Աղեղնավորի համատեղելիությունը
| |
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 12334 | 15:00 | |
Աղեղնավոր կնոջ համատեղելիությունը Կին Աղեղնավոր-Տղամարդ Խոյ
Այս զույգի հարաբերությունները հազվադեպ են հարթ լինում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բարդ բնավորությամբ վառ անհատականություն է։ Կին Աղեղնավորը չի կարող տան մասին այնպես հոգ տանել, որ Խոյը, աշխատանքից տուն վերադառնալով, կարողանա ընտանեկան հարմարավետությունն ու հանգստությունը վայելել։ Բայց ամենակարևորն այն է, որ իր անկախ ու ազատ կենսակերպով Աղեղնավորը կարող է խանդի առիթներ տալ Խոյին, որի հետ հաշտվելը շատ դժվար է լինելու։ Դրա պատճառով նրանց ընտանեկան կյանքում, որպես կանոն, հազվադեպ չեն լինի կոնֆլիկտները, ընդ որում՝ երկուսի համար էլ լավ է հաշտվել անկողնում, քանի որ սեռական համատեղելիությունը շատ լավն է։ Իսկ ահա նրանց ամուսնությունը հազվադեպ է ամուր լինում։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Ցուլ
Այս միությունը սովորաբար այնքան էլ ամուր չէ, բայց նրանում շատ դրական էներգիա կա, հատկապես՝ սկզբնական շրջանում։ Ցուլը ակտիվ, սրամիտ կին Աղեղնավորին շատ հմայիչ է համարում, իսկ նրա խիզախությունն ու համարձակությունը հիացնում են նրան։ Իր հերթին կին Աղեղնավորը ձգտում է գործնական Ցուլին՝ չնայած որ չի շտապում հրաժեշտ տալ իր ազատությանը։ Նույնիսկ ամուսնությանը նա վերաբերում է՝ որպես երկու ինքնուրույն, ազատ մարդկանց միության՝ ի տարբերություն Ցուլի, որը ձգտում է ընտանիքի ավանդական կառուցվածքին։ Նրանց շատ բան է կապում ու նույնքան բան էլ բաժանում է։ Այս բարդ հարաբերությունների հեռանկարն էլ ամբողջությամբ կախված են նրանց համբերատար լինելուց ու միասին լինելու ցանկությունից։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Երկվորյակ
Զարմանալի է, բայց փաստ՝ ինչպես մինուսն ու մինուսը ինչ-որ դեպքերում պլյուսի են բերում, այնպես էլ տղամարդ Երկվորյակի անկախությունն ու կին Աղեղնավորի ավելի վառ արտահայտված անկախությունը արդյունքում կարող են բավականին ամուր ու երկարատև հարաբերությունների բերել։ Այս երկու նշանների կյանքի հանդեպ հայացքների նմանությունը զարմացնող է, և թող այն հեռու լինի հասարակության կողմից ընդունված սահմանումներից, հավատարմության ու ընտանեկան օջախի մասին ավանդական պատկերացումներից։ Այս ամենը ժամանակի ընթացքում նրանք ձեռք կբերեն։ Կարևորն այն է, որ Երկվորյակն ու Աղեղնավորը վերջապես գտել են իրար։ Իհարկե, երկար տարիներ տղամարդ Երկվորյակն ու կին Աղեղնավորը կնախընտրեն առանց պարտավորությունների հանդիպել։ Նրանք հիանալի ընկերներ կամ սիրեկաններ կարող են լինել ու հազիվ թե մտածեն ամուսնության մասին, մինչև դա անհրաժեշտություն չդառնա։ Նրանց համար իրար հետ ուրախ ու հետաքրքիր է, և դա նրանց համար ավելի կարևոր է, քան ավանդույթներին հետևելը։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Խեցգետին
Այս միությունը քիչ հնարավոր է, բայց եթե այն արդեն կա, ապա նշանակում է՝ բնությունը բազմազանության ու հակադրությունների միավորման մի նոր դաս է տալիս։ Այս հարաբերություններում տղամարդ Խեցգետնի ու կին Աղեղնավորի համար նախատեսված է ոչ միայն միավորում, այլ նաև՝ պայքար։ Նրանք շատ տարբեր են իրարից հանգիստ ընտանեկան կյանքի հույս ունենալու համար։ Աղեղնավորը հմայիչ է, բայց թեթևամիտ։ Իր անկախությամբ կարող է խիստ խոցել զգայուն Խեցգետինին։ Միևնույն ժամանակ նա այնքան էլ գոհ չէ նրա կյանքի տնակյաց ոճով։ Հուզական կին Աղեղնավորի ջանքերով երկուսն էլ, որպես կանոն, այս միության մեջ զգում են բարդ զգացմունքների, այրող խանդի, արցունքների ու վիրավորանքների, սիրո ու կրքի մի ողջ դիապազոն, այդ իսկ պատճառով այն սովորաբար այնքան էլ ամուր չէ։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Առյուծ
Կյանքում՝ լավագույն ընկերներ, անկողնում՝ կրքոտ սիրեկաններ։ Թվում է՝ է՞լ ինչ է պետք իդեալական հարաբերությունների համար։ Իսկ իրականում ավելի շատ բան է պետք, և ինչն է ամենահետաքրքիրը, որ շփվող, լավատես տղամարդ Առյուծն ու կին Աղեղնավորը համարյա ամեն ինչ ունեն։ Նրանք ունակ են հոգ տանել մեկը մյուսի հանդեպ, աջակցել դժվարին պահերին, ընդհանուր լեզու գտնել։ Առյուծն ու կին Աղեղնավորը նույնիսկ պատրաստ են իրենց զուգընկերոջը ազատության որոշակի մաս տալ ու աչք փակել որոշ թերությունների վրա։ Եվ որ ամենակարևորն է՝ նրանք իրար լավատեսությամբ ոգևորելու արժեքավոր ունակություն ունեն։ Միակ վատն այն է, որ այս միության մեջ նրանք ընտանիքի ու ամուսնության վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն։ Առյուծը կողմ է ավանդական դիրքերին, իսկ կին Աղեղնավորը վախենում է կորցնել իր ազատությունը։ Հենց այդ պատճառով էլ այս կապն ավելի ամուր է, երբ ոչ մի պարտավորություն չկա։ Միշտ չէ, որ Առյուծի ու կին Աղեղնավորի վառ կապը դիմանում է ընտանեկան կյանքի փորձությանը։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Կույս
Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Կին Աղեղնավորի սիրո նետերը հազվադեպ են հասնում տղամարդ Կույսին։ Սակայն եթե դա տեղի է ունենում, Կույսը հաճախ հմայվում է իրենից լրիվ տարբերվող Աղեղնավորով։ Կույսի խնայող լինելն այս միության մեջ հանդիպում է Աղեղնավորի անտնտես լինելուն ու զարճանքների ձգտելուն, նրա տնակյաց լինելը հանդիպում է Աղեղնավորի տեղը նստել չկարողանալուն ու ճամփորդությունների հանդեպ սիրուն։ Կին Աղեղնավորը կենսուրախ է ու բոլորից լավ կարող է բարձրացնել Կույսի տրամադրությունը, շեղել նրան առօրյա հոգսերից։ Իսկ դրա համար Կույսը կարող է ներել նրան շատ ու շատ թուլություններ։ Բայց միայն մի դեպքում՝ եթե Կույսը չբախվի Աղեղնավորի անհավատարմությանը, որը, ցավոք, շատ հավանական է։ Միայն այդ դեպքում նրանց միությունը կարող է երկարատև լինել։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Կշեռք
Այս միության մեջ ընկերության համար ավելի շատ նախահիմքեր կան, քան սիրո համար։ Բայց ընկերության վրա հիմնված սերն էլ հնարավոր տարբերակ է։ Այս կապի մեջ փոխհասկացողությունը, աջակցությունը, հուսալի թիկունքի առկայությունն ու զուգընկերոջ հանդեպ ջերմ զգացմունքներն են սպասում տղամարդ Կշեռքին ու կին Աղեղնավորին։ Այս հարաբերությունները ձանձրալի չես անվանի, քանի որ նրանց բնավորությունները տարբեր են։ Հուզական, հակասական բնավորություն ունեցող Կշեռքն ու կենսասեր, տեղը նստել չկարողացող կին Աղեղնավորը ինքնատիպ զույգ են, և երկուսն էլ մեկը մյուսից սովորելու շատ բաներ ունեն։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Կարիճ
Սա հաճախ հանդիպող, բայց այնքան էլ ամուր միություն չէ։ Չնայած նրան, որ Կարիճն ու կին Աղեղնավորը նման շատ հատկանիշներ ունեն, ինչպիսիք են անկախությունը, ազատասիրությունը, ուժեղ զգացմունքները, բոլոր դեպքերում, որպես կանոն, դրանք ունակ չեն նրանց ընդմիշտ միավորել։ Հաճախ ժամանակ է պետք, որպեսզի նրանք մեկը մյուս մեջ տեսնեն ու գնահատեն միմյանց արժանիքները։ Բայց երբ դա տեղի է ունենում, նրանց սիրավեպը վառ ու կրքոտ է լինում։ Համատեղ կյանքում կին Աղեղնավորը խանդոտ տղամարդ Կարիճին հարաբերություններ պարզելու առիթներ է տալիս, ընդ որում՝ Աղեղնավորն այդ խանդն ընկալում է որպես ճնշում սեփական ազատությանը։ Նրանց հարաբերությունների հարատևությունը կախված է առաջին հերթին Կարիճի համբերատարությունից, նրա՝ Աղեղնավորին ամուսնության օգուտի մասին մտքեր ներշնչելու ունակությունից։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Աղեղնավոր
Հաճախ այս միության մեջ երկուսն էլ խենթանում են իրար համար։ Ու շատ հաճախ այս զույգին առաջին հայացքից բուռն, կրքոտ սիրավեպն է կապում, որը երբեմն երկարատև հարաբերությունների է վերաճում։ Ու ընդհանրապես լավատեսության, ուժեղ հույզերի ու վառ պահերի պակաս երկու Աղեղնավորների հարաբերություններում չկան։ Աղեղնավորները հիանալի սիրեկաններ ու լավ ընկերներ են։ Նրանք միասին շատ լավ են զգում։ Պաշտում են միասին ճամփորդել, կինո ու թատրոն գնալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Նրանք կարող են նաև կատու ու շուն պահել, բայց դրա հետ մեկտեղ չեն շտապում ապրել մի տանիքի տակ։ Երկու անկախ, շարժուն ու ազատասեր անձնավորությունների հարաբերությունները պարտականություններ ու համատեղ կյանքի պլաններ չեն ենթադրում։ Այդ իսկ պատճառով, այս միությունը հաճախ վառ, բայց այնքան էլ ամուր չէ։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Այծեղջյուր
