2025 թվականի հուլիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Հուլիսի 8-ը բաղկացած է լուսնային 13-րդ և 14-րդ օրերից: Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է:
Լուսնային 13-րդ օրը կախարդական օր է, տեղեկատվություն կուտակելու, կապերը կազմակերպելու, ուսումնասիրելու, խորհուրդ հարցնելու, անցյալը շտկելու օր է։
Բարենպաստ է ուսումնասիրելու, եփելու, հաց կուտակելու, ձեռք բերելու, կենցաղային իրեր պատրաստելու համար։
Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճանապարհորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:
Հիվանդությունները հավանական են, բայց այս օրը դեղամիջոցներն ու կոսմետիկան կատարյալ կերպով ներծծվում և գործում են, տեղի են ունենում երիտասարդացման գործընթացներ։
Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է, ուժ, իրական գործողություններ ֆիզիկական աշխարհում։ Բարելավման փուլերի սկզբի օր է։
Բարենպաստ է ճանապարհորդելու, խաղալու, բիզնեսով զբաղվելու, ինչպես նաև կարևոր համաշխարհային գործերի, աշխատանքը փոխելու, կարդալու և ուսումնասիրելու, ֆիզիկական աշխատանք կատարելու համար։
Անբարենպաստ է ցանկացած կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը։
Այս օրվա հիվանդությունները արագ և հեշտությամբ են անցնում։ Խորհուրդ է տրվում մաքրել մարմինը թույներից և թափոններից։ Այս օրը հոգեկանը գերծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ։
Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խեցգետին նշանում է:
20-րդ արևային օրը ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարող եք մարտի դուրս գալ արդար գործի համար։ Զոհված զինվորների հիշատակի օր է։ Ժամանակն է բացահայտել չարիքը, հաղթահարել վախերը, կտրել «Գորդյան հանգույցը»։
Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերը ավարտին հասցնել, պարտքերը մարել։ Օրը չի հանդուրժում անփութությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե հաջողվի հաղթահարել կասկածի դևին։ Լավագույն օրն է գործողությունների, ձեռքի աշխատանքների համար (կարել, գործել)։
Խորհուրդ չի տրվում վնասել բույսերին, խաբել, մազերը կտրել, ջուրը աղտոտել։
Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը․ կապույտ և հեշտությամբ կեղտոտվող գույները խորհուրդ չեն տրվում։
Նախընտրելի են կծու և կոպիտ սնունդ, արմատային բանջարեղեններ։ Ալկոհոլը ցանկալի չէ։ Չի կարելի ուտել խոզի միս, ճարպ և քաղցրավենիք։
Ծայրահեղ երազները բարենպաստ են։