|
Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում նշում են Ականջին օղ անելու օրը (Take it in the Ear Day)
- Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է «Ականջին օղ անելու օրը» օրը, ինչ է դա նշանակում կամ ինչ է նշում: Տոնի մասին այսպես են արտահայտվել ռուսական աղբյուրները։ Հավանաբար այն պատճառով, որ տոնի Take it in the Ear Day-ի ռուսերեն համարժեք թարգմանությունը չեն գտել։
- Ուսումնասիրելով Take it in the Ear Day-ի անգլերեն մի քանի տարբերակները, մենք գտնում ենք, որ խոսքը «Ականջին օղ անելու» մասին է։ Որովհետև հայերս գիտենք ինչ է նշանակում ականջին օղ անելը։ Դա մեզ մեր մեծերը շատ են ասել մեր մանուկ հասակում։
- Իսկ «Ականջին օղ անելը» ռուսերեն թարգմանելիս պիտի կարծեն, թե խոսքն ականջօղի մասին է։
- Հայերս (կարծում ենք նաև ԱՄՆ-ում) գիտենք, որ «Ականջին օղ անելը» խրատն ընդունելու, այն մշտապես հիշելու և դրանով առաջնորդվելու մասին է։ Համոզված ենք, որ այս նշանակությամբ տոն արժե ունենալ։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|