ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:23-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:23-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին. կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու ժամանակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամացույցի սլաքների ձայնը և կանգ առնելը, զանգի ղողանջը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, քորոցները կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0