ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 576 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 27-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:29-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ծրագրելը, պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 21:29-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, փչանալն ու կոտրվելը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Վատ կլինի կարմիրը: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 576 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0