ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 19-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 06:24-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:28-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:28-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք ցուցաբերել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:13-ից՝ Ձկների: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անցկացնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, ջուրը աղտոտելը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 652 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0