2025 թվականի հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 432 | 21:00 | |
Հունվարի 13-ը բաղկացած է լուսնային 14-րդ և 15-րդ օրերից: Լուսինը Խեցգետին համաստեղությունում է: Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է, ուժ, իրական գործողություններ ֆիզիկական աշխարհում։ Բարելավման փուլերի մեկնարկի օր է: Բարենպաստ է ճանապարհորդելը, խաղալը, բիզնեսով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, փոխել աշխատանքը, կարդալ և սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է ցանկացած կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Այս օրվա հիվանդություններն անցնում են արագ և հեշտությամբ։ Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը տոքսիններից և թափոններից։ Հոգեկանն այս օրը գերծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ։ Լուսնային 15-րդ օրը մարմնական գայթակղությունների օր է (ակտիվանում է յուրաքանչյուր մարդու ներքին օձը), ուստի անհրաժեշտ է կիրառել ասկետիզմի ցանկացած ձև, հաղթել ձեր մարմինը: Օգտակար է պաշտպանել արդարությունը: Բարենպաստ է ուտել ճապոնական ուտեստներ, հատիկաընդեղեն, գարի, լինել համեստ, պայքարել ծուլության դեմ: Անբարենպաստ է խնձոր ուտելը, հայհոյելը, նվերներ ընդունելը, սեքսով զբաղվելը, ընտանեկան խնդիրներ լուծելը: Յորմոնալ և կարգավորիչ գործառույթները գերծանրաբեռնված են: Հիստերիա, ֆոբիաներ: Տրավմատիկ օր է: Պետք է ուշադրություն դարձնել ենթաստամոքսային գեղձի աշխատանքին (նրա ֆունկցիան շտկվում է) և դիֆրագմայի վրա։ Ուտելիքը լավ է և՛ կծու, և՛ գոլ և տաք: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուր նշանում է: 29-րդ արևային օրը հումորի և ծիծաղի օր է, որի ճառագայթների տակ կորչում է ամեն չարիք։ Այս օրը վերացվում են շղարշները և բացահայտվում գաղտնիքները: Հումորի զգացումն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացում: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել և հագնել, սանրվել, լվանալ, քայլել, բայց չճանապարհորդել, ինչպես նաև սովորել և կարդալ։ Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք և կոսմետիկա: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղնավունը: Հագուստի մեջ լավ են փայլուն և խայտաբղետ երանգները: Щգտագործեք թեթև սնունդ՝ աղցաններ, բուսական յուղեր։ Երազները մարգարեական կլինեն, եթե երազում ձայներ և երաժշտություն լսեք: |
|