ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 364 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 24-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 04:37-ից՝ Կույսի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:44-ը, մարմնային գայթակղությունների օր է, ուստի անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է ճապոնական խոհանոցի ուտեստներ ու լոբազգիներ օգտագործելը, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է խնձոր ուտելը, վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Կարող եք կծու, տաք ուտեստներ օգտագործել:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 17:44-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը: 

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ջերմության, լույսի օր է: Աշխարհաճանաչողության, աշխարհը բացահայտելու ժամանակն է: Օրը կապված է գրագիտության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0