ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 839 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 21-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 16:40-ից՝ Առյուծի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:46-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, խորհուրդ են տրվում հյութերը:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:46-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր հրաշալի կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների և արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Բազմազան սնունդ օգտագործեք, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան ժամերին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 839 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0