե ականջների վերին գիծը հոնքերին հավասար է կամ մի քիչ ավելի ներքև (աչքերի ու հոնքերի արանքում), ապա մարդը միջինից բարձր ինտելեկտ ունի:
- Եթե ականջները ցածր են տեղադրված (վերին գիծը աչքերից ներքև է, իսկ ականջի բլթակները քթի ծայրից ցածր են), ապա մարդը միջին կամ միջինից ցածր ինտելեկտ ունի: Նման մարդկանց երիտասարդության շրջանում ծանր աշխատանք ու փորձություններ են սպասվում, սակայն հասուն տարիքում ճակատագիրը կժպտա նրանց և երջանիկ ծերություն ու երկարակեցություն կպարգևի:
Առաջ թեքված ականջները վկայում են մարդու դատողությունների անկախության ու շրջապատի կարծիքի հետ հաշվի չնստելու հատկությունների մասին: Սա հաճախ մարդկանց հետ շփման ժամանակ խնդիրներ է առաջացնում: Եթե ավելի շատ աջ ականջն է առաջ թեքված, ապա այդ անկախությունն արտահայտվում է գործնական ու հասարակական կյանքում: Եթե ձախ ականջն է առաջ թեքված, ապա այս մարդիկ ավելի անկախ են անձնական կյանքում:
Եթե ականջները կպած են գլխին, և վերին հատվածները համարյա դիպչում են գլխին, ապա այսպիսի մարդը նախընտրում է ամեն ինչում հետևել հասարակական նորմերին ու ենթարկվել հրահանգներին: Նա հստակ գիտի, թե ինչ է մտածում մարդկանց մեծամասնությունը, տարօրինակ չէ, շրջապատից շատ չի տարբերվում: Ընդհանուրի հետաքրքրությունների իմացությունը կարող է արժեքավոր հատկանիշ լինել մարկետինգի ոլորտում:
Եթե ականջի վերին մասը կպած է գլխին, իսկ ներքևի մասը հեռացած է, ապա այսպիսի մարդը հրաշալի դիվանագետ է, կարողանում է խնդիրը բոլոր կողմերից դիտարկել ու հետևել ոսկե միջինին: