2025 թվականի հունվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 456 | 21:00 | |
Հունվարի 27-ը բաղկացած է լուսնային 27-րդ և 28-րդ օրերից: Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է: Լուսնային 27-րդ օրը կապված է ջրի և ծովային ճանապարհորդության հետ: Գաղտնի գիտելիքներ և հմտություններ ստանալու օր է։ Բարենպաստ է հանգստանալը, խորհելը, բնության մեջ լինելը, ծովային ճանապարհորդությունների գնալը: Անբարենպաստ է թերարժեքության զգացումներից խուսափելու համար հայելու մեջ նայելը, բիզնես անելը, նոր գործեր սկսելը: Նյարդային լարվածությունը թուլացնելուն ուղղված պրոցեդուրաները օգտակար են։ Լուսնային 28-րդ օրը Արեգակի օրէ, որում հնարավոր է հոգևոր խորաթափանցություն, բարձրագույն ճշմարտությունների ըմբռնման շրջան, հոգևոր գիտակցության ձեռքբերում։ Նվերների ու գտածոների, «երկրային» գործերի օր է։ Բարենպաստ է զբաղվել մեծ գործերով, իրեր գնելը, տնկել բոլոր օգտակար բույսերը և լավ մտքեր սերմանելը: Այս օրը պետք է փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսը, վերահսկեք զգացմունքները: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ պոկելը և նվիրելը։ Պետք է հոգ տանել ձեր գլխի, ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և խուսափել պայծառ լույսին նայելուց: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ջրհոս նշանում է: 13-րդ արեային օրը կապված է երկնային մեխանիկայի հետ, բերում է խաղաղություն և հավասարակշռություն։ Այն օրն է, երբ բացվում են ապագայի դռները, նոր մակարդակի հասնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ (նրանց ֆիզիկական վարժություններ սովորեցնել, ձիավարություն), խաղալ, ճանապարհորդել, աստղագուշակություն ուսումնասիրել: Լավ է գործարքներ կնքել, սկսել ֆիզիկական մարմնի մաքրման ցիկլը: Խորհուրդ չի տրվում ամուսնանալը, մարդկանցից կտրուկ բաժանվելը։ Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: |
|