Կին Աղեղնավորը ազատասեր է ու սավառնում է ամպերում, իսկ տղամարդ Այծեղջյուրը երկու ոտքով ամուր կանգնած է հողին, այդ իսկ պատճառով նրանց միությունը այնքան էլ ամուր չէ, քանի որ նրանում շատ վիրավորանքներ ու չհասկացված պահեր են մնում։ Ճիշտ է, սկզբնական շրջանում իրարից տարբեր լինելը Աղեղնավորի ու Այծեղջյուրի համար նորության ու անսովոր զգացումների աղբյուր է, բայց ժամանակի ընթացքում կոնֆլիկտներն անխուսափելի են։ Կին Աղեղնավորը, որպես կանոն, համառորեն չի ուզում զբաղվել տնային տնտեսությամբ, իսկ Այծեղջյուրը չի կիսում բուռն շփումների ու երեկույթների հանդեպ նրա սերը։ Եթե այս հարաբերությունները երկուսի համար էլ թանկ են, Աղեղնավորը պետք է սովորի ավելի պատասխանատու լինել, իսկ Այծեղջյուրը՝ այդքան խիստ ու պահանջկոտ չլինի։ Հակառակ դեպքում նրանց կապող կապերը կարող են չդիմանալ ծանրությանը։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Ջրհոս
Սա վառ ու անկախ անձնավորությունների հիանալի միություն է։ Երկուսն էլ շատ ազատասեր ու հետաքրքրասեր լինելով՝ հիանալի հասկանում են իրար։ Նրանք լավագույն ընկերների նման կարող են միասին ճամփորդել, ճանաչել աշխարհը, արկածախնդրությունների մեջ ներքաշվել։ Նրանց համատեղ կյանքը, որպես կանոն, գունավորված է ծիծածանի բոլոր գույներով։ Ջրհոսն ու կին Աղեղնավորը սովորաբար չեն շտապում կապվել պարտավորություններով, այլ պարզապես ապրում են իրենց հաճույքի համար։ Նրանք ավելի շատ կնախընտրեն սիրեկաններ կամ պարզապես ընկերներ մնալ, քան ամուսին ու կին դառնալ։ Եվ չնայած նրանց հույզերով ու վառ տպավորություններով կապն այնքան էլ ամուր չէ, փոխարենը այն անմոռանալի հետք է թողնում երկուսի կյանքի վրա։ Կին Աղեղնավոր-Տղամարդ Ձկներ
Սա երկու հակադրությունների՝ հոսանքով հանգիստ լողացող Ձկների ու ակտիվ կին Աղեղնավորի հազվադեպ հանդիպող միություն է։ Չնայած նրան, որ Աղեղնավորն ու Ձկները հիանալի սեռական համատեղելիություն ունեն, նրանց համար դժվար է հասկանալ մեկը մյուսին։ Աղեղնավորը սովոր է գործել, իսկ Ձկները իր խնդիրների լուծումը թողնում է ճակատագրին։ Համատեղ կյանքում կին Աղեղնավորը, որպես կանոն, փորձում է տեղից շարժել Ձկներին, բայց հաճախ հակառակ արդյունքն է ստանում։ Չնայած դրան՝ Աղեղնավորը շատ գնահատում է Ձկների ներքին ներդաշնակությունը, տաղանդն ու բարությունը, և չնայած՝ դա նրանց կապն իդեալական չի դարձնում, փոխարենը դրական տարրեր է մտցնում նրա մեջ։ Աղեղնավոր տղամարդու համատեղելիությունը Տղամարդ Աղեղնավոր-Կին Խոյ
Այս թեժ հարաբերություններում պետք չէ սպասել «նորմալ, սովորական» մարդկային զգացմունքների։ Իսկ ահա մնացյալ ամեն ինչի պակաս չի լինի։ Ինքնավստահ կին Խոյը ու անկախ Աղեղնավորը կարող են կրքոտ սիրել ու նույնքան էլ կրքոտ ատել իրար, իսկ ժամանակ առ ժամանակ միաժամանակ սիրել ու ատել։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Ցուլ
Գործնական կին Ցուլի ու անկախ, տեղում նստել չկարողացող տղամարդ Աղեղնավորի բնավորությունները համարյա լրիվ հակադրություն են։ Նրանք կյանքի լրիվ տարբեր ռիթմերում են ապրում, տարբեր նպատակների են ձգտում և չնայած դրան՝ կարող են երջանկություն գտնել իրար հետ։ Նրանց հարաբերություններում ամենից դժվարը տարբեր կողմեր չգնալն է ու առաջին հանդիպումից հետո ուսերը թոթվելով չհեռանալը։ Եթե դա տեղի չունենա ու նրանք փոխադարձ ձգողականություն ունենան, նրանց տարբեր բնավորությունները կմեկտեղվեն՝ հիանալի լրացնելով մեկը մյուսին։ Եվ դա կտևի երկար-երկար տարիներ։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Երկվորյակ
