2025 թվականի հունվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Հունվարի 28-ը բաղկացած է լուսնային 28-րդ և 29-րդ օրերից: Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է:
Լուսնային 28-րդ օրը Արեգակի օրէ, որում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունների ըմբռնման շրջան, հոգևոր գիտակցության ձեռքբերում։ Նվերների ու գտածոների, «երկրային» գործերի օր է։
Բարենպաստ է զբաղվել մեծ գործերով, իրեր գնելը, տնկել բոլոր օգտակար բույսերը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսը, վերահսկեք զգացմունքները:
Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ պոկելը և նվիրելը։
Պետք է հոգ տանել ձեր գլխի, ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և խուսափել պայծառ լույսին նայելուց:
Լուսնային 29-րդ օրը ամենավտանգավոր և սարսափելի սատանայական օրերից մեկն է:
Բարենպաստ է պատասխանատվություն դրսևորելը, հուսահատության և անհանգստության դեմ պայքարելը, ծոմապահություն պահելը, խոնարհություն և ապաշխարություն կիրառելը, բուժելը, տնային գործեր կատարելը:
Անբարենպաստ է նոր բիզնես սկսելը, ոսկորից և եղջյուրից պատրաստված իրեր կրելը։
Քնելուց առաջ օգտակար է օրգանիզմը մաքրել ջրով, ոտքերը թրջել շատ սառը ջրով։
Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ջրհոս նշանում է:
14-րդ արևային օրը կենդանի հոգու օրն է՝ հանգիստ ու ներդաշնակ։ Նվիրվում է աշխարհի բոլոր կենդանի արարածների հոգիներին, առատությանը, պտղաբերությանն ու գեղեցկությանը: Կենդանիների հովանավորության օր է։
Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կազմել, երկրային բարիքների մասին հոգ տանել, կենդանիներին խնամել, խաղաղություն հաստատել, ամուսնանալ, նվերներ տալ, ողորմություն տալ, հաց թխել և աղոթել հանգուցյալ նախնիների հոգիների համար:
Խորհուրդ չի տրվում կաշվե և մորթյա իրեր կրել (հատկապես այս օրը ծնվածների համար), վիճաբանել։
Օրվա գույներն են փափուկ երանգները, դեղնականաչավունը, պաշտպանիչ գույները, բայց ոչ կարմիրը։
Օգտագործեք կաթնամթերք։
Երազները մշուշոտ են և ոչ մարգարեական: