2024 թվականի փետրվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3179 | 16:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փետրվարին շատ բան պիտի սովորեք: Ստացած որոշ գիտելիքներ ձեզ այդպես էլ պետք չեն գալու, բայց ավելի շատ կլինեն այնպիսիք, որոնք մոտ ժամանակներս օգտակար կլինեն ձեզ: Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի իրենց աշխատանքով իսկապես տարված Խոյերի համար, որոնք աշխատում են ոչ մի մասնագիտական միջոցառում, օրինակ՝ կոնֆերանս ու սեմինար բաց չթողնել, բոլոր նորություններից տեղյակ լինել: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ տարբեր մարդկանց հետ ու իրենց լավագույն կողմերով դրսևորել: Շուտով նշանի ներկայացուցիչները գրավիչ գործնական առաջարկներ կստանան: Փետրվարի կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը: Ինչ-որ մեկը կկենտրոնանա ընտանեկան խնդիրների լուծման վրա, մեկ ուրիշն էլ սեփական զգացմունքներից գլուխ կհանի: Կարևորն այն է, որ տեղի ունեցողին լուրջ վերաբերվեք, դժվարությունների վրա աչք չփակեք, փորձեք հնարավորինս արագ գլուխ հանել դրանցից: Հաճելի անակնկալներ են ձեզ սպասվելու փետրվարի վերջին: Այդ հատվածում ուղևորությունների մեկնող Խոյերը ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանան, այլև կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում: Իսկ նրանց, ովքեր կնախընտրեն տանը մոտ մնալ, անսովոր հանդիպումներ են սպասվում, որոնցից մեկը կարող է գլխապտույտ սիրային պատմության սկիզբ դնել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք փետրվարի սկզբին ստանձնած գործերին լուրջ վերաբերվել: Թեթևամտությունը կարող է ցավալի սխալների կամ խնդիրների պատճառ դառնալ, որոնցից գլուխ հանել միանգամից չի ստացվի: Բացի այդ, կարևոր կլինի ավելի վաղ տված խոստումները պահելը, ձեզ վրա հույս դրած մարդկանց չհիասթափեցնելը: Ձեզ վրա նոր պարտավորություններ վերցնելը ցանկալի չէ, քանի որ կարող եք գերագնահատել ձեր ուժերն ու բարդ իրավիճակում հայտնվել: Շատ արդյունավետ ու հագեցած կլինի փետրվարի կեսը: Շատ Ցուլեր գործերում իրական բեկման կհասնեն բարենպաստ պայմաններից օգտվելու շնորհիվ: Հնարավորություն կունենաք առաջ անցնել մրցակիցներից ու զինաթափել հին թշնամիներին, ստանալ նոր համախոհների աջակցությունը: Կարևոր կլինեն ոչ միայն ձեր մասնագիտական որակները, այլև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Լուրջ կոնֆլիկտներ չեն լինի ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանը: Փետրվարի վերջին շատ Ցուլեր ուժերի ներհոսք կզգան, և դա շատ տեղին կլինի, քանի որ իրադարձությունները քիչ չեն լինի, լուծում պահանջող առաջադրանքները՝ նույնպես: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Եթե աշխատեք ձեզ վրա, ապա դրական փոփոխությունները չեն ուշանա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոչ միանշանակ կլինի փետրվարի սկիզբը: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք, սթրեսային իրավիճակներից խուսափել էլ չի հաջողվի: Սակայն դուք կկարողանաք պահպանել դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը: Նույնիսկ եթե ճանապարհին լուրջ խոչընդոտներ առաջանան, դուք հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի, չեք հրաժարվի մտածածից, կշարունակեք առաջ շարժվել ու անպայման կհասնեք նպատակին: Ինչով էլ զբաղվեք, մինչև ամսվա կեսը լավ է միայն սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե օգնություն սպասեք: Համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա: Փետրվարի երկրորդ կեսին շատ Երկվորյակներ կնկատեն, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է, իսկ տարաձայնություններ ավելի հազվադեպ են ծագում: Կհաջողվի վերականգնել հին գործնական կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հեշտ կլինի նոր ծանոթների հետ ընկերանալը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համբերությամբ զինվեք. այն ձեզ պետք է գալու փետրվարի սկզբին: Իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու, հնարավոր են ձգձգումներ ձեզ համար ամենակարևոր գործերում: Դրան արժե փիլիսոփայորեն մոտենալ, քանի որ իրավիճակը փոխել ձեզ չի հաջողվելու: Արժե ընտրողաբար մոտենալ գործնական հարաբերություններին, լավ է հեռու մնաք նրանցից, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Բացի այդ, աշխատանքի կամ ուսման հետ կապված ցանկացած ինֆորմացիա արժե ուշադիր ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկն անկախ իր կամքից մոլորության մեջ է գցում ձեզ: Լրիվ այլ կլինի ամսվա երկրորդ կեսը: Այն վառ իրադարձություններ կբերի, կուրախացնի դրական փոփոխություններով և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Աշխատանքի մեջ նախաձեռնող Խեցգետինները նկատելի հաջողությունների կհասնեն, կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերն ու մեծացնել եկամուտները: Նրանք, ովքեր ուշադրություն կդարձնեն մտերիմներին, կսկսեն ավելի լավ հասկանալ նրանց: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը՝ առանց տարաձայնությունների ու վեճերի համար մտահոգվելու: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Փետրվարը բավական բարենպաստ կլինի, բայց չի կարելի ասել, որ հաջողությունն ինքը ձեր ձեռքն է ընկնելու, իսկ խնդիրները առանց ձեր ջանքերի լուծվելու են: Պիտի աշխատեք, ընդ որում՝ ինչքան շուտ դա հասկանաք, այնքան արդյունավետ կանցկացնեք ամիսը: Կարող եք աշխատել երկարաժամկետ նախագծերի վրա, անցնել լուրջ գործերին: Ամենայն հավանականությամբ դրանցով միայնակ զբաղվելու կարիք չի լինի: Հուսալի համախոհներ կգտնվեն, որոնց հետ ավելի ուշ կընկերանաք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են նաև ռոմանտիկ բնույթ ստանալ: Սակայն ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից, արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Փետրվարը հարմար ամիս է լինելու վերջին ժամանակների իրադարձությունները վերլուծելու, ձեր սխալներ հասկանալու համար: Որոշ սխալներ կհաջողվի ուղղել, եթե շտապեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չնայած ողջ փետրվարի ընթացքում դրական միտումները գերակշռելու են, դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, չշտապելն է: Ամենայն հավանականությամբ ձեզ համար առաջին պլանում կհայտնվեն երկարաժամկետ ծրագրերը, ուստի փետրվարյան աշխատանքի պտուղները միանգամից չեք տեսնի: Իսկ ահա գործնական հարաբերություններում լավ փոփոխությունները կսկսվեն արդեն փետրվարի սկզբից: Կհեշտանա կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը, դուք կզգաք, որ ձեզ ավելի շատ են հարգում ու գնահատում: Նոր գաղափարները, որոնցով կկիսվեք, միանգամից աջակցություն կստանան: Մտածածն իրագործելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Հավանական են չծրագրված ծախսեր: Հավանական է, խոսքը ոչ մեծ գումարի մասին լինի, բայց դրան հրաժեշտ տալն էլ հեշտ չի լինի: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչի վրա է լավ խնայել, և դուք գումարը դատարկ բաների վրա հաստատ չեք ծախսի: Ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինեն փետրվարի վերջին օրերը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չնայած փետրվարը կյանքում մեծ փոփոխություններ չի բերի, բայց ձեզ կստիպի հուզվել: Հուզական դաշտը բավական լարված կլինի, դրա պատճառով ցանկացած իրադարձություն սրտին շատ մոտ կընդունեք: Աշխատեք պահպանել լավատեսությունը, դատարկ բաների պատճառով չվշտանալ: Ամենատպավորվող Կշեռքները լավ է հոգ տանեն իրենց առողջության մասին, քանի որ ուժեղ ապրումների պատճառով ինքնազգացողությունը կարող է վատանալ: Կարող են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր հայտնվել: Դրանք դեռ որոշակի չեն լինի, բայց դուք կհասկանաք, թե ինչի շուրջ արժե մտածել, իրադարձությունների զարգացման ինչ տարբերակներ արժե նկատի ունենալ: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք հետ կարելի է խորհրդակցել: Սակայն մի շտապեք ձեր մտադրություններն ամենայն մանրամասնությամբ պատմել: Շփումների համար բարենպաստ կլինի փետրվարի երկրորդ կեսը: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմները կուրախացնեն, նոր ծանոթներն էլ չեն հիասթափեցնի: Փետրվարին սկսվող ռոմանտիկ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամսվա սկիզբը հասարակ չի լինի: Հավանական են ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ, որոնց պատճառով դրված նպատակներին հասնելը մտածածից բարդ կլինի: Բայց չարժե հետաձգել ձեր մտահղացման իրագործումը: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Աշխատանքի վրա կենտրոնացած Կարիճները պիտի համախոհներին շատ ուշադիր ընտրեն: Նշանի ներկայացուցիչների շուրջը շատ կլինեն կասկածելի անձինք, մարդիկ, որոնք կարողանում են գեղեցիկ խոսքերի ներքո թաքցնել իրենց իրական մտադրությունները: Չարժե հավատալ խոստումներին, հատկապես եթե զգում եք, որ դրանք շատ հեշտ ու արագ են տալիս: Ինչ-որ պարտավորություններով կապվելն էլ ցանկալի չէ: Համբերատարությամբ պիտի զինվեն նրանք, ովքեր փետրվարը կնվիրեն ընտանեկան գործերին, տնային խնդիրների լուծմանը: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բացի այդ, մտերիմներին հասկանալի չեն լինի ձեր արարքների պատճառները: Պատրաստ եղեք երկար զրույցների ու մանրամասն բացատրությունների: Հենց դրանք կօգնեն խուսափել լարված պահերից ու լավ հարաբերություններ պահպանել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործնական ոլորտում գրավիչ հեռանկարներ կբացվեն, կուզենաք հնարավորինս արագ հաջողության հասնել: Սակայն լավ է չշտապեք: Փետրվարի սկիզբը հարմար ժամանակ է լինելու կարևոր ծրագրերի իրագործմանը նախապատրաստվելու, գործընկերներ ու օգնականներ փնտրելու, համատեղ գործողությունները քննարկելու համար: Ավելորդ չի լինի կազմակերպչական հարցերը լուծելը, որպեսզի հետո դրանց վրա չշեղվեք: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Փետրվարի կեսը լավ նորություններ ու հաճելի անակնկալներ, անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում: Օր օրի ձեզ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք, նոր գաղափարներն էլ կշատանան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ կոլեգաների հետ իրենց հարաբերությունները վաղուց դադարել են զուտ ընկերական լինելուց: Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան ուրիշներին օգնելու ձեր հնարավորությունները կշատանան: Զգույշ եղեք, քանի որ ինչ-որ մեկը կարող է փորձել չարաշահել ձեր բարությունը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Փետրվարի սկիզբին գործերում նկատելի առաջընթացի հասնելու, հին մրցակիցների դեմ հաղթանակ տոնելու շանս կունենաք: Դուք ռիսկի չեք դիմի, ձեր նպատակներին հասնելու հասարակ ու հուսալի եղանակ կգտնեք: Շատ Այծեղջյուրների այդ հատվածում պետք կգա վաղուց ստացած փորձը: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Մտածեք՝ արդյո՞ք չեք ճնշում նրանց, չեք պարտադրում ձեր կամքը: Ինչքան ուշադիր լսեք ձեզ համար թանկ մարդկանց կարծիքը, այնքան ներդաշնակ կլինեն հարաբերությունները: Ամսվա կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր, կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց լուրջ կոնֆլիկտ չի լինի, դուք ամեն ինչ արագ կկարգավորեք: Իսկ հետո դրական միտումների ազդեցությունը օր օրի առավել նկատելի կդառնա: Փետրվարի վերջը շատ Այծեղջյուրների կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Փետրվարի սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, ձեզ համար դժվար չի լինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Որոշ Ջրհոսներ նոր ընկերներ կգտնեն, մյուսները համախոհների կհանդիպեն, որոնց աջակցությունը շուտով շատ օգտակար կլինի: Ամսվա առաջին կեսը բարենպաստ կլինի գնումների, այդ թվում՝ խոշոր գնումների համար: Դա լավ ժամանակ է լինելու վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրելու, տունը կահավորելու համար: Ամեն ինչից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի, մտերիմները ուրախությամբ ամեն ինչին կմասնակցեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Լավ է ստացածը միանգամից չծախսեք: Մի քանի օր է պահանջվելու՝ հասկանալու համար, թե ինչպես արժե տնօրինել այդ գումարը: Փետրվարի կեսից բավական անհանգիստ շրջան է սկսվելու: Ամենայն հավանականությամբ գործերը կշատանան, օգնականներն ու համախոհներն էլ կքչանան: Բայց մի հուսահատվեք: Դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք, եթե հնարամիտ լինեք, ուզենաք նպատակին տանող սեփական ուղին գտնել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Շատ Ջրհոսների այդ հատվածում անսովոր հանդիպումներ են սպասվելու: Ինտուիցիան ժամանակին կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք նոր ծանոթների հետ նրանց վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փետրվարի համար ինչ էլ ծրագրեք, մտածածն իրագործելը երկար ժամանակով մի հետաձգեք: Ամսվա սկիզբը հարմար կլինի վճռական գործողություններ ձեռնարկելու, կարևոր բան ստանձնելու համար: Հատկապես աշխույժ պիտի լինեն այն Ձկները, որոնք վերջին ժամանակներս մտածում էին կյանքում փոփոխություններ անելու մասին: Ձեր ուժերի սահմաններում կլինի այնպես անել, որպեսզի երազանքները իրական նպատակների վերածվեն, որոնց կհաջողվի բավական արագ հասնել: Փետրվարի առաջին կեսը հարմար կլինի աշխատանքը փոխելու կամ տեղափոխվելու համար: Իսկ ահա անձնական հարաբերություններում ամեն ինչ նախկինի նման կլինի, և դա ձեզ ավելի շատ կուրախացնի: Ոչ մեծ թյուրիմացություններ հնարավոր են, սակայն ամեն ինչից կհաջողվի արագ գլուխ հանել: Ամսվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընթացիկ գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու վրա: Ամեն անգամ հեշտ չի լինի կենտրոնանալը, դրա պատճառով հնարավոր են փոքրիկ սխալներ, ցավալի բացթողումներ: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես ամեն ինչ ուղղել: Կարևորը, որ լսեք նրանց, լավ խորհուրդները ականջի հետև չգցեք: |
|