Այս զույգի հարաբերություններն ավանդական չես համարի։ Ե՛վ Աղեղնավորը, և՛ Երկվորյակը շատ անկախ էություններ են, որոնք այնքան էլ ուղղորդված չեն ընտանիքին ու ամուսնությանը։ Որպես կանոն, նրանք իրարից հավերժ հավատարմության երդումներ չեն պահանջում ու չեն շտապում ԶԱԳՍ գնալ, սակայն հարաբերություններում այս ազատության զգացումն էլ աստիճանաբար նրանց կապում է մեկը մյուսին։ Արդյունքում Աղեղնավորն ու Երկվորյակները ժամանակի հետ կարող են ընտանիք ստեղծել ու միասին երկար և երջանիկ ապրել։ Սերը արկածների ու ճամփորդությունների հանդեպ նրանց համատեղ կյանքը այնքան էլ կանխատեսելի չի դարձնում, փոխարենը դարձնում է հագեցած ու վառ։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Խեցգետին
Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Կին Խեցգետինն ու Աղեղնավորը կյանքի հանդեպ շատ տարբեր հայացքներ ունեն իսկապես ամուր ընտանիք ստեղծելու համար։ Աղեղնավորը, որպես կանոն, մինչև վերջին պահը խուսափում է կապվել ընտանեկան կապերով, իսկ կին Խեցգետինը զուգընկերոջ ընտրության հարցում շատ զգույշ է, այնպես որ՝ դեպքերը, երբ ճակատագիրը միացնում է նրանց, շատ քիչ են։ Արդեն համատեղ կյանքում Խեցգետնին վիրավորում է Աղեղնավորի՝ տանը հնարավորինս քիչ ժամանակ անցկացնելու ձգտումը, իսկ Աղեղնավորն էլ իր հերթին կնոջ հոգատարությունն ու խնամքը ընկալում է որպես իր ազատությունները սահմանափակելու փորձ, ինչն էլ կարող է բաժանման պատճառ դառնալ։ Եթե Աղեղնավորն ու Խեցգետինն ուզում են միասին լինել, պետք է սովորեն ավելի լավ հասկանալ իրար ու զիջումների գնալ։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Առյուծ
Այս միությունը բավականին հաճախ է հանդիպում ու հեռանկարային է։ Կյանքը սիրող Աղեղնավորն ու վառ Առյուծը շատ ընդհանուր բան ունեն։ Նրանք երկուսն էլ ատում են միայնությունն ու լռությունը և ունակ են իրենց համատեղ կյանքը տոնի վերածել։ Նրանք միասին հաճույքով երեկույթների ու թատրոն կգնան, հյուրեր կընդունեն, կճամփորդեն ողջ աշխարհով։ Աղեղնավորի առատաձեռնությունը, որպես կանոն, Առյուծին շատ է դուր գալիս։ Շատ անկախ լինելով՝ նա ինքն էլ Աղեղնավորին որոշակի սահմաններում ազատություն կտա ու երբեմն նույնիսկ պատրաստ կլինի աչք փակել վերջինիս տարվածությունների վրա։ Բացի այդ, Աղեղնավորն ու Առյուծը հրաշալի սիրեկաններ են։ Միասին նրանք շատ լավ են զգում։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Կույս
