ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2024 թվականի օգոստոսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1871 | 18:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պիտի ինչպես հարկն է աշխատեք: Ամսվա առաջին օրերին հատուկ ուշադրություն դարձրեք կարգապահությանը: Դուք բարդ ու անսովոր առաջադրանքների եք հանդիպելու, որոնք լուծման ոչ ստանդարտ մեթոդներ են պահանջելու: Մի շտապեք, իմպուլսիվ մի եղեք, քանի որ դա լուրջ սխալների կարող է հանգեցնել:

Ավելի ուշ կգա կարևոր փաստաթղթերի հետ աշխատանքի ոչ այնքան բարենպաստ շրջանը, հավանական է դրանք համաձայնեցնելիս բախվեք ձգձգումների: Փոխարենը գործնական կապեր հաստատելը հեշտ կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք ավելի վեր կանգնած մարդկանց և ավագ հարազատների հետ շփումներին: Նրանք կարող են պիտանի ինֆորմացիայով կիսվել կամ օգտակար խորհուրդ տալ:

Որոշ Խոյերի ամսվա վերջին կարիերայում առաջընթաց է սպասվելու: Դուք ձեզ լավ կգովազդեք շրջապատողների աչքին, կկարողանաք ձեր հանդեպ հետաքրքրություն ու հարգանք առաջացնել: Հաջողությամբ կիրագործեք նոր ու ամբիցիոզ ծրագրերը: Հանգստի մեկնողներին թեթև ճանապարհ ու հաճելի ժամանց է սպասվելու:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամսվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Լավ կստացվի գործերում ու փաստաթղթերում կարգուկանոն հաստատելը: Ինքնակազմակերպվածության շնորհիվ դուք փայլուն արդյունքների կհասնեք աշխատանքի կամ ուսման մեջ: Կարող եք հեռուն գնացող ծրագրեր կառուցել, քանի որ դրանք կյանքի կոչելու շանս կլինի: Լսեք փորձառու կոլեգաների խորհուրդները: Նրանց փորձը ձեզ համար օգտակար կլինի:

Ավելի ուշ հակված կլինեք հուզական արձագանքների: Դա կօգնի ավելի լավ հասկանալ այլ մարդկանց, բայց միաժամանակ մի փոքր կբարդացնի կշռադատված որոշումներ ընդունելը: Աշխատեք տրամաբանության ու զգացմունքների միջև հավասարակշռություն պահել, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հաջող պահ է ռոմանտիկ հարաբերություններին ժամանակ հատկացնելու, վիճելի պահերը պարզաբանելու համար: Շատ Ցուլեր կբախվեն անսպասելի իրադարձությունների, որոնք կազդեն նրանց ծրագրերի վրա: Բայց ոչ մի աղետալի բան տեղի չի ունենա, տհաճ հետևանքների համար մտահոգվելու կարիք չկա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամսվա սկզբին զգույշ ու զուսպ եղեք, հակառակ դեպքում շրջապատողների հետ կոնֆլիկտներն ու գործերում անհաջողություններն անխուսափելի են: Ցանկացած որոշում լավ մտածեք ու մի շտապեք: Ոչ բոլոր գաղափարները կկարողանաք իրագործել, և ոչ բոլոր գործողությունները կտան ցանկալի արդյունքը: Ամեն դեպքում, դուք կկարողանաք նույնիսկ անհաջողություններից ու սխալներից պիտանի փորձ քաղել: Անհաջող պահ է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Պատրաստվեք առավելագույն ջանքեր ու համբերատարություն ներդնելուն, քանի որ նպատակներին հասնելու համար պիտի սովորականից մեծ ջանքեր գործադրեք:

Եթե ջանաք, ապա իրավիճակը շուտով աչքի առաջ կլավանա: Ամենահամառ ու հաստատակամ Երկվորյակները կկարողանան հետագա հաջողությունների համար հուսալի հենք ստեղծել: Կարող եք երկարաժամկետ համաձայնություններ ու խոշոր գործարքներ կնքել: Բայց մի գերագնահատեք ձեր ուժերը, հակառակ դեպքում հավանական են կորուստներ ու հիասթափություններ:

Ամսվա վերջը խոստանում է թեթև ու հաջող լինել: Կհեշտանա նոր գիտելիքները յուրացնելը: Դուք ուժերի ներհոսք կզգաք, տրամադրությունը կլավանա, ինչը կօգնի շրջապատողների համակրանքը շահել ու գլուխ հանել ցանկացած առաջադրանքից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամիսը սկսեք ամենակարևոր գործերից: Դա հաջող շրջան է լինելու, չարժե ժամանակը զուր կորցնել: Ձեր մասնագիտական փառասիրությունը բարձրության վրա կլինի: Կհեշտանա նպատակներին հասնելը; Միաժամանակ բավականաչափ համբերատար ու խելամիտ կլինեք անհապաղ արդյունքներ չակնկալելու համար: Խեցգետինների մեծ մասը կկարողանան հետագա հաջողությունների համար հիմք դնել:

Ֆինանսական հարցերում զգույշ եղեք: Ուշադիր վերստուգեք ողջ կարևոր ինֆորմացիան, խուսափեք իմպուլսիվ գնումներից: Լավագույն ժամանակը չի լինելու ներդրումների համար: Հավանական են ոչ մեծ դժվարություններ ընկերների և մտերիմների հետ հարաբերություններում: Որոշ կապեր, հնարավոր է, վերջանան, և դա լավ կլինի, նույնիսկ եթե սկզբում վշտացնի ձեզ:

Ամսվա վերջին կկարողանաք գլուխ հանել ամենաբարդ ու ձեզ հուզող հարցերից: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք կենսական էներգիայի աճ կզգաք: Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն, պայմաններն էլ ավելի հաճախ ձեր օգտին կդասավորվեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամսվա առաջին շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար: Նույնիսկ բարդ առաջադրանքները առանց մեծ դժվարությունների կլուծեք: Ձեր ակտիվությունը, համառությունն ու դիմացկունությունը բոլոր գործերում հաջողության գրավական կդառնան: Բայց մի շտապեք ու անհապաղ արդյունք մի ակնկալեք: Շատ Առյուծներ պիտի հետագայի համար աշխատեն: Անհրաժեշտության դեպքում օգնության հարցով դիմեք ղեկավարությանը, ձեզ հաճույքով կաջակցեն:

Ավելի ուշ կենտրոնանալն ու նոր ինֆորմացիան մտապահելը կդժվարանա: Կոլեկտիվ աշխատանքը հազիվ թե հաջող լինի, ուստի լավ է առավելագույն ուշադրություն դարձնեք այն առաջադրանքներին, որոնք ամբողջությամբ ձեզանից են կախված: Հուզական վիճակը լավը չի լինի, ուստի կարևոր կլինի հաճելի զբաղմունքների և մտերիմների հետ շփումների համար ժամանակ հատկացնել:

Ամսվա վերջին հավանական է իրադարձությունների հաջող ընթացք: Արեք այն, ինչ ձեր ուժերի սահմաններում է, բայց ձեզ վրա շատ բան մի վերցրեք: Ձեզ կօգնեն դիվանագիտությունն ու լավ շարժուձևը, հմայքը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամիսն այնքան էլ հեշտ չի սկսվի, բայց դուք բոլոր մարտահրավերները կհաղթահարեք: Պատասխանատու գործերից մի սկսեք: Զբաղվեք առօրյա առաջադրանքներով, կարգուկանոն հաստատեք փաստաթղթերում, ուղղեք հին սխալներն ու ավարտեք սկսածը: Դուք ամեն անգամ չեք կարողանա արագ գնահատել իրավիճակը, ուստի չարժե որոշումներ ընդունելու հարցում շտապել: Ոչ վաղ անցյալի ծանոթները կարող են պատահաբար կամ հատուկ մոլորության մեջ գցել ձեզ, ուստի մի շտապեք վստահել նրանց:

Ամսվա կեսին դեպի նպատակներն ակտիվ շարժվելու ժամանակն է գալու: Դուք ուշադիր, համառ ու դիտողունակ կլինեք: Շրջապատողներին հեշտությամբ կհամոզեք ձեր ճշմարտացիությունը, նույնիսկ եթե նրանք ի սկզբանե ձեզ հետ ինչ-որ բանում համաձայն չլինեն:

Ավելի ուշ գործնական ակտիվությունը արժե մի փոքր նվազեցնել: Շատ Կույսեր հակված կլինեն տրամադրության տատանումների և իմպուլսիվ վարքի: Խուսափեք կտրուկ արտահայտություններից, մտերիմների հետ նրբանկատ եղեք: Շատ կարևոր կլինի հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ տրամադրելը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամսվա սկիզբը կախված կլինի ձեզանից: Խուսափեք իմպուլսիվ արարքներից, հենվեք սեփական փորձին, տրամաբանությանն ու առողջ բանականությանը: Մի շտապեք, բայց ժամանակը զուր էլ մի վատնեք: Այդպես կկարողանաք նկատելի արդյունքների հասնել ու հետագա հաջողությունների համար հիմք դնել: Կոլեգաների և ղեկավարության օգնության վրա շատ հույս մի դրեք, լավ է սեփական ջանքերն առավելագույնս ներդնեք:

Ամսվա կեսին շատ Կշեռքներ հակված կլինեն թուլանալու: Ինքներդ ձեզ ուրախացնելը կարևոր է ու պետք է, բայց պետք չէ մոռանալ նաև պարտականությունների մասին: Հետևեք, որպեսզի ժամանակին կատարեք ձեր խոստումները, քանի որ մի քանիսի մասին կարող եք պատահաբար մոռանալ: Ղեկավարության աչքին շատ մի երևացեք: Իսկ ահա նոր գործնական ծանոթությունները տեղին կլինեն: Ապագայում հավանական է հեռանկարային համագործակցություն հետաքրքիր մարդկանց հետ:

Գործնական ու ֆինանսական պլանում ամսվա վերջը բարենպաստ կլինի: Անձնական կյանքում հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանց կկարողանաք հեշտ ու արագ վերջ տալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեր ստեղծագործ ունակությունները ամբողջությամբ կբացահայտվեն: Կկարողանաք ձեր օգտին տրամադրել շրջապատողներին, հատկապես ամսվա սկզբին: Էլեգանտությունն ու արտիստիզմը կօգնեն ոչ միայն պիտանի ծանոթություններ հաստատել, այլև լուծել գործնական հարցերի շարքը: Միաժամանակ չեն բացառվում մանր-մունր ընտանեկան թյուրիմացությունները, որոնք կստիպեն ապրումներ ունենալ: Աշխատեք վերահսկել ձեզ, բոլոր խնդիրները ժամանակավոր են, շատերը շուտով իրենք իրենց կլուծվեն:

Ամսվա կեսը բարենպաստ կլինի ակտիվ աշխատանքի համար: Քննարկումները կառուցողական կլինեն, և նույնիսկ վեճերը կօգնեն փոխհամաձայնության հասնել: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց, որը կպարգևատրվի: Շատ Կարիճներ կսկսեն ավելի լավ հասկանալ ուրիշներին, ինչն էլ կօգնի մոտեցում գտնել մարդկանց ու հարցերը ի շահ բոլորի լուծել:

Կենսական ուժերի ներհոսքը կօգնի ամսվա վերջին ցանկացած առաջադրանքից գլուխ հանել: Սակայն խուսափեք չմտածված խոսքերից ու իմպուլսիվ արարքներից: Ձեր ավելորդ հուզականությունը ամեն անգամ տեղին չի լինի, ուստի չարժե մոռանալ խելամտության մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամիսը կարևոր ու պատասխանատու գործերով մի սկսեք: Դուք սովորականից դյուրագրգիռ կլինեք, և դա կխանգարի ցանկալի արդյունքներին հասնելուն: Հեշտ չի լինի անսովոր թեմաներից գլուխ հանելը, պիտի ավելի շատ ժամանակ ու լրացուցիչ ջանքեր ծախսեք: Բաց մի վշտացեք, քանի որ բարդ շրջանը երկար չի տևելու:

Ամսվա կեսին մոտ հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին ու նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք: Հաջող կանցնեն բանակցությունները, հատկապես արտերկրի գործընկերների կամ պոտենցիալ հովանավորների հետ: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Շատ Աղեղնավորների առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն, կարևորը դրանք ժամանակին նկատելն ու օգտագործելն է:

Սակայն խուսափեք չափից դուրս մեծ ինքնավստահությունից, քանի որ այն կարող է հուսախաբ անել: Շտապողական որոշումներ մի ընդունեք, վերստուգեք ու հստակեցրեք ողջ ինֆորմացիան, ուրիշների խոսքերի վրա մի հենվեք: Ուղղախոս ու անկեղծ եղեք, դա կօգնի մարդկանց ձեր կողմը գրավել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամիսը մի փոքր լարված կսկսվի, սակայն ամեն ինչ արագ կկարգավորվի: Աշխատեք լավ մտածել ձեր որոշումները և վեճերի մեջ չմտնել, որպեսզի խուսափեք անպիտան կոնֆլիկտներից: Չարժե ղեկավարության շրջանում հովանավորներ փնտրել, և լավ է ընդհանրապես ղեկավարության աչքին քիչ երևալ: Զբաղվեք առօրյա գործերով, կուտակեք ուժերն ու էներգիան, քանի որ դրանք շուտով պետք են գալու ձեզ:

Ամսվա կեսին կնկատեք, թե ինչպես է իրավիճակը օր օրի փոխվում: Ձեր գրավչությունը կաճի, կհեշտանա շրջապատողների աջակցությունը ստանալը: Որոշ Այծեղջյուրներ նվեր կստանան մի բան, ինչի մասին վաղուց էին երազում: Հավանական է ծառայողական սիրավեպ, եթե ինքներդ ուզենաք:

Գործնական ուղևորությունները հաջող կանցնեն ամսվա վերջին: Կհաջողվի հարցերը առանց ձգձգումների լուծել: Բանակցություները հաջող կանցնեն, կնքված գործարքներն էլ ավելի շահեկան կլինեն, քան սկզբում էիք կարծում: Հավանական է նոր պիտանի կապեր հաստատեք, ընկերներ ու համախոհներ գտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր վճռականությունն ու ինքնավստահությունը ձեր օգտին կծառայեն, թույլ կտան խնդիրների ողջ շարք լուծել: Շատ Ջրհոսներ ղեկավարության գովասանքին կարժանանան: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները ձեր ուժերի սահմաններում կլինեն: Ընթացքում հնարավոր են ոչ մեծ դժվարություններ, բայց դրանք չեն կանգնեցնի նպատակին հասնելու ճանապարհին: Համարձակ նախաձեռնող եղեք, հիմա դա շատ տեղին կլինի:

Ամսվա կեսին ուշադիր եղեք: Խուսափեք անպիտան ռիսկից, շրջահայաց եղեք, մի շտապեք վստահել չստուգված ինֆորմացիային: Որոշ նախագծեր կհաջողվի կյանքի կոչել, բայց դա ավելի բարդ ու թանկ է լինելու, քան մտածում էիք: Կարևոր մարդկանց հետ զրուցելիս հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե ձեր տեսակետները չհամընկնեն:

Ամսվա վերջին փոքրիկ տհաճություններ կառաջանան: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, եթե ձեռքերը վայր չդնեք ու չտխրեք: Բարդ շրջանը երկար չի տևի: Այն հաղթահարելն ավելի հեշտ կլինի, եթե օգնության հարցով դիմեք ընտանիքի անդամներին ու լավ ընկերներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա առաջին օրերին աշխատեք կոնֆլիկտների մեջ չմտնել: Դուք իմպուլսիվ ու անզուսպ կլինեք, ինչը կարող է խանգարել գործերում: Մի փորձեք անպայման հասնել ուզածին, քանի որ որոշ դեպքերում դա սխալ կլինի: Եթե հաջողվի խուսափել լուրջ վեճերից, ապա ամսվա մնացած հատվածը հանգիստ ու ներդաշնակ կանցնի:

Խելամիտ եղեք ու վերահսկեք հույզերը: Խուսափեք ավելորդ ինքնավստահությունից ու վատնող լինելուց: Հարմար ժամանակ է լինելու արտերկրի գործընկերների հետ բանակցելու և երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար: Որոշ Ձկների ծառայողական աճ է սպասվում: Կհաջողվի ձեր մեջ նոր տաղանդներ բացահայտել, որոնք էլ պետք կգան մի շարք խնդիրների լուծման մեջ: Հավանական է հաճելի լուրեր ստանաք:

Ամսվա վերջը հարմար կլինի ելույթների, խորհրդակցությունների ու մշակութային միջոցառումների մասնակցելու համար: Դուք հմայիչ կդառնաք շրջապատողների աչքին: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Սակայն մի շտապեք մտերմանալ, առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1871 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0