2025 թվականի հունվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Հունվարի 25-ը բաղկացած է լուսնային 25-րդ և 26-րդ օրերից: Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է:
Լուսնային 25-րդ օրը մենության, կենտրոնացման և երևակայության շրջան է:
Բարենպաստ է խորհրդածությամբ զբաղվելը, խաղաղության և ներդաշնակության ձգտելը, զգայունությունը զարգացնելը:
Անբարենպաստ է ամուսնանալը, ճանապարհորդելը, խոհեմության և ռացիոնալության մասին մոռանալը:
Կարելի է զբաղվել բուժական ծոմապահությամբ, աշխատել հոգևորի բարձրացման ուղղությամբ: Այս օրը բոլոր մարդիկ պետք է մաքրվեն տոքսիկներից՝ հոգևոր և ֆիզիկապես, լսեն իրենց ներքին ձայնը. հակացուցված է շտապելը:
Լուսնային 26-րդ օրը վտանգավոր է: Մարդիկ հայհոյում են, աղմկում, էներգիա են ծախսում շաղակրատելու վրա։ Հենց այս օրն է, որ մարդը կարող է գերծախսել իր էներգիան, ուժը։ Դա ժուժկալության և ծոմապահության օր է, չնայած ժուժկալությունն այնքան անհրաժեշտ չէ, որքան ծոմապահությունը:
Բարենպաստ է ձգտել հասկանալ կյանքը, մարդկանց մեջ ամենավատը, սթափ գնահատել իրականությունը, հեռացնել բոլոր և ցանկացած «դիմակ»:
Անբարենպաստ է գերծանրաբեռնվածությունը կամ չստուգված նյութերի հետ աշխատելը, նշանակումներ կատարելը, առանց հանգստի շատ աշխատելը:
Բոլոր սուրբ տեքստերը զգուշացնում են էներգիայի վատնման մասին:
Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ջրհոս նշանում է:
11-րդ արևային օրը լուսավոր է, պայծառ, ուրախ: Սա ջերմության, լույսի, մանուկների ամենաուրախ օրն է, երբ ջնջվում են կեղտոտ գործերի պտուղները։ Ժամանակն է սովորել և բացահայտել աշխարհը: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ։
Խորհուրդ է տրվում ամեն ինչ անել հեշտությամբ, արագ, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել։
Խորհուրդ չի տրվում սկսել երկարատև ծոմ պահելու ցիկլը, պղծել օդը (ծխել): Խորհուրդ չի տրվում երեխաներին մերժել և ինչ-որ բան պլանավորել։
Օրվա գույներն են վառ երանգները, ոսկեգույնը, փայլով դեղինը։
Կարող եք շատ ուտել, բայց ոչ քաղցրավենիք կամ միս: Գարեջուր կարելի է:
Այս օրվա երազների համար հատուկ առաջարկություններ չկան: