ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 459 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 7-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:46-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, ապա կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 07:46-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է հայելուն նայելը, բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խուսափեք պրովոկացիաներին տրվելուց: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ ստանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Խորհուրդ է տրվում կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 459 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0