ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 572 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 22-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:06-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր հրաշալի կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 15:06-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մեջ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է ծրագրեք լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Հայելուն երկար մի նայեք: Օրվա հիվանդություններն արագ  ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք երազում: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 572 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1