2025 թվականի փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Փետրվարի 1-ը բաղկացած է լուսնային 3-րդ և 4-րդ օրերից: Լուսինը Ձկներ համաստեղությունում է:
Լուսնային 3-րդ օրը ակտիվ պայքարի, ճնշման և ագրեսիայի շրջան է. մարդը, եթե կռվող չէ, զսպում է էներգիան, դառնում է կասկածամիտ և նենգ:
Բարենպաստ է բաղնիք, սաունան: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար՝ տայ չի, կարատե և այլն։ Այս օրը մարդիկ աշխատում են մետաղներով, սրում դանակները, հնում ձուլում էին արծաթյա իրեր։
Անբարենպաստ է ամուսնանալը, պասիվ լինելը, թույլը։
Ագրեսիան մեծանում է: Եթե ցավ կա գլխի կամ ականջների հետևի մասում, անհրաժեշտ է ոսկորների մաքրում: Մարմնի նշված հատվածներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Հիվանդն արագ կապաքինվի։
Լուսնային 4-րդ օրը ավելի լավ է անցկացնել միայնության մեջ, աշխատեք հապճեպ որոշումներ չընդունել. նախ պետք է ամեն ինչ մանրակրկիտ մտածել: Արևմտաեվրոպական աստղագուշակության մեջ այն համարվում է գիտելիքի ծառից ճաշակած մարդու անկման օրը։
Բարենպաստ է առևտուրը, ծաղկաբուծությունլ, բնության գրկում զբոսնելը։ Գտնվում են վաղուց կորած իրերը։
Անբարենպաստ է ծաղիկներ հավաքելը, ծառերը կտրելը։
Հիվանդությունները ծանր են:
Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոս նշանում է:
18-րդ արևային օրը ողորմության և գոհության օր է, գրեթե տոն, թեթև ու ուրախ։
Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներն անցանկալի են: Օրը լավ է բողոքարկումների, դատական որոշումների համար։ Առողջության խթանման և բուժման օր է:
Խորհուրդ չի տրվում մազերը կտրելը և սափրվելը: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
Օրվա գույներն են խիստ և մուգ երանգները։
Կերեք թեթև սնունդ, կաթնամթերք: Խորհուրդ է տրվում հաճախակի և քիչ-քիչ ուտել։
Երազների համար հատուկ մեկնաբանություններ չկան: