2024 թվականի փետրվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 470 | 21:00 | |
Փետրվարի 25-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:00-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19:00-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ինտուիցիայով ղեկավարվեք: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների՝ ձեր հանդեպ լավ վերաբերմունքի հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված երանգները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Կծու, ոչ կենդանական սնունդ, շիլաներ օգտագործեք: Խորհրդանշական երազների ժամանակ է, հատկապես արևածագից կամ մայրամուտից առաջ: |
|