ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աֆրիկյան հորոսկոպ
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 2629 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Աֆրիկյան հորոսկոպն աշխարհում ամենահներից մեկն է համարվում: Դոգոնների հին ցեղը, որը մինչ օրս ապրում է Արևմտյան Աֆրիկայում, հարյուրավոր տարիներ առաջ է հնարել իր աստղագիտական համակարգը: Այս հորոսկոպը 12 նշան ունի, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն մեզ հայտնի նշանների հետ:

Հայր: Հունվարի 4-ից փետրվարի 3-ը

Այս նշանը համապատասխանում է օդի տարերքին: Նշանի ներկայացուցիչները ռացիոնալ, հիմնավոր մարդիկ են, որոնք իրենց ուսերին բազում պարտականություններ են կրում: Պատասխանատվությունից Հայրերը չեն վախենում, որոշումներն էլ առանց ձգձգումների են ընդունում: Սիրո հարցում նրանք մաքուր ու խորը զգացմունքներ են փնտրում: Ժամանակավոր սիրավեպերը նրանց համար չեն: Ողջ ազատ ժամանակը նվիրում են ընտանիքին: Անձնական կյանքին զուգահեռ ձգտում են հաջողության հասնել նաև մասնագիտական ոլորտում: Առանց մասնագիտական աճի իրենց լիարժեք անձնավորություն չեն զգում:

Մայր: Փետրվարի 4-ից մարտի 5-ը

Մոր նշանը ասոցացվում է օդի տարերքի, Լուսնի, գաղտնիքների ու ենթագիտակցության հետ: Նրանք բարի մարդիկ են, որոնք միշտ արժեքավոր խորհուրդներ կտան: Սիրո մեջ սուր զգացումներ, անսովոր հույզեր են փնտրում: Հակված չեն ողջ կյանքը մեկ զուգընկերոջը նվիրելուն: Նշանի այս ներկայացուցիչները աշխատանքի մեջ հաճախ անհետևողական են լինում: Կարող են կտրուկ փոխել աշխատանքի վայրը և նույնիսկ արմատապես փոխել գործունեության ոլորտը, մասնագիտական ուղղվածությունը:

Ընտանիք: Մարտի 6-ից ապրիլի 4-ը

Այս նշանի տարերքը հողն է: Ընտանիքի նշանի տակ ծնվածներն ավելի մտահոգ են այլ մարդկանց, քան սեփական ճակատագրով: Նրանք կարող են հեռահար խորհուրդ տալ կամ օգնել ինչ-որ մեկին՝ հաճախ մոռանալով սեփական բարեկեցության մասին: Սիրո մեջ հակված են ամբողջովին նվիրվել զուգընկերոջը, որից հաճախ հիասթափվում են: Որպես մասնագիտական ուղի՝ հաճախ ընտրում են կրթության ոլորտը: Հենց այդ ոլորտում են նրանք կարողանում ամբողջությամբ բացահայտել իրենց մանկավարժական ու ստեղծագործական պոտենցիալը:

Որդի: Ապրիլի 5-ից մայիսի 5-ը

Հողի տարերքը հովանավորում է նշանի այս ներկայացուցիչներին: Նրանք կազմակերպված, ակտիվ մարդիկ են, հզոր էներգիայով են օժտված: Սիրում են աղմկոտ ընկերախմբերը, ուրախությունն ու արկածները: Բայց նման միջավայրում երկար գգտնվել չեն կարող, նրանց ժամանակ է պետք միայնության մեջ ներքին ռեսուրսները վերականգնելու համար: Հարաբերություններում ձգտում են զուգընկերոջ հետ լիակատար փոխհասկացողության հասնել, մեկ հոգի ու մարմին դառնալ: Աշխատանքը Որդիները հաճախ են փոխում ու հաճախ ղեկավարության հետ անհասկացողության պատճառով: Թիմային հրաշալի խաղացողներ են, մեծ հաջողությունների են հասնում կոլեգաների հետ համատեղ նախագծերի վրա աշխատելիս:

Դուստր: Մայիսի 6-ից հունիսի 4-ը

Այս նշանի տարերքը կրակն է: Դուստրը առատաձեռն ու լավատես նշան է: Նրա բացասական հատկանիշը մանրուքների պատճառով խորը ապրումներ ունենալու հակվածությունն է: Նրանք վառ երևակայությամբ ստեղծագործող անհատներ են: Սիրո հարցում հետևում են դեռ պատանեկության տարիներին հորինած իդեալին, այդ իսկ պատճառով հաճախ են հիասթափվում զուգընկերոջից: Նրանք կիրք, վառ հույզեր ու դրամաներ են պահանջում: Դուստրերը հետաքրքիր գաղափարներով լի աշխատասեր աշխատակիցներ են: Բայց որպես իրական էնտուզիաստներ՝ գաղափարը իրագործման հասցնելու համար նրանց հաճախ ո՛չ ցանկությունն է հերիքում, ո՛չ ուժերը:

Քեռի: Հունիսի 5-ից հուլիսի 4-ը

Նրանք առաջնորդներ և ուժեղ մարդիկ են, ջրի տարերքի ներկայացուցիչներ են: Քեռին ընտանիքի հեղինակավոր ներկայացուցիչ է՝ օժտված իշխանությամբ: Միաժամանակ այս նշանի տակ ծնված մարդիկ հրաշալի հումորի զգացում ունեն: Սիրո հարցում բացարձակ հակված չեն փոխզիջումների, ինչը հաճախ փչացնում է զուգընկերոջ հետ հարաբերություններն ու բաժանման պատճառ դառնում: Աշխատանքի մեջ Քեռին հաճախ բոլոր կոլեգաների համար պատասխանատվությունն իր վրա է վերցնում, չնայած՝ նրան չէր խանգարի մտածել սեփական մասնագիտական պարտավորությունների մասին:

Վհուկ: Հուլիսի 5-ից օգոստոսի 4-ը

Կրակի տարերքի հովանավորության տակ գտնվող այս նշանը ոչ մի ձևով կապված չէ վախի, նենգության ու չարագործության հետ: Այս կերպարը խորհրդանշում է տաղանդներն ու պրեստիժը: Նրանք ուժեղ ինտուիցիա ունեն, բայց գնահատում են նաև ռացիոնալ մեթոդները: Սիրո մեջ Վհուկները մեծ հաջողություն են վայելում: Նրանք միշտ հետաքրքրում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Աշխատանքի մեջ Վհուկները ամբիցիոզ ու նպատակասլաց են: Հաճախ նրանք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում:

Առյուծ: Օգոստոսի 5-ից սեպտեմբերի 3-ը

Կրկին վերադառնում ենք հողի տարերքին: Առյուծը աֆրիկյան հորոսկոպում ասոցացվում է երիտասարդ ու ամբիցիոզ մարդու հետ, որն իր նպատակներին հասնում է ուժի ու խարիզմայի շնորհիվ: Հաճախ նրանք հակված են ծայրահեղությունների մեջ ընկնելուն, ինչն էլ բացասական է անդրադառնում կյանքի ռոմանտիկ կողմի վրա: Առյուծներն ինքնամոռաց ու կրքոտ են սիրում և ատում են՝ առանց արդարանալու շանս տալու: Աշխատանքից նշանի այս ներկայացուցիչները հաճախ հոգնում են, միատոն պարտականությունները նրանց համար չեն: Ամենաշատը Առյուծներին հարմար են ստեղծագործ մասնագիտությունները կամ այնպիսիք, որոնցում կարելի է ռիսկի դիմել:

Այծքաղ: Սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 3-ը

Այծքաղները օդի տարերքին են պատկանում: Նրանք անկախ անձնավորություններ են, որոնք ունակ են երկաթյա որոշումներ ընդունել: Հաճախ նրանք ծածկամիտ ու չշփվող են երևում: Իսկ դա նրա պատճառով, որ Այծքաղները հետևում են այս սկզբունքին՝ լավ է քիչ մտերիմ ընկերներ, քան շատ ծանոթներ ունենալ: Սիրո մեջ ուժեղ ու ճակատագրական զգացմունքներ են փնտրում: Զուգընկերոջն ընտրում են մեկ անգամ և ողջ կյանքի համար: Մասնագիտական ոլորտում հաճախ աշխատում են ավելի հեղինակավոր անձանց ճնշման տակ: Փոխարենը նախասիրությունների մեջ ու ստեղծագործելիս Այծքաղներին կանգնեցնել չի լինի, այստեղ նրանք իրացնում են իրենց ողջ ներուժը:

Փիղ: Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը

Փիղը ջրի տարերքի, իմաստնության ու նախնիների ուժի ներկայացուցիչ է: Նրանք էմոցիոնալ և ուշադիր մարդիկ են, որոնք շատ ընկերներ ու ծանոթներ ունեն: Փիղը մարդկանց գրավում է իր մեղմ ուժով, խելամտությամբ ու խելքով: Փղի նշանի ներկայացուցիչները երջանիկ են միայն այն ժամանակ, երբ ջերմ ու վստահելի հարաբերությունների մեջ են: Նուրբ ու ռոմանտիկ անձնավորություններ են, նվիրված են իրենց ընտանիքին: Աշխատանքի մեջ Փղերը օգտագործում են իրենց դրական որակները՝ ստեղծագործ ունակությունները, երևակայությունը, հաղորդակցման հմտությունները: Դա է պատճառը, որ հաճախ են ընտրում երեխաների հետ կապված մասնագիտություններ: 

Մորաքույր: Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 3-ը

Այս նշանը կրակի տարերքի ներկայացուցիչ է: Մորաքրոջ նշանի տակ ծնված մարդիկ հավասարակշռված և իմաստուն են, միաժամանակ հեղինակություն են վայելում և իշխող են: Մյուսների մեջ միայն լավն են տեսնում, այնպես որ՝ նրանց հետ շփվելը հաճույք է: Մորաքույրները բազմաթիվ ընկերներ ունեն: Սիրո մեջ կայուն, բայց կրքոտ հարաբերություններ են փնտրում: Նրանց համար կարևոր են ոչ միայն ռոմանտիկ զգացմունքները, այլև հարգանքն ու հոգատարությունը: Աշխատանքի մեջ արագ են հարմարվում նոր պայմաններին և ուրախությամբ անցնում են համբերատարություն, համառություն պահանջող առաջադրանքներին:

Բարեկեցություն: Դեկտեմբերի 4-ից հունվարի 3-ը

Աֆրիկյան ցեղերի մեջ այս նշանն ասոցացվում է ջրվեժի հետ, պարգևների, հարստության ու կյանքի բոլոր ոլորտներում հաջողությունների խորհրդանիշն է: Նշանի այս ներկայացուցիչները երջանիկ ապրում են իրենց կյանքն ու հաճախ երբեմն միայն իրենց մասին են մտածում: Նրանք հումորի լավ զգացում ունեն ու շփվող մարդիկ են: Հաճախ չեն կարող հստակ ասել, թե ինչ են փնտրում սիրային հարաբերություններում: Աշխատանքի մեջ հույսները դնում են հաջողության, այլ ոչ թե սեփական ուժերի ու փորձի վրա: Երբեմն նրանց պակասում են ռացիոնալությունն ու հետևողականությունը:

Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 2629 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հին աշխարհ | Վարկանիշ: 0.0/0