ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2025 թվականի կանխատեսումը Արևելյան հորոսկոպի նշանների համար
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 932 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ըստ արևելյան ավանդույթի՝ Օձը իմաստնության, խորաթափանցության ու գաղտնի ուժի մարմնացում է: Բացի այդ, Օձը գիշատիչ է, ուստի այս կենդանու հովանավորությամբ անցնող տարում կարևոր է զգույշ լինելը, թշնամիներին ու մրցակիցներին ճիշտ գնահատելը: Ընկերներին ու գործընկերներին ընտրելիս էլ ուշադիր լինելը չի վնասի:

Ուղղախոսները, ագրեսորները և ռիսկի դիմել սիրող մարդիկ Օձերի սրտով չեն լինի: Ցանկացած սպոնտան ու չմտածված գործողություն կարող է կորուստների, պարտությունների և գործերում հետընթացի պատճառ դառնալ: 2025 թվականի հովանավոր Օձի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու համար լավ է ճկունություն, մեղմ ուժ, դիվանագիտություն ու հեռատեսություն դրսևորել:

Առնետ (1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008).

Կանաչ փայտե օձը հովանավորելու է Առնետի տարում ծնված մարդկանց: Չինական իմաստությունն ասում է, որ Առնետը բոլորից լավ է լեզու գտնում Օձի հետ: Առնետը խորաթափանց է ու կարողանում է կանխազգալ վտանգը: Առնետի տարում ծնվածները կկարողանան խուսափել Օձի լարած թակարդներից: Հաջողությունը ժպտալու է նրանց: Աշխատավայրում հնարավոր են շահավետ գործարքներ ու պաշտոնի բարձրացում: Կարևորը մրցակիցների ծրագրերը կանխատեսելն է: Ցանկացած ծանոթություն արժե վերլուծել ու գլխովին չսուզվել նոր հարաբերություների մեջ: Ռիսկային արարքները կարող են հիասթափություն բերել: Ընտանիքում ներդաշնակություն կիշխի:

Ցուլ (1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009).

Կանաչ փայտե օձը բարյացակամ կլինի աշխատասեր ու համառ Ցուլերի հանդեպ: 2025 թվականին Ցուլերը ուզածին հասնելու համար պիտի քրտնաջանորեն աշխատեն: Ցուլերին, որոնք կնախընտրեն ծուլանալու փոխարեն աշխատել, հարստություն ու ճանաչում է սպասվելու: Տհաճություններից խուսափելու համար նրանք պիտի աշխատեն իրենց բնորոշ համառության վրա, փորձեն մի փոքր կոտրել այն: Կոլեգաների, մտերիմների և գործընկերների հետ շփումներում դրսևորած նրբանկատությունը լավագույն ռազմավարությունը կլինի:

Վագր (1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010).

Վագրին բարդ տարի է սպասվելու: Օձը կարող է խախտել նրա բոլոր ծրագրերը: Տհաճություններից խուսափելու համար Վագրը պիտի խուսափի գործերում շտապողականությունից, նյարդային ու ոչ պրոֆեսիոնալ լինելուց: Նշանի ներկայացուցիչներից զսպվածություն ու իմաստնություն է պահանջվելու: Դրանցից կախված կլինի նրանց կարիերան ու անձնական կյանքը: 2025 թվականին Վագրերը բազմիցս պիտի զիջումների գնան ու փոխզիջումային տարբերակներ փնտրեն:

Կատու կամ Ճագար (1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)․

Կանաչ օձը Ճագարին արտոնություններ չի տալու: Նրանից մեծ նվերներ ակնկալել չարժե: Բայց միաժամանակ Օձը նաև չի վնասի: 2025 թվականին Ճագարները պիտի միայն իրենք իրենց վրա հույս դնեն: Օձը բազմիցս ստուգելու է Ճագարի՝ պաշտպանվելու և հարձակողներին դիմակայելու ունակությունը: Հարվածները կարող են ստացվել աշխատավայրում, կամ գործընկերների հետ հարաբերություններում: Անձնական կյանքում արմատական փոփոխություններ չեն սպասվում: Ամենայն հավանականությամբ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:

Վիշապ (1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012).

Արևելյան հորոսկոպում Օձն ու Վիշապը մտերիմ ընկերներ են: Երկուսն էլ ծարավ են իշխանության, բայց դրան հասնում են տարբեր ուղիներով: Վիշապը պատրաստ է գործել ագրեսիայի, կոպտության օգնությամբ, իսկ Օձն ավելի խորամանկ ու զարտուղի ճանապարհներ է ընտրում: 2025 թվականին Օձը իր հմտություններով կկիսվի Վիշապի հետ, ուստի նա կարող է իր խնդիրները ավելի խորամանկորեն լուծել և ավելի մեծ արդյունքների հասնել: Նա կսկսի հեռավար ռազմավարություն բանեցնել: Լավ է խուսափել շտապողականությունից ու կտրուկ որոշումներից, որոնք միայն կբարկացնեն Օձին: Գործերում հաջողությունը կախված կլինի զգուշությունից ու հուսալի շրջապատից: Անձնական կյանքը կարգավորելու համար Վիշապները պիտի վերանայեն իրենց հարաբերությունները հակառակ սեռի հետ ու փորձեն հասկանալ սեփական թերությունները:

Օձ (1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013).

