2024 թվականի փետրվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 784 | 21:00 | |
Փետրվարի 14-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 18:02-ից՝ Ցուլի: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:31-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին. կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:31-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ ղողանջ լսելը: Բարենպաստ է գողացած ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ և խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք ուրիշներին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|