ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի փետրվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 503 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 10-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 16:42-ից՝ Ձկների:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:59-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, շատ սառը ջրի տակ պահեք ոտքերը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 01:59-ից ու շարունակվում մինչև 09:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք ուտեստներ օգտագործելուց:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 09:00-ից մինչև 24:00-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտուր անելու, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա շփման կանոններին հետևելու օր է: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 503 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0