Հնարավոր է՝ շրջապատը այս միությունը իդեալական չհամարի։ Բայց եթե երկու մարդիկ իրար հետ իրար լավ են զգում, դա արդեն մեծ բան է։ Այո, ռացիոնալ, հավատարիմ Կույսն ու անկայուն Աղեղնավորը տարբեր նպատակներ ու կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեն, որի պատճառով դժվարությամբ են հասկանոմ իրար։ Միայն թե յուրաքանչյուրը զուգընկերոջ կյանք թարմ հոսանք է բերում, և այդ նորության զգացումն ամեն ինչ արժե։ Եվ քանի որ սովորաբար այս հակասական միությունը այնքան էլ ամուր չէ, փոխարենը քանի դեռ նրանք միասին են, կարող են իրարից շատ բան սովորել։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Կշեռք
Այս միության մեջ շատ կիրք կա։ Հուզական կին Կշեռքն ու ակտիվ Աղեղնավորը լավ համատեղելի են անկողնում։ Կյանքի մյուս ոլորտներում նրանք, որպես կանոն, էլի լավ լեզու են գտնում իրար հետ։ Փոփոխական կին Կշեռքը բոլորից լավ կարող է հասկանալ անկայուն Աղեղնավորին, վերջինս էլ իր հերթին չի ճնշի նրան, ինչի համար Կշեռքը նրան շատ շնորհակալ կլինի։ Երկուսն էլ չեն շտապում ընտանեկան կապերով կապվել, բայց այս միության համար ամուսնությունը ժամանակի հետ ավելի ու ավելի հնարավոր է դառնում։ Արդեն որպես ամուսիններ՝ նրանք փորձում են չճնշել մեկը մյուսին, կարողանում են զիջել ու փոխզիջումային տարբերակներ գտնել, ինչն էլ նրանց ներդաշնակ ընտանեկան կյանքի լավ շանսեր է ընձեռում, հատկապես, եթե սա Աղեղնավորի համար առաջին ամուսնությունը չէ կամ նա քառասունն անց է։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Կարիճ
Այս կրքոտ ու բուռն միությունը հազվադեպ է երկարատև ու ամուր լինում։ Կին Կարիճի համար ամենից դժվարը դավաճանության հետ հաշտվելն է այն դեպքում, երբ ազատասեր տղամարդ Աղեղնավորը հավատարմության մասին սեփական պատկերացումներն ունի։ Նա կանանց շրջանում հաջողություն է վայելում ու ոչ մի վատ բան չի տեսնում ֆլիրտի մեջ։ Այլ կերպ ասած՝ այս զույգի կյանքում հազվադեպ չեն լինի կոնֆլիկտներն ու խանդի տեսարանները։ Բացի այդ, կին Կարիճին բարկացնում է Աղեղնավորի պարտականություններից խուսափելն ու կյանքում հստակ նպատակների բացակայությունը։ Հաճախ այս երկուսի հարաբերությունները վերջանում են նրանով, որ երկուսն էլ հոգնում են հակադրությունների անվերջանալի պայքարից։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Աղեղնավոր
Հաճախ այս միության մեջ երկուսն էլ խենթանում են իրար համար։ Ու շատ հաճախ այս զույգին առաջին հայացքից բուռն, կրքոտ սիրավեպն է կապում, որը երբեմն երկարատև հարաբերությունների է վերաճում։ Ու ընդհանրապես լավատեսության, ուժեղ հույզերի ու վառ պահերի պակաս երկու Աղեղնավորների հարաբերություններում չկան։ Աղեղնավորները հիանալի սիրեկաններ ու լավ ընկերներ են։ Նրանք միասին շատ լավ են զգում։ Պաշտում են միասին ճամփորդել, կինո ու թատրոն գնալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Նրանք կարող են նաև կատու ու շուն պահել, բայց դրա հետ մեկտեղ չեն շտապում ապրել մի տանիքի տակ։ Երկու անկախ, շարժուն ու ազատասեր անձնավորությունների հարաբերությունները պարտականություններ ու համատեղ կյանքի պլաններ չեն ենթադրում։ Այդ իսկ պատճառով, այս միությունը հաճախ վառ, բայց այնքան էլ ամուր չէ։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Այծեղջյուր
Սա շատ տարբեր մարդկանց միություն է, բայց Աղեղնավորի ու կին Այծեղջյուրի միջև իսկական սեր հնարավոր է։ Վառ Աղեղնավորը ինչպես ոչ ոք կարող է շեղել կին Այծեղջյուրին նրա գործերից ու լուրջ մտքերից՝ նրա կյանք թարմություն ու նորություն բերելով։ Վերջինս էլ իր հերթին Աղեղնավորի կյանք կայունություն կբերի, հոգ կտանի տան մասին, կհիշեցնի նրան անհետաձգելի գործերի մասին, իր վրա կվերցնի կյանքի կազմակերպչական կողմը։ Ճիշտ է, Այծեղջյուրի համար դժվար է հարմարվել Աղեղնավորի հեշտ սիրահարվելու հետ, նրա դավաճանությունները շատ կխոցեն նրան։ Բայց բոլոր դեպքերում նրանց հարաբերությունները երկար տարիներ կձգվեն, որոնց ընթացքում կին Այծեղջյուրը Աղեղնավորին կայունություն, մշտականություն սովորեցնելու համբերատար փորձեր կանի։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Ջրհոս
Այս հարաբերությունները հաճախ ավելի հարմար ու շահավետ են Աղեղնավորի, քան կին Ջրհոսի համար։ Ընդ որում՝ այս զրույգի վառ, էքստրավագանտ միության մեջ շատ դրական պահեր կան։ Այս երկու նշանների մեջ անխոս շատ նմանություններ կան։ Ե՛վ Ջրհոսը, և՛ Աղեղնավորը շատ անկախ են ու խորը զգացմունքների են ունակ, այդ իսկ պատճառով նրանց համար իրար հասկանալը դժվարություն չի ներկայացնում։ Բացի այդ, նրանք հետաքրքրասեր են, ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն։ Աղեղնավորն ու կին Ջրհոսը սիրում են ճամփորդել, շփվել, նոր տպավորություններ փնտրել։ Միակ բանը, որ նրանց պակասում է, կայունության ու ընտանիք ստեղծելուն ձգտումն է։ Ո՛չ Աղեղնավորին, ո՛չ Ջրհոսին դրանք հատուկ չեն, փոխարենը, երբ դա ի վերջո տեղի է ունենում, համատեղ կյանքում նրանք ձանձրանալու առիթներ չեն ունենում։ Տղամարդ Աղեղնավոր-Կին Ձկներ
Այս երկու իրարից շատ տարբեր ու անկախ մարդկանց միության մեջ կարևոր դերը խաղում է ճակատագիրը։ Աղեղնավորը անկեղծ ու կենսասեր է, իսկ կին Ձկները՝ երազող ու ծածկամիտ, ու նրանց բարդ հարաբերությունները կարող են զարգացման մի քանի սցենարներ ունենալ։ Կամ զուգընկերները միմյանց մեջ իրենց պակասող հատկանիշներն են գտնում, ու դա ամրապնդում է նրանց տարօրինակ կապը, կամ էլ (սա ավելի հաճախ է լինում) խառնվածքների տարբերությունը խանգարում է նրանց միասին լինել։ Ձկների համար իդեալ է ուժեղ, պատասխանատու տղամարդը, որը հոգ կտանի իր մասին։ Իդեալական կինն էլ Աղեղնավորի համար պետք է նույնքան ուրախ ու թեթև լինի, ինչպես ինքն է։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն կարողանալու արդարացնել մեկը մյուսի հույսերը։ Հարաբերությունները կհաջողվի պահպանել միայն մի դեպքում՝ եթե զուգընկերները ավելի քիչ քննադատեն ու ավելի համբերատար լինեն միմյանց հանդեպ։ Առանց այդ էլ, նրանց բաժանող բաները քիչ չեն։ |
|