ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Դիտումներ: 489 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 29-ը համապատասխանում է լուսնային 20-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 06:09-ից՝ Կարիճի:

Լուսնային 20-րդ օրը բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների և լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, համաձայնագրեր ստորագրել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու կոտրվելը, չափիչ սարքերի փչանալը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Հում, աղի, դառը, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Դիտումներ: 489 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0