ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աչքերն ու բնավորությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3259 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Քանի որ աչքերը լույսի ընկալման գլխավոր օրգաններն են, ուստի զարմանալի չէ, որ այն հաճախ հոգու հայելի են անվանում: Աչքերի ձևը, դրանց խորությունը, չափերն ու տեղադրության անկյունը խոսում են կյանքի հանդեպ մեր վերաբերմունքի մասին:


Իրարից հեռու տեղադրված աչքեր (աչքերի միջև հեռավորությունն ավելի մեծ է մեկ աչքի լայնությունից)

  • Հեռատեսություն
  • Չեն սիրում մանրուքների մեջ խորանալ
  • Ուժեղ զարգացած երևակայություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye1.png

 

Դուք իրերի հանդեպ լայն հայացք ու հարուստ երևակայություն ունեք, սակայն չեք սիրում մանրուքների մեջ խորանալ: Դուք այնքան հիմնավոր չեք, որքան ավելի նեղ մտահորիզոն ունեցող մարդիկ, ուստի հաճախ ձեզ նույնիսկ ամպերում սավառնող երազողներ կարող են համարել: Ձեր միակ խնդիրը կարող է լինել ոչ այնքան մեծ ֆինանսական պարգևատրումը, որին արժանի եք ձեր հեռատես գաղափարներով: Դա հաճախ տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր աշխատանքի ֆինանսական կոմպենսացիան այն կետերից է, որը միշտ աչքից բաց եք թողնում, դրան ուշադրություն չեք դարձնում:


Մոտ տեղադրված աչքեր (աչքերի միջև հեռավորությունն ավելի փոքր է մեկ աչքի լայնությունից)

  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Կենտրոնացվածություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye2.png

Դուք շատ ուշադիր եք մանրուքների հանդեպ ու հիանալի եք լուծում կենտրոնացվածություն պահանջող գործերը: Ձեր հատկանիշները շատ հարմար են նստակյաց, ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերում, օրինակ՝ փաստաթղթերի հետ կապված աշխատանքի մեջ: Ձեր միակ խնդիրը կարող է լինել իրավիճակը բոլոր կողմերից դիտելու և մարդկանց հետ նրանց լեզվով խոսելու ունակության բացակայությունը:

Աչքի թեքության անկյունը ցույց է տալիս մեր աշխարհայացքը՝ լավատես ենք մենք, վատատես, թե իրատես: Այն կարելի է որոշել աչքի ներքին ու արտաքին անկյունների միջև երևակայական գիծ քաշելով:


Վերև թեքվածություն (աչքի արտաքին անկյունը բարձր է տեղադրված ներքին անկյունից)

  • Լավատեսություն
  • Լավ զարգացած երևակայություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye3.png

 

 

Հարուստ երևակայությամբ եք օժտված ու ոգևորում եք նաև շրջապատին: Լավատեսորեն եք նայում իրերին, միշտ սպասում եք, որ ամեն ինչ ամենալավ կերպով կդասավորվի: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս հասնել այնպիսի նպատակների, որոնց մասին ուրիշները չեն էլ երազում: Ձեր խնդիրը կարող է լինել միայն այն, որ դժվարանում եք կառավարել իրավիճակը, եթե այն ավելի վատ է դասավորվում, քան սպասում էիք:


Ներքև թեքվածություն (աչքի արտաքին անկյունը ներքև է ներքին անկյունից)

  • Կանխատեսելու ունակություն
  • Ապրումակցելու ունակություն
  • Սխալներն ընդունելու ունակություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye4.png

 

 

Դուք աշխարհին վարդագույն ակնոցներով չեք նայում: Ավելին, դուք միշտ ու ամենուր խնդիրներ եք կանխազգում ու վարպետորեն կանխում եք դրանք: Հնարավոր է, որ շատերն են ձեզ դիմում իրենց խնդիրներով, քանի որ իրապես ունակ եք ապրումակցել ու աջակցել մարդկանց: Հեշտությամբ եք ընդունում ձեր սխալներն ու արագ ուղղում եք դրանք, նույնը սպասում եք նաև ուրիշներից:


Առանց թեքվածության (աչքի արտաքին ու ներքին անկյուները մի գծի վրա են)

  • Պրագմատիզմ ու օբյեկտիվություն
  • Իրերի հանդեպ հավասարակշռված հայացք
  • Համառություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye5.png

Դուք կյանքի հանդեպ հավասարակշռված հայացք ունեք, ձգտում եք պրագմատիկ ու օբյեկտիվ լինել: Ձեզ դժվար է ընտրած ճանապարհից շեղելը, չեք ենթարկվում ճնշումների: Եթե պլաններն առաջին անգամից չեն աշխատում, շարունակում եք ձերը պնդել, մինչև չհասնեք վերջնակետին: Դուք նաև արդարության քարոզիչ եք:

Խորությունը: Աչքերի տեղադրության խորությունը ցույց է տալիս շփվելու ու հասարակական կյանքին մասնակցության ցանկության աստիճանը: Ինչքան ավելի առաջ են տեղադրված աչքերը, այնքան ավելի մեծ է պատրաստակամությունը նետվել իրադարձությունների հորձանուտ, իսկ ինչքան ավելի խորն են տեղադրված աչքերը, այնքան, համապատասխանաբար, մարդն ավելի ներամփոփ է:


Առաջ եկած աչքեր

  • Սիրում են մասնակից լինել բոլոր իրադարձություններին
  • Չեն սիրում, երբ ընդհատում են իրենց

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye6.png

 

 

Դուք լի եք ոգեշնչվածությամբ ու շրջապատի կյանքին մասնակցելու ցանկությամբ: Ձեր խնդիրը կարող է լինել այն, որ երբ ձեզ ընդհատում են, դա ընդունում եք որպես հարված ձեր ինքնասիրությանը ու մեկուսանում եք հուզական պատի հետևում՝ վիրավորվելով այն բանից, որ ձեզ չեն գնատահում:


Խոր տեղադրված աչքեր

  • Զսպվածություն ու մտորելու հակվածություն
  • Զգուշություն
  • Դիտողունակություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye7.png

 

Դուք կարող եք հանգիստ ու անվրդով երևալ, սակայն մշտապես հետևում եք, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Նույնիսկ եթե գլխով եք անում, դա չի նշանակում, որ համաձայն եք ասվածի հետ: Դուք կշռադատում եք բոլոր հարցերը ու ինչ-որ մեկի տեսակետն ընդունելուց առաջ համոզիչ փաստարկների ու ապացույցների կարիք ունեք: Դուք պահպանում եք սեփական «ես»-ը, հեռատեսություն, զգուշություն ու զսպվածություն եք ցուցաբերում հարաբերություններում:


Ակնագնդի չափը ցույց է տալիս մեր արձագանքը շրջապատի իրադարձություններին:

Մեծ ակնագնդեր

  • Պետք է ամեն ինչ իրենց աչքով տեսնեն ու փորձեն
  • Հուզական արձագանք արտաքին ազդակներին

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye8.png

Դուք ապրում եք զգացմունքներով ու հուզական արձագանք եք տալիս շրջապատի իրադարձություններին: Ստացված տեղեկատվությանը հավատալու համար պետք է ինքներդ ամեն ինչ տեսնեք ու համոզվեք: Ավելի լավ ընկալում եք բանավոր տեղեկատվությունը, երբ տեսնում եք խոսակցին կամ նրան, ում մասին պատմում են:


Փոքր ակնագնդեր

  • «Ալերգիա» բղավոցների նկատմամբ
  • Հավանություն ստանալու պահանջ

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/eye9.png

Լինելով չափից դուրս զգայուն՝ դուք տանել չեք կարողանում, երբ ձեզ վրա բղավում են կամ ինչ-որ ուրիշ ձևով են արտահայտում դժգոհությունը: Ձեզ ավելի շատ ոգևորում են աջակցությունն ու խրախուսանքը, հավանության արժանանալը:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3259 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/6