ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աչքերի գույնն ու բնավորությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 5145 | 15:00 Ավելացրեց: Moder-003

 

Մուգ շագանակագույն և սև աչքեր: Սրանք ակտիվ, կրքոտ, իմպուլսիվ ու նախաձեռնող մարդիկ են, իշխող են, էությամբ առաջնորդներ են, տաք խառնվածք ունեն, սեքսուալ են ու զգայուն: Նրանք կարողանում և սիրում են դուր գալ, մշտապես ձգտում են ուշադրության կենտրոնում լինել, նրանց համար կարևոր է ամեն ինչում առաջինը լինել, մշտապես խրախուսանքի կարիք են զգում: Նրանք երբեմն կոնֆլիկտային են, բռնկուն, կարող են նաև ագրեսիվ լինել, սակայն վիրավորանքները հեշտությամբ են մոռանում, ինքնավստահ են, վճռական ու արի: Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ նաև սրամիտ են, շփվող, հեշտությամբ են մտերմանում նոր մարդկանց հետ, արագ են սիրահարվում: Նրանք մարդկանց ընտրողաբար են մոտենում, նրանց համար, ում սիրում են, շատ բանի են ունակ, նրանց, ում չեն սիրում՝ նախանձել չի կարելի:

Բաց շագանակագույն աչքեր: Նրանց բնավորությունը կտրուկ տարբերվում է մուգ շագանակագույն աչքերով մարդկանց բնավորությունից: Ինչքան ավելի բաց է աչքերի շագանակագույնը, այնքան ավելի անվճռական, փակ ու ամաչկոտ է մարդը: Հաճախ նման մարդիկ նախընտրում են երազանքներին տրվել՝ դրանք նախընտրելով ակտիվ գործողություններից: Նրանք զգայուն են, նուրբ, շուտ վիրավորվող, առանձնանում են աշխատասիրությամբ, համեստությամբ, հնազանդությամբ, հուսալիությամբ: Չնայած արտաքին փափկությանը՝ հոգու խորքում նրանք բավականին համառ են, ձգտում են անել այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե նրանք հույս դնեն միայն իրենց վրա՝ կյանքում մեծ հաջողությունների կարող են հասնել, դրա համար նրանց միայն ինքնավստահությունն ու վճռականությունն են պակասում:

Երկնագույն աչքեր: Երկնագույն աչքեր ունեցողները ռոմանտիկներ ու երազողներ են: Այսպիսի կանայք զգայուն են, նրանց հեշտ է վիրավորելը, ընդ որում՝ վիրավորանքները նրանք երկար են հիշում, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, հակված են տրամադրության կտրուկ փոփոխությունների, քմահաճությունների: Եվ չնայած արտաքին սենտիմենտալությանը՝ հաճախ նրանք սառն են, կտրուկ: Հարաբերություններում կայուն չեն, սիրում են բազմազանություն: Հաճախ համեստ են, պահանջկոտ են սեփական անձի հանդեպ, համառ են ու նպատակասլաց: Նրանք բարեխիղճ են, առատաձեռն, ցանկացած իրավիճակում կարող են արագ կողմնորոշվել:

Կանաչ աչքեր: Կանաչաչյա մարդիկ համառ են, կայուն, դիմացկուն, սկզբունքային ու նպատակասլաց: Նրանք կարող են համառ աշխատել, եթե կա նպատակ և կարող են հաղթահարել ճամփին հանդիպող բոլոր խոչընդոտները: Լավ կազմակերպիչներ են, հեղինակություն են վայելում: Սակայն, ինչպես և բոլոր բաց աչքերով մարդկանց մեջ, նրանց  ևս չի հերիքում էներգիան: Նրանք այնքան էլ չեն ձգտում առաջատար լինել, բայց միշտ ցանկանում են հարգված ու իրենց գործում լավ մասնագետ լինել, և հաճախ դա նրանց հաջողվում է: Նրանք կարգապահ են, իրատես, արդարամիտ, ամեն ինչ մանրամասն կշռադատում են, կարողանում են իրադրությունից ճիշտ ելք գտնել: Բացի այդ, նրանք շատ լավ են զգում մարդկանց, կարող են նաև խորամանկ լինել: Կոնֆլիկտներից աշխատում են խուսափել: Հարաբերություններում կայուն են, հավատարիմ, սակայն միայն այն դեպքում, երբ իսկապես սիրահարված են: Իրենց ու մյուսներին մեծ պահանջներ են ներկայացնում:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 5145 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/6