Օձերի համար տարին հարմարավետ է անցնելու: 2025 թվականը հաջող է լինելու, սակայն Օձերը պիտի նվազեցնեն իրենց ագրեսիվության մակարդակը: Շահի հասնելու համար պետք է հրաժարվել գործընկերների վրա ճնշումներ բանեցնելուց, նենգությունից ու դավաճանությունից: Չարժե դիմել մեքենայությունների ու խաբել շրջապատողներին: Աշխատանքի մեջ Օձերի առաջ հնարավորություններ են բացվելու, որոնք հեշտ կտրվեն: Ցանկությունների իրագործման ուղին սառը հաշվարկի միջով է անցնելու:

Ձի (1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014).

2025 թվականին Ձիերը պիտի իրենց շարժման ուղղությունն ընտրեն ու իրատեսական ռազմավարություն մշակեն: Ամենայն հավանականությամբ, նրանք պիտի հրաժարվեն ինչ-որ սոցիալական համոզմունքներից կամ ինչ-որ մեկի պարտադրած հայացքներից: Օձը Ձիուն ստիպելու է հեռանալ ուրիշի ճանապարհից: Օձը խաղադրույք է անելու միայն աշխատող Ձիու վրա՝ օգնելով նրան հաղթահարել դժվարությունները: Միաժամանակ շտապողականությունն ու իմպուլսիվությունը կարող են կասկածի տակ դնել ցանկացած նախաձեռնություն: Ձիու համար կարևոր կլինի համբերությամբ զինվելն ու կարգապահ լինելը: Դա կօգնի բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Սակայն եթե կարիերայի ուղղությամբ մեծ ջանքեր ներդրվեն, անձնական կյանքը դրանից կտուժի:

Այծ կամ Ոչխար (1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)․

Այծի համար Կանաչ Օձի տարին շատ հարցերի լուծման համար խթան կարող է դառնալ: Կանաչ սողունը կօգնի ինքնակազմակերպվել ու հասնել ցանկալի նպատակին: 2025 թվականին Այծից դատողականություն, հավասարակշռություն ու պլանաչափ ընթացք է պահանջվելու: Դա զգալիորեն կբարձրացնի նրանց խաղադրույքները աշխատավայրում և գործընկերների շրջանում: Անձնական կյանքն էլ եռալու է: Եթե Այծերը բավարար ժամանակ հատկացնեն մտերիմներին, ընտանիքը նրանց համար ուժերի հավաքագրման ու հանգստության վայր կդառնա:

Կապիկ (1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)․

2025 թվականին Կապիկները կարող են իրենց ագահության համար պատժվել: Օձը կպատժի շահամոլ Կապիկներին, քանի որ նա ճկունությունն ու ռազմավարությունն է գնահատում, այլ ոչ թե վատ մտադրություններն ու մանիպուլյացիաները: Կապիկները ստիպված են լինելու իրենց գործերն ազնիվ վարել: Ցանկացած սուտ անպայման ջրի երես է դուրս գալու: Աշխատանքի մեջ լավ է փորձված գործընկերների վրա հույս դնել, ռիսկի չդիմել ու արկածախնդրությունների մեջ չներքաշվել: Անձնական կյանքը կարող է տուժել, եթե Կապիկները սկսեն արհամարհել սիրելիի և ընտանիքի անդամների հետաքրքրությունները:

Աքաղաղ (1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017).

2025 թվականին Օձը Աքաղաղներից հնարամտություն է ակնկալելու: Հենց այդ որակն է նրանց օգնելու բարձունքների հասնել: Օձը սիրում է կրեատիվ գաղափարներն ու դրանց ինքնատիպ իրագործումը: Աքաղաղի տարում ծնվածները պիտի իրենց տաղանդները լայնորեն կիրառեն: Ցանկացած նորարարություն նրանց հաջողություն ու ճանաչում կբերի: Աքաղաղի անձնական կյանքը կորոշվի երկրորդ կեսի հանդեպ վերաբերմունքով: Ինչքան այն լավը լինի, այնքան մեծ կլինի երջանիկ հարաբերությունների շանսը:

Շուն (1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)․

Նվիրված ու հուսալի Շները 2025 թվականին Օձերից բոնուսներ են ստանալու: Նրանք, ովքեր գնահատում են սերը, ընկերությունն ու գործին հավատարիմ լինելը, պարգևների են արժանանալու: Կանաչ փայտե Ձին կուրախացնի նշանի այն ներկայացուցիչներին, որոնք կկատարեն իրենց խոստումներն ու կօգնեն մյուսներին, նույնիսկ եթե իրենց համար դա բացարձակապես շահեկան չլինի: Կարիերայի հարցում Շների մոտ ամեն ինչ կախված է լինլու կոմպետենտությունից ու պատասխանատվությունից: Անձնական կյանքը կայուն ու հեշտ կդասավորվի:

Խոզ (1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019).

Խոզերը ողջ 2025 թվականին պիտի զգույշ լինեն: Օձերը նրանց համար պարբերաբար խնդիրներ են ստեղծելու: Ուստի շրջահայացություն պահանջվելու է նույնիսկ առօրյա, հասարակ գործերում: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ֆինանսներին: Գործերում ու բիզնեսում լավ է չշտապել: Անձնական կյանքում հնարավոր են գայթակղություններ: Սակայն արժե հիշել, որ գայթակղությանը տրվելով՝ Խոզը կարող է շատ բան կորցնել:

Անկախ ձեր աստղակերպի նշանից՝ կարևոր է հետևել ձեր ինտուիցիային, զարգացնել ձեր ուժեղ կողմերը և ուրախություն գտնել ինքնազարգացման գործընթացում:

Թող 2025 թվականը ձեզ բերի ուրախություն, հաջողություն և ներդաշնակություն կյանքի բոլոր ոլորտներում:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 932 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Աստղագուշակ, արևելյան հորոսկոպ, 2025 թվական | Վարկանիշ: 0.0/0